Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ուշացած քայլեր և ան­հաս­կա­նա­լի քա­ղա­քա­կան «խանդ»

ANALYSIS

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Չնայած Տավուշի ուղղությամբ մեր բանակը կարողացել է լուծել իր խնդիրը և հետ շպրտել հակառակորդին, հիմա էլ պահպանվում է շատ հարաբերական անդորրը, սակայն դժվար թե ադրբեջանական կողմը այս իրավիճակում հանդարտվի։ Եվ չեն բացառվում նոր սադրանքները թշնամու կողմից։ Դրա համար ցանկացած պահի պետք է պատրաստ լինել, որ իրավիճակը կարող է ընթանալ դեպի նոր սրացում։

Բայց հարցն այն է, որ պատրաստ պետք է լինի ոչ միայն մեր բանակը, այլև հասարակությունն ու սփյուռքը։ Ադրբեջանը միայն ռազմական դաշտում չէ, որ պայքարում է Հայաստանի դեմ։ Բաքուն փորձում է դիմակայության հարթակ դարձնել կիբերտարածությունը, սոցցանցերում ապատեղեկատվություն տարածել և օգտվել մեր հասարակության ներսում կուտակված ներքին ատելության մթնոլորտից։

Իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը ձգտում է գործի դնել դիվանագիտությունը, որը ենթադրում է միջազգային ասպարեզում հակահայկական արշավ։ Եվ արտերկրում որպես Հայաստանին ճշող գործոն փորձ է կատարվում աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական համայնքների շրջանում հայերի նկատմամբ ատելություն սերմանել և սադրանքներ հրահրել։

Այդ իսկ պատճառով էլ մենք աշխարհի տարբեր երկրներում ականատես ենք լինում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումների, որոնք վերածվում են անգամ ծեծկռտուքների։ 

Իսկ մինչ մոսկովյան առևտրի կենտրոնների և շուկաների ադրբեջանական ծագում ունեցող սեփականատերերը հրաժարվում էին հայկական ապրանքներից, հայ-ադրբեջանական սուր բախումներ տեղի ունեցան արդեն Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներում:

Եվ պատահական չէ, որ համացանցում տարածվում էին այնպիսի տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ հարձակվում հայկական պետհամարանիշով ավտոմեքենայի և մեքենայում նստած տղամարդու վրա, մեկ այլ տեսանյութում էլ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ հայհոյելով ծեծում մի տարեց մարդու և պահանջում, որ նա պատասխանի, թե ում է պատկանում Ղարաբաղը: 

Բախումներ եղան նաև Մեծ Բիտանիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում:

 

Եվ բացառված չէ, որ առաջիկայում հայադրբեջանական բախումների նոր ալիքի ևս ականատես լինենք։ Իսկ այդ բախումները ավելի կսրեն հակասությունները հայերի և ադրբեջանցիների միջև։ Բաքուն դրանով իբր հույս ունի քողարկել մարտի դաշտում կրած իր պարտությունը և սեփական հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել հայատյացության ուղղությամբ։

Փաստորեն իրավիճակը շատ ավել ի լուրջ է, քան կարելի է պատկերացնել, և Հայաստանի իշխանություններից հատուկ զգոնություն է պահանջում։ Այսպիսի իրադրության պայմաններում ողջ հայաստանյան հասարակությունը պետք է գործի համախմբված և միահամուռ ջանքերով։ 

Դասական ընդդիմության ներկայացուցիչները լավ են գիտակցում դրա կարևորությունը և փորձում են ամեն կերպ իրենց քայլերով օգտակար լինել պետությանը, բայց արի ու տես, որ իշխանություններն այս իրավիճակում իրենց բացթողումները պարտակելու համար հանրային և քաղաքական դաշտում դավաճանների են փնտրում՝ թիրախավորելով ընդդիմությանը։

Փոխանակ իշխանությունները փորձեն միասնության մթնոլորտ ստեղծել հանրության շրջանում ու պետության շահերին համապատասխան օգտագործել նաև ընդդիմության ներկայացուցիչների ներուժը, արտասահմանում ունեցած կապերը, զբաղված են միայն սեփական փիառով և անհասկանալի քաղաքական «խանդի» տեսարաններով։

Կաղում է նաև իշխանությունների կողմից սփյուռքի հետ աշխատանքը։ Փոխանակ սփյուռքի հետ աշխատանքներով զբաղվող կառույցները մշտական և հետևողական աշխատանք տանեն սփյուռքի մեր համայնքներում, միայն այն ժամանակ են սկսում գործել, այն էլ՝ ուշացած, երբ արդեն սփյուռքահայերի շահերին և իրավունքների պաշտպանությանը սպառնացող վտանգը հասնում է իր բարձրակետին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal