Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեր զին­ված ուժերն իրենց փայ­լուն գոր­ծո­ղու­թյուն­նե­րով փո­խել են Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ռազ­մա­քա­ղա­քա­կան ծրագ­րերը»

INTERVIEW

Նախօրեին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին Բաքվում տեղի ունեցած ցույցը քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը Ադրբեջանի նախագահի քաղաքականության շարունակության տրամաբանության մեջ է դիտարկում ու այդքան էլ համաձայն չէ, որ ցույցերն ինչ-որ պահի հակաիշխանական բնույթ են ստացել:

Պարտության արդյունքում կուտակվածը դուրս բերելու փորձը

«Հնարավոր է՝ ինչ-որ ընդդիմադիր շրջանակներ փորձեին օգտվել այդ իրավիճակից ու այդ ամենին ներքաղաքական ուղղություն տային, բայց ցույցի դուրս եկածների հիմնական պահանջը հայկական պետությունների դեմ պատերազմը վերսկսելն էր, Արցախը, ինչպես նաև ագրեսիվ քաղաքականության ակնկալիքը՝ իրենց իշխանություններից:

 Կարծում եմ՝ հիմնականում դա պարտության արդյունքում կուտակված դառը էներգետիկան ինչ-որ կերպ դուրս բերելու փորձ էր: Ադրբեջանի իշխանությունները, մեծ հաշվով, շատ չհակասեցին այդ ամենին՝ մի քանի խնդիր լուծելու առումով. նախ՝ շեղել ուշադրությունը սահմանային ձախողումներից ու այդ ագրեսիվ պահանջներով, հայրենասիրական կոչերով ավելի կենտրոնանալ պարտությունը քողարկելու հնարավորության վրա: 

Երկրորդ՝ ինչ-որ տեղ միջազգային հանրությանը ցույց տալ, որ նման հանրային պահանջ կա: Ըստ իս, ինչ-որ տեղ նաև որպես սպառնալիք ներկայացնելու նպատակ կա, որ եթե հանկարծ հարցի կարգավորման մեջ որևէ պրոադրբեջանական ձեռքբերումներ կամ առաջընթացներ չլինեն, ապա Ալիևը այլևս չի կարողանալու զսպել այդ հանրային պահանջը: Այսինքն, զուգահեռաբար նաև այդ խաղադրույքն են փորձելու օգտագործել: 

Համոզված եմ, որ այս ցույցերն ունեին իշխանությունների աջակցությունը, ավելին, հնարավոր է՝ կազմակերպված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից, որովհետև նման կասկածների համար մի քանի փաստարկներ կան: Առաջինը, ինչպես նշեցի, Ադրբեջանի իշխանությունների համար ձեռնտու լինելն էր: 

Բացի այդ, ադրբեջանական մամուլում բացահայտվեց, որ ցույցերի մասնակիցների մեջ կային իրենց անվտանգության գործակալության աշխատակիցներ, ինչպես նաև գեներալ, որը, ըստ էության, հետևում էր հանրային «ցասման ալիքի» ճիշտ ուղղորդմանը: Ընդհանուր առմամբ, սա Ալիևի քաղաքականության շարունակությունն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Այսպիսի հակահարվածը շատ անսպասելի էր առաջին հերթին հենց ադրբեջանցիների համար

Հ. Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Ադրբեջանի իշխանությունները բավականին երկար և հետևողական աշխատանք են տարել, որ իրենց ռազմական ագրեսիան չարժանանա միջազգային հանրության լուրջ քննադատություններին ու որևէ պատժամիջոցի պատճառ չդառնա:

«Մենք անցած մի քանի օրերի ընթացքում համոզվեցինք, որ այդ տեսանկյունից Ադրբեջանի դիվանագիտական հատվածում արված աշխատանքը բավականին արդյունավետ է եղել: 

Ըստ էության, որևէ մեկը չմեղադրեց Ադրբեջանին իրավիճակը սրելու մեջ կամ հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: 

Բոլոր կոչերը երկու հասցեատեր ունեին՝ Հայաստան և Ադրբեջան. դրանք հիմնականում զսպվածության կոչեր էին: Եթե Ադրբեջանը դիվանագիտական առումով այդ տեսանկյունից հաջողել է, այնուամենայնիվ, այլ է վիճակը ռազմական հարթության մեջ: Ռազմական առումով, կարծում եմ, Ադրբեջանին հասցված այսպիսի հակահարվածը շատ անսպասելի էր առաջին հերթին հենց ադրբեջանցիների համար: 

Իսկապես աներևակայելի է պատկերացնել, որ մեկ օրվա ընթացքում իրենց իսկ նախաձեռնած ագրեսիվ գործողությունների արդյունքում կորցնում են բանակային կորպուսի շտաբի պետի, որը կոչումով գեներալ-մայոր էր, բանակային կորպուսի հրետանու հրամանատարի, որը կոչումով գնդապետ էր, մայորների, ենթասպաների և այլն: Էլ չեմ խոսում ոչնչացված ենթակառուցվածքի, ռազմական տեխնիկայի մասին: 

Եվ համոզված կարող եմ ասել, որ մեր 3-րդ բանակային կորպուսի ուժերն իրենց փայլուն գործողություններով փոխել են Ադրբեջանի իշխանությունների ռազմաքաղաքական ծրագրերն առաջիկա ամիսների համար: 

Միանշանակ փոխել են, որովհետև այդպիսի հարված ստանալուց հետո Ալիևը այս պահի դրությամբ այլևս չի կարող մտածել լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու մասին: 

Սա, իհարկե, Ադրբեջանի ներսում լուրջ հարցադրումներ է առաջացնելու, որովհետև մի կողմից՝ կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով առաջացած հանրային լարվածությունն է, մյուս կողմից՝ մեկ օրում այդքան մարդկային, տարածքային, դիրքային կորուստները: Ալիևը ստիպված է լինելու այդ վիճակի համար ինչ-որ պատասխան գտնել:

 

Դեռևս փորձում է քողարկվել հայրենասիրական լոզունգների, կոչերի ու «հանրություն/բանակ» համատեղ ագրեսիվ քաղաքականություն ցուցադրելու շղարշի տակ, բայց վստահեցնում եմ, որ նման մարտավարության արդյունավետությունը խիստ ժամանակավոր է: Ավելի երկարաժամկետ արդյունքներ իրենք այդ առումով չեն կարող ունենալ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ըստ քաղաքագետի, Ալիևի իշխանությունն առանց այն էլ ռիսկերի առաջ է:

«Ադրբեջանում համոզվում են, որ չկան տարիներ շարունակ խոստացված ռազմական հաջողությունները և, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների արդյունավետության խնդիրն Արցախյան հարցում ակնհայտ է դարձել: 

Դրա համար Ալիևին մնում է ժամանակ առ ժամանակ իրավիճակ սրել, փորձել ինչ-որ դիվանագիտական հաջողություններ ցույց տալ: Նման ճանապարհով նա փորձում է կառավարել այդ ռիսկերը: Այդուհանդերձ, եթե հնարավոր նոր ռազմական սադրանքները կրկին նման պատասխանի, նման հակահարվածի արժանանան մեր զինված ուժերի կողմից, այդ դեպքում Ալիևը վերջնականապես զրկվելու է սահմանին իրավիճակ սրելով ներքին քաղաքական հարցեր լուծելու հնարավորությունից»,-ասաց քաղաքագետը:

Իրական էլիտաները կա՛մ բանակում են, կա՛մ էլ դուրս հանրային դիսկուրսից

Վերջում անդրադարձանք հայաստանյան ներքաղաքական դաշտին՝ դիտարկելով թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտի պահվածքն այս օրերին: «Վերջին երկու-երեք օրերին, հետևելով մեր քաղաքական դիսկուրսին, ես հաճախ էի գալիս այն մտքին, որ Հայաստանում քաղաքական գործիչները, քաղաքական դիսկուրսի հիմնական մասնակիցները մի քիչ կտրված են իրականությունից: Այսինքն, խնդիրը հանրային, քաղաքական լուրջ ազդեցություն չունենալու մասին է: Իշխանությունն ինքն էլ, որպես այդպիսին, քաղաքական չէ, իրենց մոտեցումները՝ ևս:

Սա է պատճառը, որ նման սպառնալիքի առկայության պարագայում խնդիրը բացառապես զինված ուժերի մակարդակում է լուծվում: Քաղաքական որևէ լուծում չառաջարկվեց, ընդդիմության քննադատությունն էլ քիչ ազդեցություն ունեցավ հանրային տրամադրությունների վրա: 

Սա խոսում է այն մասին, որ մեր իրական էլիտաները կա՛մ բանակում են, կա՛մ դուրս են հանրային դիսկուրսից, կա՛մ էլ բացառապես ուղղություններ են փորձում ցույց տալ: Կարծում եմ, այնուամենայնիվ, բոլոր լուրջ ուժերը, որոնք Հայաստանում ինչ-որ բան փոխելու պոտենցիալ ու ազդեցության գործիքներ ունեն, բավականին զուսպ են իրենց պահել: 

Առավելագույնը հանդես են եկել միասնական լինելու, պետության կարիքները հնարավոր ձևով սպասարկելու կոչերով և գործել են հենց այդ դաշտում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal