Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ներ­սում թշնա­մի­ներ ու դա­վա­ճան­ներ չկան, թշնա­մին սահ­մա­նից այն կողմ է

ANALYSIS

Ընդհանուր առմամբ այս օրերին շատ է խոսվում հանրային համախմբվածության կարևորության մասին։ Որպես կանոն, մեր հասարակությունը միշտ կոնսոլիդացել է հատկապես արտաքին վտանգի ու մարտահրավերի դեպքում։ Եվ այս հարցը առաջին հերթին ուղղակիորեն առնչվում է ներքաղաքական դաշտի հետ։

Եթե քաղաքական ուժերը՝ լինի ընդդիմադիր, թե իշխանական, որոնք ներկայացնում են հանրության տարբեր հատվածների շահերը, մի կողմ են դնում իրենց տարաձայնությունները և սկսում են գործել միասնական օրակարգի ներքո, ապա դրանով հիմքեր են ստեղծում հանրության համերաշխության համար։

Կորոնավիրուսի համավարակն այս տեսանկյունից կարևոր փորձաքար էր Հայաստանի ներքաղաքական կյանքի համար։ Եվ հաշվի առնելով, որ երկիրը գտնվում էր համաճարակի դեմ պայքարի իրավիճակում, ընդդիմության ներկայացուցիչները հանդես եկան միասնականության և քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու առաջարկներով։

Սակայն իշխանությունները հարկ չհամարեցին ձեռք մեկնել ընդդիմությանը՝ կարծելով, թե դրանով ի ցույց են դնելու իրենց թուլությունը, և դրա փոխարեն կրկին զարկ տվեցին ներքաղաքական պայքարին՝ «սևի ու սպիտակի» տրամաբանության ներքո։ 

Արտակարգ դրության իրավիճակում ընդդիմությունը նույնիսկ փորձեց ձեռնպահ մնալ ակտիվ գործողություններից, սակայն իշխանություններն օգտվեցին այդ հանգամանքից և արագ ընթացակարգով ընդունեցին այնպիսի օրենքներ, որոնց հասարակական շահերից բխելը հարցականի տակ է։

Եվ ահա հուլիսի 12-ից Տավուշի սահմանագծում ռազմական գործողությունները համազգային համախմբման ևս մեկ հնարավորություն ստեղծեցին։ Ողջ հասարակությունը շունչը պահած սպասում էր զարգացումներին ու իր աջակցությունն էր հայտնում մեր զինված ուժերին։ 

Ընդ որում, ռազմական գործողություններն ուղեկցվում էին տեղեկատվական պատերազմով, որով հակառակորդը փորձում էր ապատեղեկատվություն տարածել և մանիպուլացնել հայ հանրությանը, ինչը չհաջողվեց, քանի որ տեղեկատվական հակամարտության առումով ևս հայկական կողմն իր բարձրության վրա էր։ Ինչպես, ի դեպ, միշտ:

Ինչ վերաբերում է ներքաղաքական վիճակին, ապա այս իրավիճակում հայաստանյան ընդդիմությունը բարձր պատասխանատվության զգացում դրսևորեց, և ոչ միայն չփորձեց օգտվել այս ծանր իրավիճակից քաղաքական շահեր առաջ մղելու համար, այլև իր ներուժի չափով օգտակար աշխատանք կատարեց՝ կոչ անելով հանրությանը հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և գործի դնելով իր կապերը հակառակորդի ապատեղեկատվության դեմ պայքարում։

Բայց իշխանական որոշ շրջանակներ և քարոզիչներ այնպիսի բարդ իրադրության պայմաններում, երբ երկրի սահմանային հատվածում ռազմական գործողություններ են ընթանում, կրկին օրակարգային դարձրեցին «սևերի ու սպիտակների» բաժանման հարցը։ 

Ավելին՝ առանձին շրջանակներ անգամ սկսեցին երկրի ներսում թշնամիներ, դավաճաններ կամ «ներքին թուրքեր» փնտրել՝ այստեղ-այնտեղ հայտարարելով, թե երկիրը կռվում է ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին դավաճանների դեմ։ 

Ի դեպ, այս հարցում առավել մոլեռանդ են որոշակի շրջանակներ, որոնք նույնիսկ Ալիևի սանձարձակություններում ներքին հետք են փնտրում։ Այդ շրջանակը հստակ է, սակայն չենք մասնավորեցնում՝ հաշվի առնելով առկա վիճակը և ներքին պառակտման անթույլատրելիությունը: Հետո դեռ հարկ կլինի այս ա մենին ա նդրադառնալ անվանապես:

Իսկ հիմա ընդամենը ցանկություն հայտնենք, որ այդ շրջանակները հասկանան՝ մեր երկրում դավաճաններ ու թշնամիներ չկան, թշնամին սահմանից այն կողմ է, գոնե այս իրավիճակում պետք է հանդարտվել և չփորձել ավելի պառակտել հանրությանը՝ ավելացնելով առկա ատելության չափաբաժինը։ Հարկ է, որ իշխանությունները նույնպես պատասխանատու կեցվածք դրսևորեն և իրենց որոշ շրջանակների կամ համակիրների թույլ չտան ծանր իրավիճակում պղտոր ջրում ձուկ որսալ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal