Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե սահմանադրական նորմերը իրական կյանքում ոչինչ չեն փոխում, ապա Սահմանադրության առաքելությունը դառնում է դեկլարատիվ և ձևական

ANALYSIS

Հուլիսի 5-ին Հայաստանը նշեց Սահմանադրության օրը, որը յուրօրինակ նշանակություն է ձեռք բերել մեր հասարակության համար։ Խնդիրն այն է, որ հարյուրամյակներ շարունակ զրկված լինելով պետականությունից՝ հայ ժողովրդի հանրային կյանքը հիմնականում կարգավորվել է կոնկրետ ժամանակաշրջանում Հայաստանը տիրապետողների կողմից պարտադրված կանոններով կամ, ավելի ճիշտ, կամայականություններով։ 

Մոտ երեք տասնամյակ է, ինչ հայ ժողովուրդը ձեռք է բերել անկախություն և ձեռնամուխ է եղել իր կյանքի կանոնները սահմանող իրավունքի համակարգի ձևավորմանը, որի հիմքում էլ դրվել է 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը։ 

Սահմանադրությունն, ըստ էության, պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Այլ կերպ ասած՝ այն պետության իրավունքի համակարգի հիմքն է, որը պետության իրավունքի ողջ համակարգի նորմերի նկատմամբ ունի բարձրագույն իրավաբանական ուժ և կոչված է կարգավորելու մի կողմից՝ մարդու և հասարակության, մյուս կողմից՝ մարդու և պետության միջև հարաբերությունները, ինչպես նաև հենց իր՝ պետության կազմակերպման հիմունքները։ 

Այդ իսկ պատճառով իրավական պետության կայացվածության և հասարակության ու անհատների իրավունքների պաշտպանվածության և ազատությունների ապահովման տեսանկյունից Սահմանադրությունն էական նշանակություն է ձեռք բերում։ 

Եվ դրա համար պետք է ունենալ այնպիսի մայր օրենք, որի կենտրոնում կլինի պետական և հանրային շահերի առավելագույն պաշտպանվածությունը, պետական կառավարման համակարգի հավասարակշռված մեխանիզմները։

Բայց միայն առաջադեմ և բարձր որակի Սահմանադրություն ունենալը քիչ է, առավել քան կարևոր է, որ Սահմանադրությունը գործողության մեջ դրվի իրական կյանքում։ 

Եթե սահմանադրական նորմերը իրական կյանքում ոչինչ չեն փոխում, ապա Սահմանադրության առաքելությունը դառնում է դեկլարատիվ և ձևական։ Իսկ մայր օրենքի կյանքի կոչման հարցում արդեն առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում սահմանադրական դրույթների իրացման վերահսկողական մեխանիզմների կիրառումը։ 

Իսկ պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Սահմանադրական դատարանը, որի որոշումների արդյունքում անվավեր են ճանաչվում Սահմանադրությանը հակասող օրենքներն ու այլ իրավական ակտերը։ 

Բայց երբ Սահմանադրական դատարանի դերակատարությունն անտեսվում է, ապա Սահմանադրության գերակայության ապահովման տեսանկյունից ռիսկեր են առաջ գալիս։ Այդպիսի երևույթի ականատես ենք լինում մեր օրերում, երբ ՍԴ 3 դատավորների պաշտոնանկությանը վերաբերող սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին ՍԴ-ի կարծիքը շրջանցելու պարագայում։ Եվ պատահական չէ, որ այդ դատավորները մտադիր են իրենց իրավունքները վերականգնել ՄԻԵԴ-ին դիմելու ճանապարհով։

Երկրի իրավական համակարգի կատարելագործման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն նաև սահմանադրական փոփոխությունները, սակայն դրանք չպետք է լինեն ինքնանպատակ։ Անհրաժեշտ է, որ այդ փոփոխությունները բխեն ժամանակակից առավել արդյունավետ իրավական մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունից և միտված լինեն հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: 

Սակայն շատ հաճախ մենք ականատես ենք լինում այնպիսի երևույթների, երբ յուրաքանչյուր իշխանություն ցանկանում է Սահմանադրությունը հարմարեցնել իր շահերին և, ըստ այդմ, գնում է Սահմանադրությունը փոփոխելու ճանապարհով։ 

Եվ առաջիկայում էլ Հայաստանը նոր սահմանադրական փոփոխության է գնալու, և եթե հաշվի ենք առնում, որ վերջին երկու տարում այս իշխանությունները հնարավոր ու անհնար ամեն ինչ ձևում են իրենց քիմքին համապատասխան, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ նեղ քաղաքական, իսկ այս դեպքում նեղանձնական, մեկ անձի շահերը սպասարկող մայր օրենք կարող ենք ունենալ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli