Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թվա­խեղդ» չկա. ասե­լու և ցույց տա­լու բան էլ չկա

ANALYSIS

Գաղտնիք չէ, որ հանրությանը հուզող հիմնական խնդիրների մեջ առաջնայինը տնտեսությունն է, իսկ եթե ավելի հստակ արտահայտվենք, սոցիալ-տնտեսական վիճակը։ Եվ պատահական չէ, որ ներքաղաքական բանավեճերի թեմա են դառնում տարբեր տնտեսական հարցեր, իսկ տնտեսական զարգացման նախաձեռնությունները կատարում են այն հիմնական շարժիչ ուժի դերը, որի միջոցով քաղաքական ուժերը կարողանում են շահել հանրության վստահությունը։ 

Վարչապետ Փաշինյանի ողջ պաշտոնավարման ընթացքում նույնպես տնտեսական գործոնը հատուկ կարևորություն է ունեցել։ Վերջինս խոստանում էր, թե իր քաղաքական թիմն այնպիսի ծրագրեր է առաջ քաշելու, որ Հայաստանի տնտեսությունն աննախադեպ զարգացում է ապրելու, բարձրանալու է քաղաքացիների կենսամակարդակը, բարելավվելու են կենսապայմանները։ 

Այդ պատճառով էլ ներքաղաքական բառապաշար ներմուծվեց «տնտեսական հեղափոխություն» եզրույթը, ըստ որի՝ Փաշինյանի կառավարման օրոք տնտեսությունը պետք է սրընթաց զարգացում ապրեր։ 

Պետք է խոստովանել, որ տնտեսական առումով 2018 և 2019 թվականները բարենպաստ տարիներ էին, անցյալից եկող իներցիայով տնտեսությունը շարունակում էր աճել։ Սակայն, միևնույն ժամանակ, իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում՝ ցույց տալու համար, թե աննախադեպ աճեր են գրանցվում։ Իսկ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրեթե ամենօրյա ռեժիմով կիսվում էր ցուցանիշներով։ 

Փաշինյանի էջում տեղ էին գտնում նույնիսկ ամենաաննշան թվացող ցուցանիշները և ներկայացվում որպես աննախադեպ երևույթ, ինչին անցյալում նույնիսկ ուշադրություն չէին դարձնում։ Այնինչ աննախադեպության մասին ոչ մի խոսք չէր կարող լինել։

Իրավիճակն այլ է 2020 թվականի համար։ Եթե անցած տարի իշխանությունները կարող էին առանց հատուկ ջանքեր գործադրելու հետևել տնտեսության շարժին, ապա այս տարի այդ կերպ վարվել հնարավոր չէ, քանի որ կորոնավիրուսի համաճարակը լուրջ վնասներ է հասցրել տնտեսությանը։

Հենց այսպիսի իրավիճակում էլ կարող է դրսևորվել տնտեսությունը կառավարելու և զարգացնելու իշխանությունների տաղանդը։ Սակայն այդ տաղանդը բավարարեց միայն այն բանի համար, որ կառավարությունը որոշեց անտոկոս վարկեր տրամադրել բիզնեսի ներկայացուցիչներին՝ շուկայից դուրս չմղվելու և գոյատևելու համար։

Իշխանությունների նախաձեռնողականությունը սրանից այն կողմ չի անցնում։ Իսկ այդպիսի աջակցության գործիքի կիրառման համար հատուկ խելք ու եռանդ չի պահանջվում։ Իշխանությունների կողմից չկան այլ էական նախաձեռնություններ, սակայն դա չի խանգարում, որ շարունակվեն պարգևավճարներն ու դրանց անհրաժեշտության մասին պաթետիկ ճառերը։

Բայց նկատե՞լ եք, որ հիմա (խոսքը վերջին երեք օրերի մասին չէ) Փաշինյանը ոչ միայն չի շարունակում հանրությանը «թվախեղդ» անելու իր գործելակերպը, այլև հետևողականորեն լռում է տնտեսական ցուցանիշների հարցում։ 

Ու պատահական չէ, որ վերջինս ավելի շատ սկսել է խոսել կորոնավիրուսից ու հակահամաճարակային կանոններից, քան տնտեսությունից։ Ավելին, 2019 թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման շրջանակներում իր եզրափակիչ ելույթում Փաշինյանը գեթ մեկ բառ չխոսեց ո՛չ բյուջեի, ո՛չ էլ տնտեսության մասին: Ասելիք չկար:

Խնդիրն այն է, որ այս ընթացքում իրավիճակը տնտեսության տարբեր ճյուղերում, մեղմ ասած, բարվոք չէ։ Շատ մեղմ ասած:

Եվ տնտեսական ակտիվության նվազումը կապված է ոչ միայն արտակարգ դրության պայմաններում սահմանափակումների, ոչ միայն համաշխարհային տնտեսության միտումների հետ, որտեղ կտրուկ անկումներ են արձանագրվում, այլև կառավարության անձեռնհասության ու անկարողության:

Եվ եթե այս տարեսկզբի մի քանի ամիսների կտրվածքով Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, որ իր կառավարությանը հաջողվել է հարկերի հավաքման աննախադեպ բարձր աճեր ապահովել, ապա ներկայումս բիզնեսի և ամբողջ տնտեսության անկումն իր լավագույն արտացոլումն է գտել պետական բյուջե վճարվող հարկերի վիճակագրության մեջ։

Այս տարվա ապրիլին հարկային մուտքերի անկումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ կազմել է 9,1%: Սակայն այդ նվազման տեմպը մայիսին ոչ միայն չի կոտրվել, այլև կրկնակի խորացել է։

Եվ այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել, որ 2020 թվականի մայիսին Հայաստանի պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն ու պետական տուրքը կազմել են 82,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազելով 21,8 մլրդ դրամով կամ մոտ 20,8%-ով։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ հարկային մուտքերի թերակատարումը շարունակություն կունենա հետագա ամիսներին, իսկ իշխանությունները այլ տարբերակ չունեն, քան տնտեսության վերականգնման համար լուծումներ գտնելն է։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023