Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշ­խա­նու­թյուն­նե­րը քա­ղա­քա­կան դաշ­տը վե­րա­ծել են փո­խա­դարձ մե­ղադ­րանք­նե­րի հար­թա­կի

ANALYSIS

Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում։ Մի կողմից՝ համավարակի առաջ բերած առողջապահական և հումանիտար ճգնաժամն է, իսկ մյուս կողմից՝ տնտեսական դեպրեսիան։ Սրան էլ գումարվում են սահմանում լարվածությունը և Ադրբեջանի հարձակումները։

Պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը ավելի դժվարին ժամանակներ է ունեցել, քան հիմա է, և ըստ այդմ՝ հնարավոր է հետևողական քայլերով հաղթահարել առկա իրավիճակը։ Սակայն ներկա դժվարությունները հնարավոր կլինի հաղթահարել միայն պետական կառույցների, հասարակության և քաղաքական շրջանակների համատեղ ջանքերով, իսկ դրա համար պետք է հանրությանը համախմբել ընդհանուր նպատակների շուրջ։

Մեզանում անընդհատ խոսվում է միասնական լինելու մասին, բայց դրանք իրականում այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակի, կամ եթե համախմբում տեղի է ունենում, ապա շատ կարճ ժամանակով ու արտաքին վտանգով պայմանավորված։ Ինչպե՞ս է այդպես ստացվում, երբ մշտական միասնականության համար բոլոր հնարավորությունները կան։

Այս իրավիճակի պատճառը հասարակության ներսում հաստատված թշնամանքի մթնոլորտն է, երբ իրատեսական և իրավիճակից բխող քայլերին ու հայտարարություններին փոխարինում են ամեն քայլափոխի փիառվելու դրսևորումներն ու շոուները, իսկ բովանդակային քննարկումներին փոխարինում են ատելության խոսքերը, հայհոյանքներն (հատկապես սոցցանցերում) ու մեղադրանքները՝ անկախ նրանից, թե դրանք որքանով են տեղին։

Իսկ ամենամտահոգիչն այն է, որ պետական շահերը ստորադասվում են անձնական ամբիցիաներին։ Եվ դրա արդյունքում չկա պետություն-հանրություն համագործակցության դաշտ։

 Իշխանությունները կարծում են, թե իրենց չի հաջողվում առկա իրավիճակը հաղթահարել, քանի որ իրենք իդեալական են աշխատում, սակայն հանրությունը պատշաճ չի կատարում պետության նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները։ 

Իսկ հասարակության մի ստվար հատված այն կարծիքին է, թե իշխանություններն իրենց գործառույթներն իրավիճակին համահունչ չեն իրականացնում, իսկ առկա ձախողումների մեղքը փորձում են բարդել հասարակության, ընդդիմության և ում վրա ասես, մենակ իրենց սխալները չընդունեն։

Եվ, ըստ այդմ, իշխանություններն այնպիսի միֆ են կառուցել, թե իրենք միշտ ժողովրդի վստահությունն ունեն, հետևաբար իրենց կողմից առաջ քաշվող նախաձեռնությունները բխում են միայն ժողովրդի շահերից։ Իսկ ովքեր քննադատում են իշխանությունների ծրագրերը, ապա նրանք ժողովրդի դեմ են հանդես գալիս։

Սակայն ընդդիմությունը բարձրաձայնում է առկա խնդիրները, որոնց վրա իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն, բայց իշխող ուժը դրան ի պատասխան հանրության շրջանում ատելություն է գեներացնում ընդդիմադիրների նկատմամբ՝ նրանց պիտակավորելով՝ «թալանչիներ», «դավաճաններ», «ծախվածներ», ովքեր չեն ցանկանում, որ իշխանությունները հաջողություններ արձանագրեն։ 

Դրանից էլ սկսվում է ներքաղաքական դաշտի պղտորումը, խորանում է «սևերի ու սպիտակների» բաժանումը, քաղաքական դաշտը վերածվում է փոխադարձ մեղադրանքների հարթակի, բայց մեծ հաշվով պետության համար դրանից ոչ մի օգտակար արդյունք չի լինում։

Եթե իշխանությունները ցանկանում են ցույց տալ իրենց արդյունավետությունը, ապա պետք է աշխատեն կուտակված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ, զարգացնեն տնտեսությունը, զարկ տան հավասարակշռված արտաքին ու ներքին քաղաքականությանը, ինչը կնշանակի, որ քննադատությունները գործնական առումով տեղ են հասնում, այլ ոչ թե ամեն մի հարց պրիմիտիվացվում է՝ հասնելով լուտանքներ տեղալու մակարդակի։

Միայն այսպիսի իրավիճակում հնարավոր կլինի ընդդիմության և իշխանության համար գործակցության ընդհանուր եզրեր գտնել, իսկ դա էլ իր հերթին ազդեցություն կունենա հասարակական մթնոլորտի փոփոխության վրա և միասնականության համար նախադրյալներ կստեղծի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal