Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տնտեսագետ. «Ոչ մի­այն ճյուղն են կտրում, որի վրա նստած են, այ­լև ար­դեն սկսել են ար­մատ­ներն ուտել»

INTERVIEW

Ըստ էության, ունենք այն միտումը, որը դժվար չէր կանխատեսել, և հրապարակված ցուցանիշները հենց այդ մասին են վկայում: Այս տարվա տնտեսական զարգացումների վերաբերյալ մեր կողմից արված կանխատեսումները, մեծ հաշվով, համընկնում են հրապարակված տվյալների հետ: 

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որի հետ վերլուծել ենք 2020 թ. հունիսի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները, անդրադարձել նաև տնտեսական իրավիճակով պայմանավորված մի շարք հարցերի ու խնդիրների:

«Մեզ մոտ զարմանք չի առաջացնում այն փաստը, որ թվերը բացասական միտում ունեն, թեև որոշ առումներով աճ կա: 

Օրինակ է արդյունաբերական արտադրանքի ծավալը, որը մեկ տոկոսից մի քիչ ավելի աճ ունի: Իսկ շինարարության ոլորտում բավականին լուրջ անկում կա: Այս ոլորտում 2020 թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համեմատ ավելի քան 23 տոկոս անկում ունենք: Առևտրի շրջանառությունն էլ է կրկին նվազել՝ մոտ 11 տոկոսից ավելի անկում կա այս հատվածում: 

Ծառայությունների ծավալն էլ նվազել է գրեթե 7 տոկոսով: Այդուհանդերձ, սպառողական գների ինդեքսը մոտ կես տոկոսի չափով է բարձրացել, որը նույնիսկ կանխատեսվածից քիչ է: Եթե համեմատենք որոշ այլ երկրների հետ, ապա գնաճի առումով մի քիչ ավելի բարվոք ցուցանիշ ունենք»,ասաց տնտեսագետը: 

Թաթուլ Մանասերյանը շեշտեց, որ հրապարակված թվերի մեջ կա նաև միջին ամսական աշխատավարձի բարձրացում:

«Բայց պետք է հաշվի առնենք, որ այն հիմնականում պետական հատվածի հաշվին է: Մենք այդ համատեքստում չենք կարող խոսել, օրինակ՝ անհատ ձեռներեցների, միկրոբիզնեսի կամ այլ ոլորտներում աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին, որովհետև գործատերերը դժվարությամբ են լուծում այդ հարցը: Անգամ օգտվում են որոշ պետական ծրագրերից, եթե, իհարկե, դա իրենց հաջողվում է: 

Մենք բավականին լուրջ անկում ունենք նաև արտաքին առևտրաշրջանառության մեջ: Այստեղ և՛ արտահանումն է կրճատված, և՛ ներմուծումը: Ես ուզում եմ շեշտել, որ, ընդհանուր առմամբ, ցուցանիշների առումով միջինացված պատկեր ունենք: 

Մասնավորապես՝ նկատենք, որ հունվար, փետրվար, մարտ ամիսներն առանձնապես կապ չունեն գործարար աշխուժության հետ: Այս շարքին կարելի է դասել նաև ապրիլը, որովհետև ապրիլի վերջից նոր գործարար աշխուժությունը սկսում է: 

Մեծ հաշվով, տարվա առաջին վեց ամիսները միջինացնելով՝ ստանում ենք որոշակի բարվոք թվեր, որոնք առաջին հայացքից շատ միտումների մասին չեն խոսում: 

Երբ հրապարակվեն հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների ցուցանիշները, այդ ժամանակ արդեն գործարար դաշտի աշխուժության տեսանկյունից մի քիչ ավելի ռեալ պատկեր կունենանք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս առումով չի շտապի հետևություններ անել:

Այս տեսանկյունից տնտեսագետը խոսեց նաև հնարավորությունների մասին:

Այս տեսանկյունից տնտեսագետը խոսեց նաև հնարավորությունների մասին: «Գործարար աշխուժությունը նույնիսկ համավարակի պայմաններում մի քիչ ավելի բարձրացնելու հնարավորություններ, այնուամենայնիվ, կան: 

Թող զարմանալի չթվա՝ եթե ճիշտ օգտագործենք եղած իրավիճակը, ապա ՀՀ-ն ոչ բոլոր, բայց առանձին ոլորտներում կարող է նաև տնտեսական աճ արձանագրել: Դրա համար ընդամենը բանիմացություն, արհեստավարժություն է անհրաժեշտ, որը ես կցանկանայի տեսնել կառավարման տնտեսական ոլորտի պատասխանատուների մոտ, ինչը, ցավոք, առանձին բացառություններով, գրեթե բացակայում է: 

Արդյունավետ քաղաքականությունն է բացակայում, արդյունք տվող քաղաքականություն չեմ տեսնում, եթե լիներ, նման ցուցանիշներ չէին լինի: 

Ես չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց կասեմ, որ, այնուամենայնիվ, այլ պատկեր ունենալու հնարավորություն կա: Մենք կառավարությանը պարբերաբար ներկայացնում ենք մեր դիտարկումները, գնահատականները, վերլուծությունները:

Մեկ ամիս առաջ վարչապետին ենք ուղարկել շատ կոնկրետ միջոցառումների ծրագիր, բայց, ինչպես բնորոշ է, արձագանք ընդհանրապես չկա: Մենք չենք ակնկալում դրական արձագանք, գովեստի խոսքեր, ընդամենը ակնկալում ենք նորմալ, պետական ապարատին վայել ու բնորոշ վարքագիծ: 

Կարող են, ենթադրենք, անգամ ասել, որ այս կամ այն պատճառով անընդունելի է այդ ծրագիրը, հարյուր բառից մեկն է ընդունելի, բայց անգամ նման արձագանք չկա: Ներկայիս կառավարությունն այդ մշակույթը որևէ կերպ չունի: 

Անհնար է դառնում անգամ հասկանալ, թե որտեղ է մնացել այդ նամակը: Խոսքը կառավարության մասին է. ՀՀ կառավարության նամակների բաժնում և, ընդհանրապես, աշխատակազմում անհնար է գտնել այնպիսի ինֆորմացիա, թե ինչ է եղել մշակած ծրագիրը: Սա է պատկերը, և այս պայմաններում էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ստեղծված պայմաններում, հաշվի առնելով նաև հարկային մուտքերի նվազման փաստը, տնտեսագետը մի քանի խնդիր առանձնացրեց.

«Նախ՝ կարևոր է ընդգծել, թե ինչպես ենք մոտենում հարկման բազային, այն բոլոր ոլորտներին, ենթաոլորտներին, որոնք հարկման ենթակա են: Թե ինչպես ենք վերաբերվում դրանց, դա նույնպես շատ կարևոր մշակույթ է: 

Այսինքն, տվյալ արտադրությանը, ծառայության ոլորտին, ձեռնարկությանը կամ անհատ ձեռներեցին նայում ենք որպես հարկ ստանալու աղբյո՞ւր, թե՞ դիտարկում ենք համագործակցության տրամաբանության մեջ՝ հարկման բազան ավելացնելու, նրանց հետ համատեղ տնտեսությունը զարգացնելու իմաստով: 

Սա մի հարց է, որը, իհարկե, բարելավումների զգալի տեղ ունի՝ հատկապես այս փուլում, երբ մենք բավականին լուրջ մարտահրավերներ ենք դիմագրավում: Երկրորդ բաղադրիչն այն է, թե ինչպես ենք օգտագործում այդ գումարները: 

Չգիտեմ՝ ինչ հոմանիշ գտնել այն ոճին, որը կիրառվում է. ինձ հայտնի տեղեկություններով, հարկատուներից գանձվող հարկերի, տուրքերի քառորդ մասն անգամ բյուջե չի գնում՝ հատկապես նույն պարգևավճարների պատճառով: 

Այսինքն, իրականում ոչ միայն ճյուղն են կտրում, որի վրա նստած են, այլև արդեն սկսել են ուտել ծառի արմատները: Ցավոք, այստեղ ունենք բավականին լուրջ խնդիր. մարդիկ չեն հասկանում, որ այդ

հաշված գումարները, որոնք, այնուամենայնիվ, հաջողվում է հավաքել հարկերի, տուրքերի և տարբեր վճարների տեսքով, չի կարելի տանել ու լցնել պետական ծառայողների գրպանները՝ ի լրումն իրենց աշխատավարձերի, որոնք իրենք պետք է վաստակեն: Բազմամիլիոն պարգևավճարների մասին բազմիցս է գրվել, խոսվել ու հիմա էլ է գրվում, խոսվում, բայց դա այդպես էլ որևէ կերպ որպես սթափության կոչ չի ընդունվում: 

Կարծում եմ՝ բարոյականության լուրջ դեֆիցիտ կա: Այս պայմաններում պարգևավճարներ ստանալու պրակտիկան շարունակելը հենց այդ մասին է վկայում: Ես կողմ եմ պարգևավճարին, եթե այն մոտիվացնում է աշխատանքը, եթե այն ավելի արդյունավետ է դարձնում առանձին աշխատողների աշխատանքը: 

Բայց կտրականապես դեմ եմ նույնիսկ աշխատանքի չգնացողներին, բացարձակ անգործության մատնվածներին պարբերաբար պարգևավճարներ տալու պրակտիկային: Ես դա անբարոյականություն եմ համարում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal