Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոր ռազ­մա­վա­րու­թյան մեջ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սով բո­վան­դա­կա­յին խնդիր­ներ կան

ANALYSIS

Հուլիսի 10-ին անցկացված անվտանգության խորհրդի նիստում ընդունվեց Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, փաստաթուղթ, որում ամրագրվում են ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները: Եվ այդ ուղենիշները պետք է հստակ պատկերացում տան, թե ինչ ռազմավարական մոտեցումներ է որդեգրելու Հայաստանը իր անվտանգային միջավայրը ձևավորելու և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու հարցում։

Նշենք, որ Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունումը մեծ կարևորություն ունեցող իրադարձություն է, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ազգային անվտանգության առաջին և միակ ռազմավարությունն ընդունվել էր 2007թ.-ին: 

Ինչպես 2007 թվականին ընդունված ազգային անվտանգության ռազմավարության, այնպես էլ նոր ընդունված ռազմավարության մեջ նշված է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության համար լուրջ սպառնալիք կարող են ներկայացնել ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան։

 Սակայն ուղղակի զարմանալի է, որ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ իսպառ բացակայում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումերը, ինչն ակնհայտ հետքայլ է նախկինում գոյություն ունեցող սկզբունքներից ու մոտեցումներից։ 

Այնինչ, 2007 թվականի ազգային անվտանգության ռազմավարության մեջ առանձին բաժին էր հատկացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովման հարցին։

Ճիշտ է՝ նոր ընդունված ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, սակայն խոսք չկա Արցախի Հանրապետության դե յուրե միջազգային ճանաչման պահանջի մասին։

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ խնդիրներ կան նաև արտաքին հարաբերությունների մասով։ Ժամանակակից գլոբալ գործընթացների պարագայում, երբ պետություններն ավելի փոխկապակցված են միմյանց, տրամաբանական է, որ ժամանակի ընթացքում նրանց փոխհարաբերությունները պետք է ավելի խոր և համաբովանդակ բնույթ կրեն։

Եվ սա ենթադրում է, որ պետք է այս իրողությունն իր արտացոլումը գտներ նաև ազգային անվտանգության նոր ռազմավարության բովանդակության մեջ, սակայն նրանում Հայաստանի արտաքին գործընկերների հետ հարաբերություններին անդրադարձը ավելի սեղմ է, քան 2007 թվականին ընդունված ազգային անվտանգության ռազմավարության մեջ, և ընդամենը ներկայացված է ընդհանուր գծերով։

Այդպես են ներկայացված, օրինակ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին վերաբերող հատվածները։ Այնինչ Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող այս երկրների հետ հարաբերություններին ավելի ընդգրկուն բովանդակություն պետք է հատկացվեր։

Մտահոգիչ է նաև այն, որ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ շատ համառոտակի է անդրադարձ կատարված շրջափակման մեջ գտնվող Հայաստանի երկու բարիդրացիական հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ հարաբերություններին։ 

Այնինչ Վրաստանի և Իրանի հետ գործակցության խորացումը ուղղակի առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, և շատ կարևոր փաստաթղթում նշված չէ, թե ինչ ուղղություններով են զարգանալու երկու հարևան երկրների հետ փոխհարաբերությունները և, ըստ այդմ, ինչ տարածաշրջանային նախագծեր են կյանքի կոչվելու։

 

Գաղտնիք չէ, որ ներկայիս աշխարհաքաղաքական տեղաշարժերի պարագայում ամբողջ աշխարհում աստիճանաբար ավելի է մեծանում Չինաստանի ազդեցությունը և հատկապես տնտեսական կշիռը, իսկ սա ենթադրում է, որ Հայաստանը մեծ կարևորություն պետք է տա Չինաստանի հետ հարաբերությունների հետագա խորացմանը։

Հաշվի առնենք նաև, որ Չինաստանի հետ գործակցության ամրապնդումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և չինական կողմից ներդրումային հոսքեր ապահովել, սակայն նոր ընդունված ազգային անվտանգության ռազմավարության մեջ Չինաստանի հետ հարաբերություններին ընդամենը երկուսուկես տող է հատկացված, որի մեջ ընդամենը գրված է համագործակցությունն ընդլայնելու մտադրության մասին։ 

Ոչինչ նշված չէ ինչպես Չինաստանի հետ փոխգործակցության բովանդակության, այնպես էլ Չինաստանի կողմից մշակված աշխարհաքաղաքական ու տնտեսական կարևոր նշանակություն ունեցող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին մասնակցություն ունենալու անհրաժեշտության մասին։

 

Ճիշտ է՝ ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունումը դեռևս չի նշանակում, թե դրա բովանդակության մեջ մատնաշվածից ավելին չի արվելու, և գործընկեր պետությունների հետ հարաբերությունների խորացումն ավելի հեռուն չի գնալու, սակայն մտահոգիչն այն է, որ արտաքին քաղաքականության բնագավառում էական ձեռքբերումներ չկան նաև գործնական հարթության վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal