Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կա­ռա­վա­րող­նե­րը քա­ղա­քա­կան ու ռազ­մա­վա­րա­կան մտքի դաշ­տում շատ բո­բիկ են»

INTERVIEW

«Փաստի» զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Սարո Սարոյանը:

 -Պարո՛ն Սարոյան, համաճարակային իրավիճակն ինչպիսի՞ փորձաքար էր իշխանության համար: Ի՞նչ կառավարում իրականացվեց, և այսօրվա դրությամբ որքանո՞վ են շտկվում բացթողումներն ու սխալները՝ խորացող առնվազն տնտեսական ու առողջապահական խնդիրները հնարավորինս մեղմելու առումով:

 Միանշանակ է, որ այդ հարցում կառավարությունը չի հաջողել ու չի հաջողել հենց կառավարման բնագավառում: Սա տեսանելի է անգամ կառավարության ցուցադրած տվյալներից, որոնցով, ըստ էության, հենց իրենք են մատնանշում, որ չեն հաջողել՝ հաշվի առնելով նաև այլ պետություններում առկա պայքարն ու այդ երկրներում գրանցված պաշտոնական ցուցանիշները: 

Այն, որ կառավարությունը չի կարողացել հաջողել այս հարցում, առաջին հերթին կառավարման խնդիր է, որովհետև շատ այլ երկրների համեմատ՝ մենք առողջապահական ոլորտում քիչ թե շատ ավելի հագեցած մասնագիտական կարողություններ ու ներուժ ունենք: 

Առողջապահության բնագավառում մեր կադրային պոտենցիալը միշտ էլ նշանակալի է եղել:  Չմոռանանք, որ դեռ խորհրդային տարիներին Հայաստանը ներկայանում էր հատկապես երկու բուհերով` ներկայիս բժշկական համալսարանը (այն ժամանակ՝ ինստիտուտ) ու պոլիտեխնիկը: Դրանք համամիութենական նշանակության բուհեր էին, Հայաստանի մյուս բուհերը նման համամիութենական ընդգրկում չունեին, ինչն իր հստակ պատճառն ուներ. դա հայ մարդու շնորհքն էր, որն ուժեղ էր թե՛ իր ինժեներական, թե՛ բժշկական հմտություններով:

 -Իսկ միգուցե համաճարակի խնդիրն ավելի ցայտուն դարձրե՞ց մինչ այդ էլ առկա կառավարման որակը:

 -Այո, իհարկե, սա ընդհանուրի մասն էր: Ընդհանրապես, պետական կառավարման մեջ առկա բացերը, ինչպես նաև սխալներն ընդհանուր կառավարման մշակույթի բացակայության կամ թերության մասին են վկայում:

  Իհարկե, առողջապահական բնագավառում ոչինչ պատահական չէ: Համաճարակն ապացուցեց, որ խնդիրը հիմնականում սխալի ու բացթողման տիրույթում է:

 -Առհասարակ, թե՛ հիմա, թե՛ ամբողջ երկու տարիների ընթացքում որքանո՞վ ստեղծվեց այն միջավայրը, որում պետք է ձևակերպված լիներ ապագայի խնդիրը: Ինչո՞ւ է անգամ արտաքին մարտահրավերների դեպքում գերակշռում ամեն առիթով հետ նայելու, սևերի ու սպիտակների, «ներկա»- «նախկին» բաժանումների օրակարգը:

 -Այն միջավայրը, որ մեզ կստիպեր նայել ապագային, չի ստեղծվել, ինչը նույնպես իր բացատրությունն ունի. ներկայիս կառավարողները քաղաքական ու ռազմավարական մտքի դաշտում շատ բոբիկ են: Նման իրողության պարագայում այդ միջավայրը չէր էլ կարող ստեղծվել: Եվ սա ընդհանուր տգիտության արդյունք է: Այն, ինչ, օրինակ՝ կատարվում է կրթական ոլորտում, նշվածի ցայտուն օրինակներից մեկն է: Այս ոլորտում ստեղծված հարցերի հետևանքով կառավարությունը կանգնում է նաև պետական կառավարման խնդիրների առաջ: 

 Օրինակ՝ բուհերի ընդունելության քննություններից հետո առաջացած խնդիրը պետական կառավարման թերացումն է: Մարդիկ անգամ չեն հաշվարկել, որ դիմորդների՝ բուհերից անիմաստ դուրս մնալու խնդիրը քաղաքական բեռ է դառնալու պետութան համար: Անգամ նման տարրական հարց չկարողացան կանխատեսել, իսկ հետո «հրդեհը» բռնկվեց, ինչը թեպետ ուզում են մարել, բայց դեռևս չեն կարողանում: Այս ամենն ընդհանուր տգիտության արդյունք է: Ինչ վերաբերում է կրթական չափորոշիչների վերանայմանը, ապա սա միայն տգիտության արդյունք չէ:

Կարելի էր, իհարկե, վերագրել տգիտությանը, եթե մեկ-երկու օրինակ լիներ, բայց երբ տեսնում ենք, որ բոլոր դասագրքերն էլ նույն խնդիրների մեջ են «եփվում», ամեն դեպքում, շատ վերլուծություններ թույլ են տալիս ենթադրել, որ իսկապես դիտավորություն կա: Միգուցե ինչ-որ ժամանակ հետո չարակամության դրսևորման ապացույցներ ի հայտ գան, բայց այն, որ այս գործընթացում ևս կառավարման խնդիր կա, անհերքելի է:

Այս և նման հարցերից առաջացած խնդիրներն են պատճառը, որ այլ դաշտերում ներկայանալու, այդ թվում՝ նախկինների հետ պայքարի մեջ մտնելու միջոցով ինչ-որ քաղաքական օրակարգ ստեղծելու ու դրանով պետական կառավարում իրականացնելու խնդիրն է լուծվում: 

Հասկանալի է, որ նախկինների հետ համեմատության մեջ փորձում են կառուցել այսօրվա սեփական կյանքը, իսկ թե ինչպես պետք է կառուցվի ապագան, այդ մարդիկ անկարող են դրա շուրջ մտածել: Եվ, ըստ էության, այդ առումով ներկայացնելու ոչինչ էլ չունեն:

 -Ի վերջո, ի՞նչ վտանգների առաջ կարող ենք կանգնել, երբ այդպես էլ ապագայի, բարդ հարցերի քննարկման, նաև վերլուծման խնդիր չդրվի, ինչի անհրաժեշտությունը, ըստ էության, բխում է նաև արտաքին հստակ մարտահրավերներից:

 -Վտանգը ստագնացիայի մեջ է. այդ ճահճացման հետևանքով պետությունն, ըստ էության, ոսկե ժամանակ է կորցնում, իսկ աշխարհում ամենաթանկ կապիտալը ժամանակն է:  Եթե ժամանակը չի օգտագործվում ու բաց է թողնվում, հետագայում այն չես կարող վերականգնել:  Մենք հիմա կորցնում ենք այն թանկարժեք ժամանակը, որը մեզ հնարավորություն կտար որոշակի պաշար կուտակել, առավելություններ ձեռք բերել, բարիքներ ստեղծել, մեծ հաշվով՝ ռեսուրսներ, որոնք զարգացում ապահովելու հնարավորություն կտային: Հիմա այս ամենը չկա, փոխարենը կյանքը ոչ ռացիոնալ մտքով ու նաև գործով է լրացվում: Շատերի համար, թերևս, հետևանքները հիմա կարող են տեսանելի չլինել, բայց դրանք հիմա էլ կան: Վերջին շրջանում միակ դրական օրակարգը արտաքին թշնամու դեմ համախմբված պայքարի ճակատն էր, որը կրկին բավականին դրական լիցքեր հաղորդեց հանրությանը:  Այն նույնպես ժամանակ երկարացնելու էֆեկտ տվեց, ինչպես 2018 թ.-ին, երբ դրական լիցքերով էինք զինված, բայց դրանից բխող այդ թանկարժեք ժամանակը չօգտագործեցինք: Հիմա կյանքը կրկին որոշակի ժամանակահատված տվեց: Եթե հիմա էլ ժամանակը սխալ օգտագործենք, ամիսներ անց շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու՝ առաջին հերթին հենց տնտեսական առումով:

 -Դուք մատնանշեցիք, ըստ էության, նոր հնարավորության մասին: Տավուշյան մարտերից հետո շատ է մատնանշվում նաև դիվանագիտական, արտաքին քաղաքական հարթության մեջ հետևություններ ու քայլեր անելու անհրաժեշտության մասին: Այս առումով ի՞նչ հնարավորություն ենք ստացել և ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ:

 -Ես սկզբում նշեցի, որ մենք մտքի ճգնաժամ ունենք, իսկ ռազմավարություն ընդհանրապես չկա: Սա նաև ձեր այս հարցի պատասխանն է: Մենք, ըստ էության, ունենք ռազմական միտք, ունենք մարտնչող բանակ ու զինվոր, ունենք բանակ՝ որպես ինստիտուտ, բայց չունենք բանակի գործողությունները քաղաքական դաշտում իրացնելու և արդեն քաղաքական դիրքեր գրավելու որևէ լուրջ հաջողություն: Կրկին գալիս ենք ընդհանուր տգիտության խնդրին: Ճյուղային առումով պետությունը, որպես մի ամբողջություն, իր խնդիրը լուծում է, բայց քանի ընդհանուր ռազմավարություն ու միտք չկա, ստացվում է՝ մեր անվտանգության հետ կապված շատ կարճատև խնդիր ենք լուծում. մեկ, երկու կամ մի քանի ամսով հեռացնում ենք վտանգը, բայց չենք կարողանում մեր ռազմական հաջողությունները քաղաքական հարթության մեջ օգտագործել այնպես, որ վտանգը հեռացնենք տարիների, տասնամյակների կտրվածքով: Սա արդեն քաղաքական խնդիր է, սա արդեն քաղաքական մտքի ճգնաժամ է: Իհարկե, կարող են հարցնել՝ իսկ ի՞նչ լուծումներ կան: Ես կարող եմ թվարկել դրանք, ասել եմ նաև մինչ այս, բայց քանի որ պետական կառավարման մեքենան խաթարված է, և ողջամիտ, խելամիտ առաջարկներն առհասարակ տեղ չեն գտնում պետական մեքենայում, մենք պարզապես մնում ենք իրավիճակի նկարագրության հույսին: Իհարկե, լուծումներ պետք է առաջ քաշվեն ու քննարկվեն համապատասխան ինստիտուտներում, բայց այդ ինստիտուտները երկու տարվա ընթացքում գոնե պետք է փորձեին կայացնել, օրինակ՝ անվտանգության խորհուրդը պետք է գործուն մարմին լիներ երկրում: Ինչևէ, շատ բացեր կան, և մասնագետները ստիպված հանրային դաշտում են առաջարկներ ներկայացնում, որոնք, սակայն, ո՛չ ընկալվում են, ո՛չ էլ անհրաժեշտ ուշադրության են արժանանում: Եթե կառավարողների մադկային որակները չեն բավարարում ու նրանք վախ են տեսնում մասնագետների հետ քննարկումներ կազմակերպելու առումով, մեզ մնում է իրավիճակը նկարագրել՝ սպասելով լուծումների այն ժամանակ, երբ քաղաքական դաշտում կհայտնվեն այնպիսի սուբյեկտներ, որոնք կցանկանան իրացնել այդ միտքը: Առհասարակ, խնդիրը նաև ամբողջ քաղաքական դաշտում քաղաքական միավորումների բացակայությունն է: 

 Կուսակցությունները լուրջ ինստիտուտների չեն վերածվում, որովհետև խմբային շահերը շատ ավելի մեծ տեղ ունեն, քան պետական շահի գիտակցումը: Այս ամենի առկայության պարագայում մնում է հանրային դաշտում ինչ-որ լուծումներ առաջարկել կամ այդպես ազդել գործընթացների նորմալ իրականացման վրա, ստիպել հիմարություններին ու տգիտություններին վերջ տալ: Հույսը միայն հանրային ճնշման ուժն է մնացել, բայց արդյո՞ք սա վայել է մեր ազգին, այն դեպքում, երբ մյուս կողմից չկա խելամտություն, չկան քաղաքական միավորներ, որոնք առաջինը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեին թե՛ առաջարկների, թե՛ լուծումների իմաստով:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer