Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ֆիլ­մով ոչ մի­այն մե­ծա­րում ենք Պար­գև սրբա­զա­նին, այ­լև անդ­րա­դառ­նում ենք Ար­ցա­խյան ազա­տա­մար­տի պատ­մու­թյա­նը»

SOCIETY

Մոտ երկու շաբաթ է, ինչ սկսվել են «Սպիտակ խաչի պաշտպանը» վավերագրական ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը պատմում է Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի, նրա անցած ուղու, Արցախի թեմի վերազարթոնքի համար կատարած մեծածավալ աշխատանքի մասին: Ֆիլմի ռեժիսորը Մանանա Հակոբյանն է, երաժշտության հեղինակը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը, պրոդյուսերը Էդգար Այվազյանն է: 

1 ժամ 20 րոպե տևողությամբ ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու նոյեմբերին՝ Ստեփանակերտում, Լոս-Անջելեսում և Փարիզում: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան այն դիտել Հանրային հեռուստաընկերության եթերում:

Ֆիլմի պրոդյուսեր Էդգար Այվազյանը նշում է՝ շուտով կավարտեն նկարահանումներն Արցախում, ինչից հետո նախատեսում են նկարահանումներ իրականացնել ևս յոթ երկրում:

«Արցախում կատարված նկարահանումներին ակտիվորեն մասնակցել է Պարգև սրբազանը, Արցախի ներկա և նախկին նախագահները, գեներալներ, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին, ներդրում ունեցել Շուշիի ազատագրման գործում և ոչ միայն: Ֆիլմում ներգրավված են բոլոր նրանք, ովքեր ճանապարհ են անցել Պարգև սրբազանի հետ: Արցախում հիմնական նկարահանումերը կատարել ենք, մնացել են մի քանի դրվագներ: 

Հաջորդիվ նկարահանումներ ենք իրականացնելու ԱՄՆ-ում, Փարիզում, Երուսաղեմում, Մոսկվայում և մի շարք այլ երկրներում, որտեղ բնակվում են մեր հերոսները, որոնք 1990-ական թվականներից հետո տարբեր պատճառներով տեղափոխվել են ապրելու: Նրանք ունեն իրենց ներդրումն Արցախյան թեմի վերակազմավորման աշխատանքներում, և նրանք պետք է պարտադիր նկարահանվեն այս ֆիլմում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Այվազյանը:

Իսկ ինչպե՞ս առաջացավ գաղափարը նման ֆիլմ ստեղծելու: «Արդեն 15 տարի է, ինչ նկարահանում ենք «Ծագումով հայեր» հաղորդումը: Ներկայացնում ենք տարբեր երկրներում բնակվող հայերին, բազմիցս լուսաբանել ենք Հայ Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներին: 2016 և 2019 թվականներին շատ հայտնի հայերի՝ Միշել Լեգրանին, Պատրիկ Ֆիորիին, Ռոզի Արմենին և այլոց հրավիրեցինք Հայաստան, մասնավորապես՝ Արցախ: 

Հիմնական մեխը հենց այդ էր, որ ծագումով հայերն այցելեն Արցախ, ծանոթանան մարդկանց հետ, առնչվեն մշակույթին, արցախյան բարիքներին:

Այդ ամբողջ ընթացքում մեզ աջակցում էր Պարգև սրբազանը: Նրա մասին պատմող ֆիլմ նկարահանելու գաղափարը նաև այդ ժամանակ առաջացավ, գնալով այն հասունացավ, իսկ այժմ էլ կյանքի է կոչվում: Արցախյան հաղթանակների հիմքում մեծ է Պարգև սրբազանի ներդրումը: 

Այս ֆիլմով մենք ոչ միայն մեծարում ենք նրան և ներկայացնում նրա անցած ճանապարհը, այլ ակամա անդրադառնում ենք Արցախյան ազատամարտի պատմությանը, որովհետև, եթե Արցախ, ուրեմն՝ Պարգև սրբազան, եթե Պարգև սրբազան, ուրեմն՝ Արցախ: Ֆիլմում նկարահանվում են Արցախյան ազատամարտի հերոսները, որոնք ապրում են մեր կողքին: Նրանք շարունակում են մեծ ներդրում ունենալ Արցախի զարգացման գործում»,-նշում է մեր զրուցակիցը: 

 

Նա ընդգծում է՝ պատերազմի ողջ ընթացքում սրբազանը զինվորների կողքին է եղել թե՛ օրհնությամբ, թե՛ ֆիզիկապես: ««Աստված եկավ ասելու արցախահայությանը՝ ձեզ հետ եմ, շարունակեք, թեմը եկավ, հաղթանակն եկավ, պետականություն ստեղծեցինք և այս ամենը արել ենք համահայկական ջանքերով». սրանք Պարգև սրբազանի խոսքերն են: Այս ֆիլմի վերնագիրն անգամ իր պատմությունն ու խորհուրդն ունի, և դիտելուց յուրաքանչյուրն իր համար այն կբացահայտի»,-եզրափակում է Էդգար Այվազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal