Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շա­րու­նա­կա­կա­նու­թյան խզու­մը և «սե­փա­կան կե­տից» սկսե­լու վտանգ­նե­րը

ANALYSIS

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները դառնում են ավելի բարդ և փոխկապակցված։ Եվ աշխարհի որևէ կետում տեղի ունեցող միջադեպերը կարող են այլ կետերում ևս ռեզոնանսներ առաջ բերել։ Եվ այս առումով հատկապես լուրջ է հարցը տարածքային հակամարտությունների պարագայում, որոնք տարածաշրջանային և գլոբալ անկայունության մեծ պոտենցիալ են պարունակում իրենց մեջ։

Եվ այս առումով բացառություն չէ նաև արդեն տասնամյակներ ձգվող Արցախյան հակամարտությունը։ Այս հակամարտությունն այնպիսի յուրահատկություն ունի, որ ցանկացած պահի կարող է ուղղակի պայթել, որի արդյունքում իրավիճակը կընթանա դեպի էսկալացիա և ռազմական բախումներ։ 

Միևնույն ժամանակ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում գործում է միջազգային գործուն ներգրավվածություն և բանակցային ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի հովանու ներքո։

 

Տարիների ընթացքում հակամարտող կողմերի միջև հանդիպումներ և բանակցություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են լուծումների հնարավոր տարբերակներ։ Եվ, ըստ այդմ, ձևավորվել են կարգավորման սկզբունքները, որոնց հիման վրա էլ հակամարտության կողմերը փորձում են առաջ տանել իրենց դիրքորոշումները։

Եվ պարզ է, որ Արցախյան հիմնախնդրի լուծմանը հասնելու համար երկարատև ժամանակ և համապատասխան պայմաններ են պետք։ Իսկ հայկական կողմի գլխավոր խնդիրը հակամարտության հնարավորինս հայանպաստ լուծման հասնելն է, որի համար շատ կարևոր է ապահովել կարգավորման գործընթացի շարունակականությունը և բանակցային դաշտում ամրացնել սեփական դիրքերը։ 

Սակայն վերլուծելու և հասկանալու կարիք կա, թե բանակցային գործընթացի առումով մենք այսօր որ կետում ենք գտնվում և ի՞նչ նպատակների ենք ցանկանում հասնել։ 

Եվ այս տեսանկյունից հատկանշական է, որ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների կողմից ակտիվ առաջ էր մղվում այն մոտեցումը, թե բանակցությունները նախկինում ճիշտ ուղղությամբ չեն տարվել, ուստի անհրաժեշտ է այն սկսել զրոյական կետից։

Արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ։ Նույնիսկ այն դիրքային առավելությունները, որոնք հայկական կողմն ունեցել էր տևական բանակցային գործընթացի արդյունքում, վերջին երկու տարվա ընթացքում ուղղակի անտեսվեցին, ինչպես օրինակ՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում սահմանային հետաքննությունների մեխանիզմների ներդրման մասին պայմանավորվածությունները։

Սակայն Տավուշում հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած բախումներից հետո երկրի վարչապետը սկսել է Հայաստանի դիրքորոշման մեջ առանձին կարևորություն տալ միջազգային մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմների ներդրման հարցին։ 

Եվ այնպիսի իրավիճակ է ստացվում, որ ներկայիս իշխանությունները կամաց-կամաց վերադառնում են նախկինում Հայաստանի ունեցած դիրքորոշմանը, իսկ այն բանաձևը, որ առաջ էր քաշվում Փաշինյանի կողմից, թե հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, չի աշխատում, քանի որ Արդրբեջանի ղեկավարությունն ու ժողովուրդը ագրեսիվ և դեստրուկտիվ են տրամադրված և հակամարտության միակողմանի լուծում են ցանկանում։

Եթե բանակցությունները սկսվում են զրոյից, ապա ընդհանրապես պետք է հասկանալ, թե ի՞նչն է դրա հիմնավորումը, ինչի՞ ենք ցանկանում հասնել։ Դրա արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները ցանկանում են խցկվել բանակցային օրակարգ։ 

Մեծ հաշվով, ներկա պահին բանակցային գործընթացը սառեցված վիճակում է, սակայն պետք է նկատել, որ ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը։ 

Ու առկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետք էր ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը՝ սկսած առաջին, երկրորդ, երրորդ նախագահներից մինչև ներկա իշխանություններ, այլ ոչ թե ինքնանպատակ ձևով սկսել սեփական կետից, որի հետևանքները կարող են լինել անցանկալի, ինչու չէ, նաև անկանխատեսելի։

Հատկանշական է, որ երկրորդ նախագահը մի քանի հեռուստաընկերությունների իր տված հարցազրույցում, տարբեր հարցեր շոշափելով, հատուկ անդրադարձավ նաև բանակցությունները սեփական կետից սկսելու խնդրին և դրա վտանգներին։

Եվ գոնե Հայաստանի համար շատ նուրբ նշանակություն ունեցող այս հարցում իշխանությունները և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցային հարթության մեջ քայլեր ձեռնարկելուց առաջ պետք է լսեին, խորհրդակցեին նախկին նախագահների հետ, ովքեր շատ ավելի լավ են տիրապետում բանակցային գործընթացի էվոլ յուցիային և առկա նրբություններին։ 

Նրանք ի վերջո պետք է հասկանան, որ սովորելն ամոթ չէ, ամոթ է չիմանալը, որը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև պետության համար: Եվ ոչ միայն այս հարցում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal