Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գո­նե եր­բեմն նաև ոլոր­տի մաս­նա­գետ­նե­րին է պետք լսել

ANALYSIS

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով էական և երկարաժամկետ փոփոխություններ են նկատվում ինչպես մարդկանց վարվելակերպում, այնպես էլ համաշխարհային տնտեսության կառուցակարգում։ Չնայած դեռևս դժվար է կանխատեսել, թե համավարակը երբ կսկսի նահանջել, այնուամենայնիվ, պարզ է, որ երկրների և մարդկանց միջև շփումների սահմանափակումները դեռ երկար ժամանակ պահպանվելու են։ 

Ըստ այդմ, այնպիսի ոլորտներ, ինչպես զբոսաշրջությունը, զվարճություններն ու հանրային սնունդը, շարունակելու են վնասներ կրել և տևական ժամանակ ի վիճակի չեն լինելու վերադառնալ նախաճգնաժամային մակարդակին։ Սակայն ամենալուրջ հարցերից մեկը այն է, որ տարբեր երկրների կողմից առաջ քաշվող սահմանափակումների և օդային հաղորդակցությունների ու ցամաքային բեռնափոխադրումների իրականացման դժվարությունների արդյունքում լուրջ խնդիրներ կարող են առաջ գալ սննդի մատակարարման շղթաների անխափան աշխատանքի համար։

Եվ այստեղ բարձրանում է պարենային անվտանգության հարցի նշանակությունը, հատկապես, որ բացառված չէ՝ առանձին երկրներ անգամ դադարեցնեն որոշ պարենային ապրանքների արտահանումը կամ մատակարարումը՝ փորձելով դրանով լուծել սեփական բնակչությանը պարենով ապահովելու խնդիրը։ 

Պատահական չէ, որ փորձագետները կարծում են, թե առաջիկա տարիներին բնակչությանն առողջ սննդի մատակարարման խնդիրը դառնալու է պետությունների գերակայություններից մեկը:

 

Եվ հաշվի առնելով, որ Հայաստանը երկու թշնամական հարևանների կողմից գտնվում է շրջափակման մեջ և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության խնդիր ունի, ապա պարենային անվտանգության խնդիրը մեզ համար լրացուցիչ հրատապություն է ստանում։ 

Իսկ այս հարցը կարելի է լուծել միայն գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու միջոցով։ 

Բացի այդ, գյուղատնտեսությունը մեր երկրի համար կարևոր սոցիալական և տնտեսական բաղադրիչ է, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղված է մեր բնակչության մեկ երրորդը, իսկ ՀՆԱ-ի 20-23 տոկոսը բաժին է ընկնում հենց այս ոլորտին: 

Սակայն պետք է նկատի ունենալ, որ 2016 թ.-ից սկսած՝ մեր գյուղատնտեսության ոլորտն անկում է գրանցում, իսկ 2019 թվականին անկումը կազմեց մոտ 4 տոկոս, ինչն իր ազդեցությունն է թողնում նաև այս տարվա ցուցանիշների վրա։

Եվ ընդհանրապես, անկախ առկա իրավիճակից, գյուղոլորտը միշտ էլ հատուկ ուշադրության կարիք է զգացել, սակայն մեզանում տնտեսական գործունեության այս ուղղությունը դեռևս անհրաժեշտ չափով չի կարևորվում։ Դրանով է պայմանավորված, որ նախորդ տարվա ընթացքում կառավարությունը որոշեց, որ մեզ գյուղոլորտը համակարգող մասնագիտացված կառույց համարվող գյուղատնտեսության նախարարությունը պետք չէ։

Իսկ ներկայիս ճգնաժամային փուլում գյուղատնտեսության զարգացումը առավել քան երբևէ հատուկ աջակցության կարիք ունի։ Իշխանություններն անգամ հայտարարում էին, թե սկսված ճգնաժամը հնարավորություն է ստեղծում գյուղատնտեսությունը ստեղծված վիճակից հանելու համար։ Այդ նպատակով նրանք նախաձեռնեցին գյուղացիական տնտեսություններին անտոկոս վարկերի տրամադրման ծրագիրը։

Սակայն բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ այդպես էլ չկարողացան օգտվել այդ օժանդակությունից։ Անտոկոս վարկ ստանալու նպատակով ներկայացված հայտերի գրեթե 60 տոկոսը չի բավարարվել։ Եվ պատահական չէ, որ գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրի հետ կապված՝ գյուղացիների մոտ դժգոհություններ կան։

Բացի այդ, այս տարի գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ առաջացան պարարտանյութերի մասով։ Քանի որ, համավարակով պայմանավորված, բեռնափոխադրումներն ուշանում էին, դրա համար էլ գարնան ամիսներին պարարտանյութերի որոշակի դեֆիցիտ նկատվեց, և գյուղացիական տնտեսություններն ավելի թանկ գնով ձեռք բերեցին այն, որի արդյունքում էլ մրգերի և բանջարեղենի գների որոշակի աճ տեղի ունեցավ։ Դա անզեն աչքով էլ նկատելի է: Տարվա այս սեզոնին մրգի ու բանջարեղենի նման գներ դժվար է հիշել: Ու, ըստ մասնագետների, պատճառը միայն բերքի սակավությունը չէ:

Տարիներ շարունակ գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով գործում էին սելիտրայի, պարարտանյութի, դիզվառելիքի՝ գյուղնախարարության պետական աջակցության ծրագրերը, որոնք նպատակ ունեին թեթևացնել գյուղացիական տնտեսությունների բեռը։ Եվ քիչ չէ, որ գյուղնախարարությունը կրճատվել է, այս ծրագրերը ևս դադարեցվել են։ Հետևանքները կարող են բավական ծանր լինել, ուստի ավելի լուրջ է պետք վերաբերվել այս հարցերին, գոնե երբեմն լսել նաև ոլորտի մասնագետներին...

 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal