Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ներ­սից քան­դում ենք մեր ազ­գա­յին ինք­նու­թյան կա­րև­ո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րը»

INTERVIEW

Գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը խիստ բացասական է գնահատում այն ամենը, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում՝ «Հայ գրականություն» առարկայի չափորոշիչներ, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման դադարեցում և այլն: «Երբ համադրում ենք փաստերը, կատարվող իրողությունները, երևում է՝ սա ոչ թե միամիտ է արվում, տգիտության արդյունք է կամ պատահական է ստացվել, այլ պարզապես քաղաքականություն է, որն իրականացվում է: Ինչ վերաբերում է դասագրքերին, եկեղեցու, հայ ժողովրդի պատմության, նույնիսկ ռազմագիտության հանդեպ վերաբերմունքին. սա սազական չէ, ավելի ճիշտ՝ անհարիր է ինքնիշխան պետության պետական քաղաքականությանը, սա չակերտներով կարելի է համարել պետական քաղաքականություն, որովհետև սա ճիշտ հակառակն է նրա, ինչը պետք է վայել լիներ ազգային պետության քաղաքականությանը: 

Սա պատերազմող երկրի, փոքր պետության, փոքր ազգի պահպանության բոլոր տեսակի վահանների վերացում է, այսինքն՝ եթե ցանկանում ենք դիմակայել գլոբալիզացիայի վտանգներին, բոլոր մարտահրավերներին և սպառնալիքներին, մեր ուժերը պետք է կենտրոնացնենք արտաքին աշխարհից եկող երևույթների դեմ, բայց ներսից քանդում ենք մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչները, հիմնասյուները, որոնց վրա ձևավորվում է ազգը, որոնց վրա պահպանվում է ազգային դիմագիծը, որն աշխարհի գեղեցկության, կատարելության գրավականներից մեկն է: 

Փաստորեն, ավելի կաթոլիկ դուրս եկանք, քան Հռոմի պապը: Ինքներս ենք մղվում դեպի տարաբնույթ կոնվենցիաները: Սա մի ճանապարհ է, որով եվրոպական երկրներն անցել են և հիմա հետդարձ են ուզում անել, ինչը որոշ երկրների համար անհնարին է: Եթե երեխայի մեջ դնում ենք սեռական դաստիարակության գաղափարը, նրա մեջ սպանում ենք մանկությունը: Բաներ կան, որոնք տարիքի հետ պետք է գան: 

Ի վերջո, մարդկությունը հազարամյակների պատմություն է անցել, այս նորաթուխ գործիչները կարծում են, որ իրենք ստեղծեցին պետություն, ազգ, իրենք էլ պետք է վերացնեն: Դա այդպես չէ: Այսօր Եվրոպայում չկան ազգային մշակույթներ, իսկ մշակույթն ազգի ինքնության գլխավոր գործոններից մեկն է: 

Կա եվրոպական մշակույթ, ո՞ւր է իտալական միջնադարյան մշակույթը, հունական, անգլիական, ֆրանսիական մշակույթը, ամեն ինչը լղոզվել է: Եվրոպան այսօր կաթվածահար է, կործանվում է իր իսկ կեղծ ժողովրդավարական, մարդու կեղծ իրավունքների, երկակի, քառակի կեղծ ստանդարտների ճանապարհը բռնելու պատճառով: Հիմա անում ենք բան, որը պարզապես դավաճանություն է մեր տեսակին:

 30 տարվա մեջ պետք է ունենայինք մեր պետական ազգային քաղաքականությունը: Չի կարելի վերցնել դասագրքերի ամերիկյան, սինգապուրյան ձևը: Ունենք մեր ձևը, եթե տգետ են, թող հարցնեն, ասենք: Դասագրքերից հանում են Ղազարոս Աղայանին: Թող նրա կրթական գործերը կարդան: 

Չի կարելի Շառլ Պեռոյի հեքիաթներով ապրել, պետք է մի քիչ էլ սեփական հեքիաթներին ծանոթ լինել, մշակույթի ղեկավարներն էլ գոնե մեկ քառատող Թումանյանից անգիր իմանան: Սա մի չար երազ է, բայց եթե նույնիսկ չար երազ լիներ, արթնանայիր, չէիր հավատա, որ նման երազ ես տեսնում: 

Ասում են՝ սևագրությունն են ներկայացրել հանրությանը: Սուտ են ասում, սևագրությունը երբեք հանրությանը չի ներկայացվում, ներկայացվում է տարբերակը: Պետք չէ դեմագոգիա անելով խաբել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Անդրադառնում է բուհ չընդունված ուսանողների բողոքի ակցիաներին: «Երեխաներն ուզում են սովորել: Չեն ասում՝ հեռացի՛ր, չեն ասում՝ ամբարտավան և գռեհիկ եք, ասում են՝ թողեք, սովորենք: Ինչո՞ւ եք կոտրում այդ երեխաներին: 

Դժվար է տեղերը շատացնել, ուզում են եվրոպական փորձը կիրառել, այնտեղ կա ազատ ունկնդրի կարգավիճակ, թող ընդունվեն, առաջին կիսամյակից հետո պարզ կլինեն սովորող-չսովորողները: Նրանց ակցիաների մեջ փորձում են քաղաքական տարրեր մտցնել, կապում են այս կամ այն գործիչների անվան հետ:

 Այս ի՞նչ եք անում: Հետախուզությամբ, հակահետախուզությամբ և քննչական գործունեությամբ զբաղվելու փոխարեն ձեր գործով զբաղվեք: Մի՞թե փողոց փակելը բողոքի ակցիա չէ, իրենք փողոց փակելով են եկել: 

Փողոց փակելը մտնում է բողոքի ակցիաների տրամաբանության մեջ: Կարող է ռադիո մտնեն, դուռը կոտրեն: Կուզենան դատարանները կփակեն, դրանք մեթոդներ են, որոնց համար ոչ ոք չի պատժվել: Առողջապահության նախարարն ասում է՝ դատարանի վճիռը չեմ կատարելու, ներողություն չեմ խնդրելու: Դատարանի վճիռը չկատարելու համար պետք է ցմահ դատապարտեն: Դատարանի վճիռը չի քննարկվում այդ ձևով»,նշում է մեր զրուցակիցը: 

Նա հիշեցնում է՝ երբ կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ, միավորվեցին նախարարությունները, միաժամանակ փակվեց սփյուռքի նախարարությունը: «Սփյուռքի հետ հանձնակատարով չեն աշխատում: Սփյուռքը բավականին նուրբ, բազմաշերտ, բազմաբնույթ երևույթ է, ընդ որում, ծավալով 3-4 անգամ ավելի, քան մեր հանրապետության ներսում են ապրում: Նրանք ապրում են ցաքուցրիվ, տարբեր երկրներում, տարբեր օրենքների ենթակայության ներքո: 

Հարություն Մարությանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն-խմբ.) Ստամբուլի կոնֆերանսում ասում է՝ ես ցեղասպանագետ չեմ: Այդ դեպքում ինչո՞ւ ես գնացել ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, դա բավական չէ, ասում ես՝ մենք հիշում ենք, իսկ հիշողությունը տրանսֆորմացիայի է ենթարկվում ժամանակի ընթացքում, բայց չենք պահանջում: 

Սա ի՞նչ է: Հիմա էլ Մատենադարան են մտել, այնտեղ են ցեցը գցել: Այս ամենը շղթայի օղակներ են, որոնք գործում են հայ գաղափարի, հայի տեսակի դեմ: Սա պետք է թույլ չտալ: Ովքե՞ր են ընդգրկված հանձնաժողովներում, ի՞նչ կապ ունեն մշակույթի, գրականության, պատմության, մեր նկարագրի հետ: Խորհուրդներ չեն ընդունում, ինչ որոշել են, դա անելու են: 

Իրենց գիծն ունեն, և այդ ռելսերով գնալու են, «տրամվայը գծերից չպետք է հետ ընկնի»: Այստեղ խնդիրը հակամշակութային և ապազգային տեսակն է: Այս ամենի մեջ սատանայական, չար ուժի նմանվող մի բան կա: Այս ընթացքում մի բարի բան չարվեց: Ամեն ինչ գլխիվայր շրջվել է»,-եզրափակում է Դավիթ Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal