Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երեք տարր, որ դրե­ցին առա­ջա­ցած խնդիր­նե­րի սկիզ­բը

INTERVIEW

Իշխանափոխությունից հետո ի սկզբանե կային նախադրյալներ առ այն, որ հայ-ռուսական հարաբերությունները հարթ չեն ընթանալու: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ծավալվող քննարկումներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանը: Նա ընդգծեց, որ այդ նախադրյալները, ըստ էության, օբյեկտիվ էին:

«Նախ՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը իր զանգվածային բնույթով ու ազդեցությամբ ռուսական էլիտայի համար անցանկալի տարր էր՝ հաշվի առնելով Ուկրաինայի ու Վրաստանի հեղափոխությունները: Երկրորդ հանգամանքն այն էր, որ ռուսական իշխանության ներկայացուցիչներն ավելի շատ հին սերնդի մարդիկ են, ովքեր սոցիալիզացվել են Խորհրդային Միության ժամանակ: 

Իսկ Հայաստանում իշխանության եկածներն ավելի երիտասարդ էին, նոր սերնդից, ու, գուցե, այդ առումով խորթ վերոնշյալ ներկայացուցիչների համար: 

Երրորդ պատճառը հետևյալն էր. ի սկզբանե արդեն նկատելի էր դառնում, որ ռուսական կողմից կասկած կար առ այն, որ Հայաստանում իշխանության եկածների մեջ շատ են մարդիկ, ովքեր նախկինում այս կամ այն կերպ կապ են ունեցել արևմուտքի հետ, և այդ «բագաժով» եկել, դարձել էին Հայաստանի ղեկավարներ ու պետք է շփվեին իրենց կոլեգաների հետ: 

Այդ կասկածն իր ազդեցությունը ևս ունեցել է, որովհետև ռուսական հատվածն այդ հարցում առավել զգայուն է: Այս երեք տարրերն էին, որոնք դրեցին նաև այն խնդիրների սկիզբը, որոնք առաջացան հետագայում»,-ասաց փորձագետը:

Դիտարկելով վերջին երկու տարիների ընթացքը՝ Հ. Բաբայանը շեշտեց. «Մեծ հաշվով, ասել, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց ռազմավարական մակարդակում ինչ-որ լուրջ անկում են ունեցել, ճիշտ չի լինի, որովհետև, ըստ էության, շարունակում են գործել պայմանագրային պարտավորությունները, զենքի վաճառքը և այլն: Այսինքն, ամենաբարձր մակարդակում հարաբերությունները շատ լուրջ կորուստ չեն գրանցել: Փոխարենը երկու հատված կա, որտեղ կարող ենք բացասական միտում նկատել: 

Առաջինը Փաշինյան-Պուտին հարաբերություններն են, որոնք հիմա ավելի են ընդգծվում՝ հաշվի առնելով վերջին մի քանի դրվագները: Դրանք միգուցե առաջին հայացքից փոքր դետալներ են, բայց ընդգծում են նշված միտումը: Այսինքն, առնվազն առաջնորդների մակարդակով ինչ-որ խնդիր, այնուամենայնիվ, կա: 

Երկրորդ հատվածն ավելի շատ ընդհանուր հարաբերություններին է վերաբերում՝ իրար չհասկանալու տեսանկյունից: Ինչպես նշեցի՝ սերունդների միջև տարբերություն կա, և մոտեցումները ևս տարբեր են: 

Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք փաստել, որ ինչ-ինչ տեղերում թերացումներ կան, ու հաշվի չեն առնվել, որ ռուսական պետությունն այդ հարցերում ավելի զգայուն է, և գուցե պետք է այդ հարցերը այլ կերպ լուծել»,-ասաց նա՝ այս համատեքստում հիշեցնելով նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության շուրջ առկա դատական գործընթացները, դրանց վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը:

Հովսեփ Բաբայանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում, առհասարակ, ի սկզբանե ակնհայտ էր ՌԴ-ի հետ հավասար շփվելու շեշտադրումը. 

«Բայց այստեղ առանձնահատկություններ կան. երբ ասում ենք հավասար՝ ի՞նչ նկատի ունենք, արդյո՞ք նկատի ունենք այն, որ չպետք է կողմերն իրար պարտադրեն, ենթարկվեն և այլն: 

Ես դժվարանում եմ գնահատական տալ՝ այսպես է եղել, թե ոչ, բայց երբ երկու պետությունների միջև ուժային շատ մեծ տարբերություն կա, այդ դեպքում դժվար է ասել, որ հավասարության պայմաններ կարող են լինել: Եթե դիմացինն անգամ քեզ ինչ-որ բան չի ստիպում, միևնույն է, կան շահեր, որոնք ստիպում են, որ Հայաստանը ինչ-որ դեպքերում ավելի շատ կախման մեջ լինի Ռուսաստանից, քան հակառակը: 

Սրանք օբյեկտիվ իրողություններ են, որոնց հետ Հայաստանի յուրաքանչյուր ղեկավար պետք է հաշվի նստի: Այո, Հայաստանի ղեկավարը կարող է ակնկալել, որ հարգանք պետք է լինի, կարող է ակնկալել, որ դաշնակցային պարտավորությունները ևս պետք է հաշվի առնվեն, բայց ամբողջությամբ հավասարություն ակնկալել պետք չէ»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ այս առումով դիսկուրսում շատ է արծարծվում ինքնիշխանության հարցը:

«Եթե անգամ հավատանք, որ Հայաստանն ամբողջությամբ ինքնիշխան է, ամեն դեպքում, դա մի քիչ խոցելի հասկացություն է: Հաշվի առնելով նաև վերոնշյալ պատճառները՝ որքան էլ ինքնիշխան լինես, որոշումները պետք է կայացնես ի շահ քո երկրի:

 Իսկ եթե օբյեկտիվորեն կան հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնել, հասկանալ, որ դիմացի պետությունից ավելի շատ ես կախված, ուրեմն, քո գործողություններն այլ բնույթ են ստանում: 

Եթե Ռուսաստանից էներգետիկայի, անվտանգության ու տնտեսության առումներով կախված չլինեինք, բնականաբար, ազդեցությունների բնույթն այլ կլիներ: Անգամ ինքնիշխան լինելով՝ սա պետք է հաշվի առնել, և սա փաստ է: 

Ու այդքան խոսել ինքնիշխանության մասին՝ մի քիչ արդեն ծիծաղելի է դառնում: Այդ դիսկուրսը տեղին չէ այս դեպքում, քանի որ շահերն, ամեն դեպքում, իրենցը ասելու են: 

Առհասարակ, փորձը ցույց է տալիս, որ միջազգային հարաբերություններում ճիշտ չէ սին ակնկալիքներ ունենալ: Պետք է պրագմատիկ լինել՝ մի կողմ թողնելով պաթետիկ, ժողովրդահաճո հասկացությունները»,-եզրափակեց փորձագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal