Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գլոբալ առումով հայրենիք-սփյուռք հարաբերություններում էական տեղաշարժ տեսանելի չէ

ANALYSIS

Հայ ժողովրդի տեղաբաշխվածությունն այնպիսի առանձնահատկություն ունի, որ Հայաստանի տարածքում ավելի քիչ թվով հայ է ապրում, քան սփյուռքում։ Սա պայմանավորված է հայ ժողովրդին բաժին ընկած դժվարին պատմական անցյալով, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած արտագաղթի ալիքներով։

Եվ անկախ Հայաստանի Հանրապետության ողջ գոյության ընթացքում առաջնային թեմաներ են եղել սփյուռքի հետ համագործակցությունը խորացնելու, սփյուռքահայության ներուժը արդյունավետ օգտագործելու և հայրենադարձություն կազմակերպելու հարցերը։

Այս համատեքստում ուշագրավ է, որ դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ Հայաստանում հնարավոր չէ ներգաղթ այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել իշխանափոխություն, ավելին՝ նա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, որ մեծ հայրենադարձության կազմակերպումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային նպատակներից է:

Ուստի և օրակարգային առումով Հայաստան-սփյուռք հարաբերությունների խորացման թեման հատուկ դերակատարություն ստացավ հատկապես իշխանափոխությունից հետո, երբ վարչապետ Փաշինյանը սկսեց խոսել մեծ հայրենադարձության, սփյուռքի ներուժը Հայաստանում կենտրոնացնելու և սփյուռքահայերի միջոցով հսկայական ներդրումներ ներգրավելու մասին։

Սփյուռքի հետ կապերը ամրապնդելուն ուղղված «ամբիցիոզ» ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին իշխանությունները ձեռնամուխ եղան սփյուռքահայության հետ աշխատանքներ իրականացնող պետական կառույցի՝ սփյուռքի նախարարության լուծարմանը, և դրա փոխարեն ստեղծվեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, իսկ գլխավոր հանձնակատար նշանակվեց Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ հաշվի առնելով, որ նա սփյուռքում ղեկավար աշխատանքի փորձ ունի։

Սակայն սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ձևավորումը որևէ էական, տեսանելի փոփոխություն չբերեց հայրենիք-սփյուռք հարաբերություններում։ Նախ՝ սփյուռքում մեծ ցանկություն չի նկատվում հայրենիք վերադառնալու, իսկ մյուս կողմից՝ Հայաստանը պատրաստ չէ մասշտաբային հայրենադարձության։ 

Եվ պատահական չէ, որ Զարեհ Սինանյանն Ազգային ժողովում, ի պատասխան պատգամավորներից մեկի հարցի, նշեց, որ Հայաստանը պատրաստ չէ ներգաղթի: 

Ավելին՝ նա ընդգծեց, որ հայրենադարձության խթանումն իրենց համար առաջնային խնդիր չէ: Այդ դեպքում ի՞նչն է իշխանությունների համար առաջնային, եթե նրանք իշխանափոխությունից հետո իրենց համար կախարդական փայտիկ էին դարձրել հայրենադարձության թեման։

Ճիշտ է՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս ընթացքում որոշակի նախաձեռնություններով հանդես եկել է, բայց գլոբալ առումով սփյուռքի համայնքների հետ հարաբերությունների էական խորացում տեսանելի չէ։

Ու այս հարցում կարևոր է, որ սփյուռքի մեր համայնքները ոչ թե դիտվեն «կթու կովի» կարգավիճակում, որից միայն պետք է օգուտ ստանալ, այլ ՀՀ կառավարությունն այնպիսի նախաձեռնություններով պետք է հանդես գա, որ սփյուռքում կազմակերպչական լուրջ աշխատանքներ տարվեն՝ հաշվի առնելով, որ հայկական համայնքները ժամանակի ընթացքում ձուլվում են, տարրալուծվում օտարության մեջ։

Ուստի համայնքների ներուժը պահպանելու համար լուրջ աշխատանքների կարիք կա, որպեսզի սփյուռքում պահպանվեն կամ բացվեն նոր հայկական դպրոցներ, մեծանա սփյուռքահայությանը համախմբող կառույցների դերակատարությունը և այլն։ Սակայն այսպիսի հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատանքն աչքի է ընկնում միայն Զարեհ Սինանյանի՝ սփյուռքահայ տարբեր համայքներ կատարած այցերով, որոնց արդյունավետությունը հարցականի տակ է։

Մյուս կարևոր փաստը, որով հայտնի է դարձել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս ընթացքում, իր կատարած աշխատանքի համեմատ շատ մեծ չափերի պարգևավճարներ ստանալն է, որոնք մամուլում որակվեցին որպես «ռոքֆելլերյան» պարգևավճարներ։

Այս ամենի կոնտեքստում ուշագրավ է, որ օրերս վարչապետ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակները փոխվում են։ Մի՞թե գրասենյակը չի արդարացրել իր առաքելությունը, դրա համար էլ փոխվում են գործունեության նպատակները։ Այս հարցի պատասխանը դեռ չկա։

Սակայն, անկախ նպատակների փոփոխությունից, մի կարևոր խնդիր պարզ է, որ աշխարհով մեկ տարածված պանդեմիայի իրավիճակում պետք է նոր ելքեր փնտրել Հայաստան-սփյուռք համագործակցությունը ընդլայնելու և խորացնելու համար. ինչպես սփյուռքը կարող է այս ճգնաժամային իրավիճակում օգտակար լինել հայրենիքի համար, այնպես էլ հայրենիքը սփյուռքի համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal