Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վինիլային սկավառակներ. բարի հուշեր, որոնց պատմությունը, սակայն, դեռ չի ավարտվել

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատերը կհամաձայնեն, որ երաժշտական (վինիլային) սկավառակը, առանց չափազանցության, 20-րդ դարի խորհրդանիշներից է: Դրանցով մեծացել է մի քանի սերունդ: Եվ չնայած ժամանակի ընթացքում այս միջոցը փոխարինվել է կասետային ձայներիզներով և խտասկավառակներով, ամբողջ աշխարհում այն դեռևս ունի իր ուրույն գնահատողներն ու երկրպագուները: 

Ինչո՞ւ է անցյալի մի իր դեռ գրավում մարդկանց: Տրամաբանական է, որ ոչ միայն վինիլային, այլ նաև մնացած երաժշտական սկավառակների պատմությունը անբաժանելիորեն կապված է այնպիսի սարքավորումների հետ, որոնք կարող են վերարտադրել ձայնը: 1877 թվականին երիտասարդ գիտնական Թոմաս Էդիսոնը արտոնագրել է իր գյուտը` ֆոնոգրաֆը, որը ձայնը գրող և արտաբերող սարք է: 

Ձայնագրումն իրականացվել է ասեղի միջոցով, որն իր հետքն էր թողնում գլանաձև փաթաթված անագե փայլաթիթեղի կամ մոմե ժապավենի վրա: Այն ժամանակ դա իսկապես ֆանտաստիկ գյուտ էր:

 Նույն թվականին ֆրանսիացի բանաստեղծ և գյուտարար Չարլզ Կրոն գիտականորեն հիմնավորել և բացատրել է թմբուկի վրա ձայն գրելու և ապա վերարտադրելու սկզբունքը: 10 տարի անց այս հայտնագործությունների հիման վրա ամերիկացի գյուտարար Էմիլ Բեռլիները առաջարկել է հնչյուններ ձայնագրելու և վերարտադրելու նոր մեթոդ և արտոնագրել իր ստեղծած ձայնագրիչն ու գրամոֆոնը: 

Հենց Բեռլիներն է, որ առաջարկել է ձայնային տեղեկության կրիչին տալ կլոր սկավառակի ձև: 

Գրամոֆոնի գյուտը նշանակալի խթան է դարձել ձայնային տեղեկության կրիչների զարգացման և կատարելագործման գործում: Առաջինը հայտնվել են ցել յուլոիդային սկավառակները, մի փոքր ավելի ուշ՝ ռետինից պատրաստվածները: Երկրորդ աշխարհամարտից հետո շարք են մտել վինիլային կամ «երկար նվագող» սկավառակները: 

Դրանք կոչվել են վինիլային, քանի որ պատրաստվել են պոլիվինիլ քլորիդից և նվագել են շատ ավելի երկար, քան իրենց նախորդները: Վինիլային սկավառակների նախորդները եղել են բավական հաստ, ծանր և փխրուն (ապակուց ոչ պինդ): 

Բացի այդ, դրանց այնպես արագ էր պետք պտտեցնել, որ նույնիսկ մեծ տրամագծի սկավառակները նվագարկել են 5 րոպեից ոչ ավելի: Այդ ամենը նրանց անմրցունակ է դարձրել կասետային և գլանափաթեթային կրիչների նկատմամբ: «Կոլումբիա» ընկերությունը, որն այդ ժամանակ ֆոնոգրաֆիկ ձայնագրությունների առաջատար արտադրողն էր, 1948 թվականին օգտագործում է սեղմված ձայնագրման տեխնոլոգիան, ինչը թույլ է տալիս բարձրացնել նվագարկման ժամանակը մինչև 30 րոպե: 

Չցանկանալով հետ մնալ «Կոլումբիայից»՝ նրա մրցակից «RCA»- ն թողարկում է 175 մմ տրամագծով իր սկավառակը 45 պտտման արագությամբ: Բացի վինիլային սկավառակներից, տարբեր ժամանակներում արտադրվել են նաև այլ նյութերից պատրաստված սկավառակներ, օրինակ՝ կիրառվել է մոմի բարակ շերտով պատված թուղթ: 

Դրանց հաճախ անվանել են «խոսող նամակներ»: Եթե վինիլային կոշտ սկավառակները եղել են բացառապես սև, ապա, այսպես կոչված, ճկուն սկավառակները եղել են ցանկացած գույնի: Ներկայումս, չնայած հայտնվել են ձայնային տեղեկության նոր, առավել հարմար և կոմպակտ կրիչներ, վինիլային սկավառակների պատմությունը դեռ չի ավարտվել:

 Երևի շատերի ձեղնահարկում կամ ավտոտնակում կարելի է գտնել հին նվագարկիչ և տարբեր երգերով համապատասխան սկավառակներ: Բացի այդ, ներկայումս վինիլային սկավառակները ակտիվորեն օգտագործում են դիջեյները, չնայած մի քիչ այլ նպատակների համար: 

Միայն վինիլային ծածկույթն է ի վիճակի այնպիսի հնչյուններ առաջացնել, ինչպիսին պետք են նրանց, չնայած, իհարկե, նման հնչյուններ առաջացնելը կապված է դիջեյի հմտությունից: Այսպիսով, կարելի է վստահորեն արձանագրել, որ վինիլային սկավառակները դեռ ունեն իրենց կիրառումը ժամանակակից երաժշտության մեջ:

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023