Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երթևեկությունը փորձադաշտ չէ, շատ հարցեր կապված են մարդկային կյանքերի հետ»

INTERVIEW

«Այս իշխանություններում վարորդների շահերը պաշտպանող որևէ ներկայացուցիչ՝ պատգամավոր կամ քաղաքական գործիչ չունենք: Կան մարդիկ, որոնք ինչ-որ նախագծերով զբաղվում են, փորձում են ինչ-որ հարցեր լուծել, մի մասը՝ օբյեկտիվ, մյուս մասը՝ սուբյեկտիվ: Բայց խնդիրն այն է, որ իրենք չեն շարժվում հիմնավորված փաստերով: 

Վերցնում են խնդիր, դրան լուծում են տալիս մի քանի կարծիքի, սեփական համոզմունքի, ոչ հիմնավորված փաստերի հիման վրա, այսինքն՝ շատ սուբյեկտիվ են մոտենում հարցերին: Մեզ հետ քննարկումներ երբեմն լինում են, բայց շատ նեղ և անձնական մակարդակի վրա, մինչդեռ հանրային կազմակերպված քննարկումներ կամ էլ հարթակներ չկան: Բայց շատ հաճախ օգտվում են այն քննարկումներից, որոնք մենք ենք ծավալում համացանցում այս կամ այն հարցի շուրջ, ծանոթանում են կարծիքներին, տեսնում են` ինչ ռիսկեր կան, այսպես ասեմ՝ գալիս, «թաքուն աչքով են անում» և գնում: 

Բայց այն, ինչ իրենցից ակնկալում էինք, այն, ինչին համարյա հասել էինք հանրապետականների իշխանության ժամանակ, այդ ամենը չկա, գոյություն չունի: Էլ չեմ ասում այն մասին, որ ճանապարհային ոստիկանությունն ընդհանրապես փակվել է իր կառույցի մեջ: 

Ինձ նաև բարկացնում է այն, որ գոյություն ունեն, գուցե կոպիտ հնչի, «գրպանի» ակտիվիստներ, որոնք ցանկացած հիմարություն կարող են լոբբինգ անել՝ առանց հիմքերի ու քննարկումների»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը, ում հետ զրուցել ենք նախատեսվող և վարորդների շահերին անմիջականորեն առնչվող փոփոխությունների մասին: 

Հուլիսի 18-ից Երևանի բոլոր փողոցներում ահմանված առավելագույն արագությունը համատարած դառնում է 60 կմ/ժ։

«Այս հարցն իրականում չարժի այն աղմուկը, որը բարձրացել է: Իհարկե, մարդիկ ճշմարիտ են ասում, որ փողոցներ կան, որոնք բնակավայրերի հետ ընդհանրապես առնչություն չունեն: Կարծում եմ՝ օբյեկտիվ քննադատություն այս դեպքում անում են այն մարդիկ, որոնք հարց են բարձրացնում՝ կատարվե՞լ են հաշվարկներ, մոնիտորինգ, այդ փոփոխությունն արվո՞ւմ է ինչ-որ հարց լուծելու համար: 

Եթե այդպես է, ինչու ոչ ոք չի բարձրաձայնում այդ մասին, որտեղ են այդ տվյալները, որտեղ է վիճակագրությունը: Առհասարակ, ճանապարհային ոստիկանության կողմից փորձնական փոփոխություններ կատարելը շատ վատ քաղաքականություն է: Մեր քաղաքի երթևեկությունը փորձադաշտ չէ, որ ինչ-որ բաներ փորձեն, ի վերջո, շատ հարցեր կապված են մարդկանց կյանքի հետ: Պետք է ոչ թե փորձնական ինչ-որ փոփոխություններ կատարել, այլ ճիշտ ու հստակ հաշվարկներ»,-ասում է Դավիթ Պեդանյանը:

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և տուգանել այն վարորդներին, որոնք առանց կատալիզատոր կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա կվարեն: Քաղաքացիները կտուգանվեն 300000, իսկ պաշտոնատար անձինք՝ 500000 դրամով։

Այս առումով Պեդանյանի կարծիքը հետևյալն է. «Նախագիծը վերաբերելու է 2020 թվականից ներմուծված մեքենաներին, կարծում եմ՝ ժամկետների հետ կապված այլ հստակեցումներ ևս կլինեն, այդ դեպքում խնդիրներ չեն առաջանա: 

Հաշվի առնելով ԵԱՏՄ համաձայնագրի հետ կապված թանկացումները և այլն, մեքենաների ներմուծումների քանակը շատ կտրուկ իջավ, և այդ նախագծի նպատակն արդեն դառնում է ոչ թե բնապահպանական առկա աղետի դեմ պայքարելը, այլ ուղղակի ավելի սրացումները կանխելը: Ընդհանուր առմամբ, վատ բան չեն անում: 

Ուղղակի այստեղ այլ խնդիր կա՝ վարորդները գույքահարկի հետ միասին բնապահպանական հարկ են վճարում, որը ինչ-որ տարօրինակ կերպով է հաշվարկվում՝ կախված մեքենայի ձիաուժերի քանակից և այլն: Ավելի լավ է կարգավորումները սկսել դրանից, որպեսզի ճիշտ հարկում իրականացվի՝ կախված մեքենայի վառելիքի տեսակից, արտանետումների քանակից, այսինքն՝ մեքենայի մաշվածության չափից և այլ գործոններից, այլ ոչ թե ձիաուժից, որն ընդհանրապես կապ չունի արտանետման չափի հետ»: 

Մայթերն ու բակերն ազատել «Վաճառվում է» ցուցանակով մեքենաներից. հնարավո՞ր է սա:

«Այս հարցում լուծում չի լինելու: Եթե հավելյալ ինչ-որ ուժային ռեսուրսներ տրամադրվեն, որոնք կսկսեն վերահսկողություն իրականացնել, միգուցե ինչ-որ բան փոխվի: Այստեղ խնդիրն այլ է: Եթե ՃՈ-ն այդ կայանված մեքենաները տարբերելու է ինչ-որ գրառմամբ՝ վրան գրված գնով կամ հեռախոսահամարով, ապա վարորդներն ուղղակի վաճառքի մասին տեղեկատվությունը կտեղափոխեն առցանց հարթակ և կշարունակեն կայանել իրենց մեքենաները նույն վայրերում: Խնդիրը կլուծվեր, եթե առաջարկվեր կոնսենսուսային տարբերակ:

 Բացի նրանից, որ արգելեին մեքենաների կայանումը բակերում և փողոցների մայթերին, ինչ-որ գրավիչ առաջարկ արվեր վարորդներին, օրինակ՝ կա ինչ-որ ազատ տարածք, որը կոնկրետ ժամկետով տրամադրվելու է նրանց: Այստեղ կա խնդրի երկրորդ կողմը՝ մեքենաներ ներմուծողները, վաճառողները հնարավոր բոլոր լիմիտները գերակատարեցին, եթե պահանջարկ կար այսքան մեքենայի, իրենք դրանից 10, նույնիսկ 100 անգամ ավելի մեքենա բերեցին Հայաստան, իսկ դրանք «մնալու են» երկրում, որովհետև ժամանակի ընթացքում հնանում են, պահանջարկը քչանում է, մյուս կողմից, եթե պարզ ասենք, ղազախները այլևս չեն գալիս և գնում այդ մեքենաները, արտահանումը Հայաստանից վերացավ: 

Մեքենաների քանակն էլ այժմյան պահանջարկից մի քանի անգամ ավելի է: Թե այդ մեքենաները որտեղ կայանված կլինեն, դա էլ այսօրվա քաղաքային իշխանությունների որոշելու հարցն է: Եթե գտնվի կոնսենսուսային տարբերակ, ապա հարցի լուծումն ավելի իրատեսական կլինի»,-նշում է Դավիթ Պեդանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal