Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ոչ թե նրանք են թույլ, այլ պար­զա­պես մենք ենք ուժեղ»

INTERVIEW

Մենք ականատես ենք լինում մի գործընթացի, որը ժամանակ առ ժամանակ պարզապես ընդմիջվում է հարաբերական հանգստով՝ ելնելով որոշակի իրավիճակներից, ինչպիսին Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքն է, Ադրբեջանում որևէ միջոցառման առկայությունը: Անդրադառնալով սահմանային լարվածությանն ու ադրբեջանական հերթական սադրանքներին՝ «Փաստի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Եթե խոսենք հուլիսի 12-ին հաջորդած զարգացումների մասին, ապա, ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ ադրբեջանական բանակը խայտառակ պարտություն ունի. ոչ միայն թանկարժեք ԱԹՍ-ներ, որոշակի հատվածների նկատմամբ վերահսկողություն, այլ նաև բարձրագույն սպայական կազմից բարձրաստիճան սպաների է կորցրել: 

Այս առումով խայտառակ վիճակում է Ադրբեջանը, և Բաքվի բռնապետը երկար տարիներ իրենց կողմից փառաբանված բանակի իմիջը փրկելու փորձ է անելու: 

Եվ սա անելու է որոշակի դրվագային հաջողությունների միջոցով, որոնք, սակայն, ևս դատապարտված են անհաջողությունների. ռազմավարությունն ու մեթոդաբանությունը, որոնցով շարժվում են, միանշանակ վկայում են այն մասին, որ իսկապես չեն հասկանում, թե որտեղ ինչ են անում: 

Գնալ մի այնպիսի դիրքի վրա, որն ունի հզոր ու ժամանակակից պաշտպանվածություն, նման է ինքնասպանության: Ի դեպ՝ ներքին լսարանի ախորժակը զսպելու համար դրվագային հաջողությունների գնալը ևս կործանման է տանելու»,-ասաց փորձագետը:

Խոսելով հետագա հնարավոր զարգացումների մասին՝ Կարեն Հովհաննիսյանը նշեց. «Կարծում եմ՝ լարվածության աճ ենք ունենալու: Ալիևը ոչ մի կերպ չի փորձում գալ բանակցային սեղանի շուրջ և անընդհատ, թեկուզև միջնորդավորված, առաջ է քաշում ինչ-որ անիրատեսական ու անհավանական թեզեր: 

Միևնույն ժամանակ, ներքին քաղաքական խնդիր ունի, որի լուծման միակ ճանապարհը սահմանային լարվածությունն է»:

Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ պատրաստվածությանը, Ադրբեջանի զինտեխնիկային ու դրանք օգտագործելու իրական հնարավորություններին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ադրբեջանական բանակում առկա է տարատեսակ ժամանակակից զենք, զինամթերք, սակայն, ինչպես միշտ, դրանց օգտագործման մեթոդաբանությանը և ձևերին չտիրապետելու պատճառով դրանք որպես խոտան են կարողանում օգտագործել: Իրականում, այնուամենայնիվ, պետք չէ թերագնահատել ադրբեջանական բանակին, պարզապես մեր զինուժը կարողանում է շատ ավելի լավ ու ավելի շատ հակահարվածներ հասցնել: 

Ուզում եմ շեշտել, որ ոչ թե նրանք են թույլ, դրա համար մենք կարողանում ենք իրենց նկատմամբ ռազմական հաջողություններ գրանցել, այլ պարզապես մենք ենք ուժեղ ու կարողանում ենք ռազմական հաջողություններն ավարտին հասցնել: 

Իրականում նրանք այնքան են կերակրվել իրենց բանակի «փառապանծ լինելու մտքով», որ մոռանում են թե՛ հայկական բանակի փառապանծ լինելու, թե՛ նաև այն մասին, որ հայկական բանակը կարող է իրենց այնպիսի հարվածներ հասցնել, որ չկարողանան ուշքի գալ»:

Խոսելով բարոյահոգեբանական պատրաստվածության մասին՝ Կ. Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունն իր հասարակությանը արդեն երկար տարիներ ու հատկապես վերջին տարում պատերազմի է պատրաստում. 

«Հասարակությանը պատերազմի է փորձում պատրաստել տարբեր տեսակի ռազմատենչ հայտարարություններով ու միջոցառումներով, խրախուսվում է նաև հային սպանելու գաղափարը: Այդուհանդերձ, Ադրբեջանում այդպես էլ չեն կարողանում առաջ տանել իրենց միտքը, թե, օրինակ՝ «Արցախը ադրբեջանցիների հայրենիքն» է: 

Որքան էլ փորձեն հակահայկական քաղաքականություն իրականացնել, չկա ընկալում, որ Արցախն «իրենցն» է»:

Ինչ վերաբերում է մեր ընդհանուր բարոյահոգեբանական վիճակին, Կ. Հովհաննիսյանը շեշտեց. «Մեզ մոտ հայրենատիրության գաղափարը շատ ամուր հիմքերի վրա է, ինչից էլ կարելի է եզրակացնել, թե ինչպիսին է մեր բարոյահոգեբանական վիճակը: 

Ընդհանրապես, միայն մեր 3-րդ բանակային կորպուսի զինվորների դիմումը, ըստ որի՝ չէին ուզում զորացրվել մինչև ռազմական լարվածության ավարտը, բավական է պատկերացում կազմելու, թե ինչպիսի բարձր մակարդակի վրա է բարոյահոգեբանական վիճակը: 

Երբ անձամբ զրուցում եմ զինվորների հետ, շատ դեպքերում ասում են՝ ա՛յ, սա է ծառայությունը, հիմա հասկանում ենք, որ ծառայում ենք հայրենիքին ու օգուտ տալիս, թե չէ ամեն օր միապաղաղ է անցնում: 

Այսպիսին է մթնոլորտը մեզ մոտ՝ ի տարբերություն ադրբեջանական բանակի, որի զինվորները զանգում են իրենց ծնողներին ու ասում՝ մի բան արեք, տարեք մեզ: Այս մասին շատ ու շատ ադրբեջանցի իրավապաշտպաններ են բարձրաձայնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023