Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հետաձգել որովայնի ճողվածքի վիրահատությունը, նշանակում է վտանգել կյանքը. Լևոն Գրիգորյան

SOCIETY

Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը Ճողվածքների եվրոպական միության (EHS) և Միջազգային ճողվածային համագործակցության (IHC) անդամ է: Նա ակտիվորեն զբաղվում է Հայաստանում ճողվածքների բուժման մինիմալ ինվազիվ մեթոդների ներդրման ու զարգացման գործով:

Ճողվածքները մեր օրերում ավելի ու ավելի շատ մարդկանց անհանգստացնող խնդիր են: Ի՞նչ անել դրանցից խուսափելու համար, եթե արդեն իսկ կա ճողվածք, ի՞նչ բարդություններ կարող է ունենալ, և բուժման ո՞ր մեթոդներն են առավել ընդունելի ու արդյունավետ: Մտահոգող հարցերի հետ Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /Mednews.am/ զրույցել է Լևոն Գրիգորյանի հետ:

Բժիշկ Լևոն Գրիգորյանը զբաղվում է որովայնի առաջնային և հետվիրահատական ճողվածքների վիրահատական բուժմամբ: Համաձայն ժամանակակից բժշկության  տվյալների, նաև բժիշկ Գրիգորյանի խորին համոզմամբ, ճողվածքների առաջացման հիմնական պատճառը մեր օրգանիզմում գենետիկորեն պայմանավորված կամ կյանքի ընթացքում ձեռք բերվող ու խորացող հենքային հյուսվածքի կառուցվածքային անբավարարություն է։ Իսկ ներորովայնային բարձր ճնշումը այս պայմաններում միայն ճողվածքի առաջացմանը նպաստող գործոն է: Ներվորովայնային ճնշումը սովորաբար բարձրանում է ծանր ֆիզիկական աշխատանքի, հազով ընթացող քրոնիկ թոքային պաթոլոգիաների, քրոնիկ փորկապությունների, միզակապությունների և որոշ այլ հիվանդությունների, նաև հղիության ժամանակ։

 Ճողվածքները հիմնականում հեշտ են հայտնաբերվում. հազալիս կամ փռշտալիս սկզբում լինում է  ցավ, հետո ճողվածքի տեղում դիտվում է արտափքվածություն: Որովայնի առաջային պատի ճողվածքները բավական հեշտ են ախտորոշվում։ Դրա համար սովորաբար բավարար է ընդամենը իրականացնել հիվանդի զննում՝ կանգնած և պառկած դիրքերում, կատարել որոշ ֆունկցիոնալ փորձեր։ Սակայն կան ճողվածքներ (կոնքային ճողվածքներ, ստոծանու ճողվածքներ, երբեմն էլ գոտկային և սպիգելյան գծի ճողվածքներ), որոնց ախտորոշումը լուրջ դժվարությունների հետ կարող է կապված լինել։ Այս դեպքում կիրառվում են գործիքային հետազոտություններ։ Ինչ վերաբերում է ճողվածքի բուժմանը, ապա այն միայն վիրահատական է, նշում է Լևոն Գրիգորյանը. «Ցանկացած ճողվածք իրենից ներկայացնում է պատի այս կամ այն հատվածի մեխանիկական անլիարժեքություն՝ դեֆեկտ, ինչի շտկումը՝ բուժումը ոչ մանկական տարիքի պացիենտների մոտ միայն վիրահատական գործողություն է ենթադրում։ Վիրահատությունը չբարդացած դեպքերում իրականացվում է պլանային կարգով, իսկ այնպիսի բարդության առկայությունը ինչպիսինն է ճողվածքի օղակումը, պահանջում է անհետաձգելի վիրահատական գործողություն»։

Թե երբ կլինի ճողվածքի օղակում, անհնար է կանխատեսել: Օղակման ժամանակ ճողվածքապարկում հայտնված օրգանը, կամ նրա մի հատվածը սեղմվում է ճողվածքի դրունքի շրջանում, ինչի արդյունքում խանգարվում է արտանկած օրգանի սնուցումը։ Սա ժամանակի ընթացքում բերում է արտանկած օրգանի մեռուկացման, և կարող է հանգեցնել ծանրագույն բարդությունների՝ ֆլեգմոնաների, պերիտոնիտի, սեպսիսի զարգացման: Օղակված ճողվածքի վիրահատությունը միշտ ավելի բարդ է թե՛ կատարման, թե՛ հետագա վերականգնման առումով։ Այս դեպքում առաջնահերթ է դառնում օղակված օրգանի փրկությունը՝ դրա  կենսունակության վերականգնումը և հիվանդի կյանքի փրկությունը, հետո նոր միայն ճողվածքային դեֆեկտի վերացումը։ Սա մյուս խնդիրներին զուգահեռ, զգալի բարձրացնում է նաև ճողվածքի կրկնությունների հավանականությունը։ «Հաճախ են հարցնում, արդյո՞ք շտապ է ճողվածքի վիրահատությունը, եթե այն չի անհանգստացնում։ Կրկնում եմ նորից ու նորից. ճողվածքի հայտնաբերումից հետո, ցանկալի է հնարավորինս վաղ իրականացնել պլանային վիրահատություն չսպասելով վերջինիս օղակման։ Թե երբ կլինի օղակում, ոչ ոք չի կարող կանխատեսել. միգուցե մի քանի տարի անց, իսկ միգուցե մի քանի ժամ հետո»,-շեշտում է բժիշկը:

 

Ժամանակին և ժամանակակից մոտեցումներով իրականացված վիրահատությունը թույլ է տալիս հիվանդին դուրս գրել հիվանդանոցից անգամ հենց վիրահատության օրը և շատ արագ վերադարձնել առօրյա գործունեությանը։ Ճողվածքի վիրահատության ժամանակ նախկինում ճողվածքային դեֆեկտը վերականգնվում էր հիվանդի սեփական հյուսվածքներով։ Այս վիրահատություններից որոշները այսօր ևս կիրառելի են որոշ իրավիճակներում, բայց  ուղեկցվում են կրկնությունների բավականին բարձր թվերով։ Այսօր բժշկագիտությունը ճողվածքների բուժման ոլորտում ունի մեծ առաջընթաց։ Զգալի փոխվել են վիրահատությունների մոտեցումները, կիրառվող նյութերը և տեխնոլոգիաները, ստեղծվել են արդյունավետ ցանցային պրոթեզներ, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել կրկնությունների հաճախականությունը և ցանցային պլաստիկաները դարձել են «ոսկե ստանդարտ» ճողվածքների բուժման համար։

«Ցանցային պրոթեզները տարբեր նյութերից գործված ցանցեր են, որոնք տեղադրվում են ճողվածքի շրջանում և լրացնում հյուսվածքներում առկա անլիարժեքությունը: Ցանցային պրոթեզը ժամանակի ընթացքում ներաճում է սեփական հյուսվածքներով, առաջացնում բավականին ամուր շերտ, որը զգալի նվազեցնում է ճողվածքի կրկնվելու հավանականությունը։ Այս միջամտությունը կարելի է կատարել թե՛ բաց, թե՛ լապարասկոպիկ, թե՛ էնդոսկոպիկ եղանակներով: Վիրահատության ցանկացած տիպի դեպքում էլ մենք ստանում ենք գերազանց արդյունքներ։ Լապարասկոպիան և էնդոսկոպիան՝ որպես քիչ ինվազիվ միջամտություններ,  ունեն իրենց առավելությունները և ժամանակակից ուղեցույցները այդ մեթոդի հասանելիության պարագայում առավել նախընտրելի են համարում հենց լապարաէնդոսկոպիկ մեթոդի կիրառումը ճողվածքների բուժման համար: Չի լինում վիրահատական մեծ կտրվածք. վիրահատությունը կատարվում է երեք փոքր անցքերով: Այն ապահովում է գերազանց կոսմետիկ, ֆունկցիոնալ արդյունք, անհամեմատ քիչ հետվիրահատական ցավեր և հիվանդի վաղ ապաքինում: Բացի այդ  անհրաժեշտության դեպքում  հնարավոր է  միաժամանակ կատարել նաև ուղեկցող այլ հիվանդությունների վիրահատություն։ Իսկ թե որ եղանակով վիրահատել  ընտրությունը, իհարկե, հիվանդինն է»։

Ամենահաճախ հանդիպող ճողվածքները աճուկայիններն են, դրանք կազմում են ընդհանուր ճողվածքների մոտ 75 տոկոսը, ու հենց այս ճողվածքներն են ավելի հաճախ օղակվում:  Չվիրահատվելու դեպքում աճուկային ճողվածքները կարող են հասնել բավականին մեծ չափերի՝ պատճառելով զգալի անհարմարություններ, ցավեր և էսթետիկ անհանգստություն, իսկ օղակվելու պարագայում կարող են առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ։

Արտահայտված և հիվանդի կյանքի որակը նվազեցնող գանգատներ դիտվում են նաև ստոծանու ճողվածքների ժամանակ, որոնք արտաքինից աչքով անտեսանելի են։ Դրանք կարող են ընթանալ հետևյալ գանգատներով՝ սրտխառնոց, փսխում, արտահայտված այրոցներ, գխտոցներ, ընդունած սննդային զանգվածների հետհոսք դեպի բերան, կոկորդի չորություն, կրծքավանդակի շրջանում ցավ, հազ և այլն:  Կերակրափողային բացվածքի ճողվածքները վտանգավոր են նրանով, որ կարող են հանգեցնել Բարետի կերակրափողի զարգացման, ինչն էլ իր հերթին մեծացնում է  կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկերը:

Իհարկե, կանխարգելել ու լիովին չեզոքացնել ճողվածքի առաջացման հավանականությունը անհնար է, բայց այն բուժել ու լիարժեք կյանքով ապրել հնարավոր է, ճիշտ ժամանակին վիրահատական միջամտության դիմելու դեպքում:

 Լևոն Գրիգորյանը բազմապրոֆիլ ընդհանուր վիրաբույժ է, ով ունի մի քանի նեղ մասնագիտացումներ ու շարունակում է անընդհատ կատարելագործվել. «Տեխնոլոգիաների և համացանցի այս դարաշրջանում, ցանկության դեպքում կատարելագործվել և զարգանալ  կարող ես անգամ տնից, աշխատասենյակից դուրս չգալով: Սովորելու հնարավորություններ միշտ կան, դրանք այժմ ավելի շատ են և հասանելի, միայն թե ցանկություն լինի: Ցանկացած ոլորտում, առավել ևս իմ մասնագիտության մեջ ինձ հիմնականում մտահոգել է գիտելիքի չիմացությունը, անհասանելիությունը կամ դրա բացակայությունը: Այդ բացը լրացնելու համար ես ամեն օր եմ սովորում, հնարավորինս հետևում աշխարհի փորձին ու նորամուծություններին և փորձում եմ նորարարությունները ադապտացնել, ներդնել և կիրառել իմ աշխատանքում, Հայաստանում: Վիրաբուժությունը գիտություն է, որտեղ դու ամեն օր սովորելու նոր բան ունես ու պետք է սովորես: Գիտությունը առաջ է գդոփելու իրավունք չունես, պետք է անընդհատ առաջ գնաս, նոր հմտություններ ձեռք բերես, նեղ մասնագիտական վերապատրաստումներ անցնես, միշտ լինես նորացված և քայլես առջևից: Անչափ կարևոր է, որ դու գտնես ուղենիշներ, մասնագետներ, որոնցից  սովորելու բան ունես, գտնես համախոհներ և աջակիցներ, որոնց հետ ճանապարհ անցնելու հնարավորություն կունենաս», -ասում է Լևոն Գրիգորյանը. մասնագետը, որը Եվրոպական ճողվածքաբանության ասոցիացիայի,  Ճարպակալաման և մետաբոլիկ խանգարումների միջազգային ֆեդերացիայի, Ռուսական կոլոպրոկտոլոգիական ասոցիացիայի, Եվրոպական կոլոպրոկտոլոգիական ասոցիացիայի անդամ է:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal