Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շարմանկա. «Հիասքանչ Քեթրինի» առեղծվածը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Շարմանկան հայերեն թարգմանությամբ անվանվում է երգեհոնիկ կամ փողոցային երգեհոն: Այն երաժշտական ստեղծագործություններ արտաբերող մեխանիկական գործիք է։ Շարմանկան իսկապես կարծես փոքրիկ երգեհոն է կամ, այլ կերպ ասած, փողային երաժշտական գործիք առանց ստեղների: 

 

Այդ գործիքի մեխանիզմը բավականին պարզ է: Մեղեդու ձայնը հայտնվում է այն ժամանակ, երբ պտտեցվում է բռնակը, որը կցված է սռնուն, որի վրա էլ իր հերթին կան փոքրիկ բլթակներ՝ «բռունցքներ», որոնք էլ ստիպում են շարժվել գործիքի ներքին մեխանիզմները: 

 

Իսկ այդ մեխանիզմներն են լծակները, լեզվակները և ձայնային խողովակները: Միջին հաշվով շարմանկայով կարելի է 6-ից 8 մեղեդի նվագարկել: Այս մեխանիկական գործիքի վրա առաջին անգամ նվագարկված երգերից մեկի շնորհիվ էլ այն ստացել է իր անունը: Իսկ այդ երաժշտական կոմպոզիցիան կոչվել է «Հիասքանչ Քեթրին»: 

 

Ֆրանսերեն այն հնչում է «Charmante Catherine»: Ուկրաինայում և Ռուսաստանում այդ փողոցային երգեհոնը երբեմն ջերմորեն անվանել են նաև «Կատերինկա»: Երգեհոնիկի պատմությունը սկսվել է շատ վաղուց: Նման կառուցվածքի գործիքներ հայտնի են եղել նույնիսկ մ.թ.ա. առաջին դարում: Այնուամենայնիվ, համարվում է, որ միայն 17-րդ դարում է այն շարմանկան ստեղծվել, որը մենք ճանաչում ենք:

 

 Սկզբում դա եղել է գործիք, որի միջոցով երգել են սովորեցրել երգող թռչուններին: Քանի որ շարմանական գործնականում պարզ գործիք է, և այն նվագարկելու համար հատուկ հմտություններ չեն պահանջվում, այդ երաժշտական գործիքը շատ արագորեն է գնահատվել թափառական երաժիշտների կողմից, և այն սկսել են լայնորեն օգտագործել փողոցներում: 

 

Շարմանկայի առաջին մոդելները հնարավորություն են ունեցել նվագարկել միայն մեկ մեղեդի, սակայն դա արագորեն ձանձրացրել է լսողներին: Ժամանակի ընթացքում փողոցային երաժիշտները եկել են այն եզրակացության, որ սովորելով հասկանալ մեխանիզմները՝ իրենք առանց օգնության կարող են ինքնուրույն փոխել մեխանիզմի որոշ տարրեր և ավելացնել այդ գործիքով հնչեցվող մեղեդիների քանակը: 

 

Այնուամենայնիվ, նշենք, որ անհայտ է, թե ով է առաջինը ստեղծել շարմանկան և հետագայում փոփոխություններ մտցրել դրանց մեջ: Սակայն շարմանկայի պատմությունն ունի մի քանի լեգենդ: Ոմանք պնդում են, որ այն հորինվել է 17-րդ դարում Իտալիայում, մյուսները պնդում են, որ հոլանդացիներն են հորինել շարմանկան 500 տարի առաջ: Երկրորդ վարկածի հաստատման վկայությունն է 15-րդ դարի վերջի նկարներում այդ գործիքի առկայությունը: 

 

Այդ նկարներում առկա են շարմանկայի պատկերներ, բայց քանի որ պատկերները վատ են պահպանված, պարզել, թե իրոք այդ գործիքն է նկարված, շատ դժվար է և, հետևաբար, անհնար է դրանք օգտագործել որպես ապացույց: Հարկ է նշել, որ Հոլանդիայում 15-րդ դարից ի վեր եղել են զանգվածեղ երաժշտական գործիքներ, որոնք սկզբունքորեն նման են փողոցային երգեհոնիկին, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք շարմանկայի նախնիներն են կամ նմանակները, բայց ոչ առաջին մոդելները: 

 

Շարմանկայի ամենահին օրինակը, որը պահպանվել և հասել է մեզ, ֆրանսիական մոդելն է, որը ստեղծվել է 17-րդ դարի սկզբին: Ռուսաստանում շարմանկան հայտնվել է միայն 19-րդ դարի սկզբին: 20-րդ դարում այդ գործիքը արդիականացվել է, ստեղծվել են դրա մի քանի տեսակներ: 

 

Մետաղյա և փայտե մխոցները փոխարինվել են ժապավեններով: Ավելին, հայտնվել են շարմանկաներ, որոնք ունեցել են լեզվակային այնպիսի մեխանիզմներ և տարրեր, որոնք ունակ են ընդհատվող և դողացող հնչյուններ հնչեցնել: Ներկայումս շարմանկան արդեն էկզոտիկ հին երաժշտական գործիք է, որը փոխարինվել է ավելի ժամանակակից սարքերով, որոնք կարող են երաժշտություն նվագարկել: 

 

Շատ հազվադեպ կարելի է ինչոր քաղաքի փողոցում տեսնել շարմանկա նվագողների: Բայց, մյուս կողմից, այդ գործիքների նման գործիքներ սկսել են արտադրել և օգտագործել սրճարան-բարերում, ինչպես նաև որպես մանկական խաղալիքներ:

 

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank