Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պարկապզուկ. աշխարհի ամենահին նվագարաններից մեկը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ է պատկերացնում ժամանակակից մարդը, երբ լսում է պարկապզուկի ձայնը: Իհարկե, դա առաջին հերթին ասոցացվում է սքոչի սիրահար, շրջազգեստով և անհասկանալի գլխարկով դասական շոտլանդացու հետ: Այնուամենայնիվ, փաստ է այն, որ պարկապզուկ փողային երաժշտական գործիքը բոլորովին էլ շոտլանդական ազգային երաժշտական գործիք չէ: Իրականում կան այդ գործիքի տարբեր տարատեսակներ, չնայած անկասկած ներկայումս ամենահայտնին հենց շոտլանդական Great Highland Bagpipe անվանումը կրող պարկապզուկն է: Առաջին հերթին պարկապզուկը, ինչպես և շատ նվագարաններ, Եվրոպա է թափանցել Ասիայից: Պարկապզուկի առաջին օրինակը հայտնաբերվել է շումերական մի հնավայրում և թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակով: 

Պարկապզուկի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է մ.թ.ա. 400 տարի առաջ ապրած Արիստոֆանի գործերում: Ըստ գերմանացի երաժշտագետ, արվեստաբան Կուրտ Սաքսի, հնում հասարակական ստորին շերտերից ելած շրջիկ երաժիշտներին անհրաժեշտ էր երգել և նվագակցել որևէ փողային գործիքով, և այդ իսկ պատճառով ինչ-որ մեկը վերցրել և շվիին հարմարեցրել է պարկ: 

Անհայտ է, թե ով է դա իրականացրել առաջինը, բայց դա հաստատ եղել է Ասիայում: Անհայտ է նաև, թե երբ է պարկապզուկը հայտնվել Անգլիայում: Եվրոպայում միջնադարից առաջ ոչ մի հիշատակություն չի հանդիպում այդ նվագարանի մասին: 

13-րդ դարից մեզ հասած ձեռագրերում նկարագրվում է պարկապզուկի մի քանի տարբերակ, որոնք հիմնականում տարածված են եղել Իսպանիայի տարածքում: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի տարածքում պարկապզուկի առաջին հիշատակությունը վերաբերում է 14-րդ դարի վերջին: 

Այնուամենայնիվ, այսօր աշխարհում պարկապզուկը համարվում է շոտլանդական նվագարան: Եվ դրան չեն խանգարում ո՛չ պատմական փաստերը, ո՛չ էլ այն հանգամանքը, որ շոտլանդական պարկապզուկից բացի աշխարհում հայտնի է այս նվագարանի ևս յոթ տեսակ՝ ֆրանսիական, իտալական, հայկական և այլն: 

Շոտլանդիայի տարածքում այս նվագարանի ժողովրդականությունն իր գագաթնակետին է հասել 17-րդ դարում, քանի որ այդ ընթացքում պարկապզուկը ձեռք է բերել կարևոր նշանակություն տարբեր արարողություններում: 

Պարկապզուկի նվագով ազդարարվել է տարբեր հանդիսավոր արարողությունների սկիզբը, ինչպես, օրինակ՝ պաշտոնական հանդիպումները, թագադրումը, խորհրդակցությունը և ժողովրդական հանդիսությունները: 

Եվ դա պատահական չէ. շոտլանդացիները համոզված են, որ պարկապզուկի ձայնը լսվում է հինգ կմ հեռավորության վրա: Իսկ իռլանդական պարկապզուկը անգամ նկարագրվում է հին իռլանդական օրենսգրքի մեջ, ըստ որի, այն գեղջկական նվագարան է, որի պարկի՝ տիկի մեջ օդը մղվում է բերանի միջոցով: 

Հին իռլանդական ժամանակագրական ձեռագրերում հիշատակվում են պարկապզուկ նվագող երաժիշտներ: Այսօր իռլանդական պարկապզուկը համարվում է նվագարանի ամենաբարդ և ամենակատարելագործված տարբերակը, որն իր վերջնական մշակմանն է հասել 18-րդ դարի վերջում: Իռլանդական պարկապզուկով հնարավոր է արտաբերել միաժամանակ յոթ հնչյուն: Հայաստանի տարածքում առաջին անգամ պարկապզուկի պատկեր է գտնվել Արևմտյան Հայաստանի Այնթափ քաղաքի մոտ գտնվող պալատի պատի քադակում, որը թվագրվում է մ.թ.ա.1300 թվականով: 

Նվագարանի ծագման, պատրաստող վարպետների և նվագողների մասին տեղեկությունները շատ կցկտուր են: Այնուամենայնիվ, կա պարկապզուկի առաջացման հայկական ավանդապատում: Մի քաղաքում, որտեղ Հութ անունով մի իմաստուն էր ապրում, կարճահասակ մի մարդ կար. թևի մեկը մյուսից կարճ էր, ոտքերը՝ ասես ազդրերին, իսկ գլուխը՝ մարմնին կպած: 

Մի խոսքով ծաղրածուի նման: Ըստ ավանդության, Հութ իմաստունը պարկապզուկի՝ տիկի ձևն այդ մարդուց է ընդօրինակել և դրան կպցրել յոթ հիմնական ձայներին համապատասխանող չափերի խողովակներ: Այս փաստը շատ հետաքրքիր է, բայց ո՞վ է եղել Հութ իմաստունը և ե՞րբ է ապրել, հայտնի չէ: Հայերենում այս նվագարանն ունի մի քանի անվանում՝ պարկապզուկ, պկու, պարկապկու, տիկ, տկճոր:

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded