Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դիմեք և ստացեք 68 հազար դրամ օժանդակություն կառավարությունից․ դիմելու կարգը

SOCIETY

Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին օժանդակելու նպատակով՝ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված քսաներկուերորդ միջոցառումը։ Այս մասին նշվում է սոցիալական ապահովության կայքում։

Դիմեք և ստացեք 68 հազար դրամ օժանդակություն կառավարությունից․ դիմելու կարգը

1. Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:

2. Միջոցառման շահառու չի կարող հանդիսանալ այն անձը, 1) ով աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել հետևյալ գործատուների մոտ՝ ‣ բանկերի, ‣ վարկային կազմակերպությունների, ‣ գրավատների, ‣ ապահովագրական ընկերությունների, ‣ արտարժույթի փոխանակման կետերի, ‣ ներդրումային կազմակերպությունների, ‣ ներդրումային ֆոնդերի, ‣ վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, ‣ ներդրումային ֆոնդերի կառավարիչների, ‣ վճարահաշվարկային կազմակերպությունների, ‣ ապահովագրական բրոքերների, ‣ վարկային և ապահովագրական բյուրոների, ‣ պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, ‣ պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ‣ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, ‣ պետական կառավարչական հիմնարկների, ‣ համայնքային կառավարչական հիմնարկների, ‣ հասարակական կազմակերպությունների, ‣ հիմնադրամների, ‣ հասարակական միավորումների, ‣ ոչ առևտրային կոոպերատիվների, ‣ կուսակցությունների 2) ում 2020 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը. 3) ով 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա. 4) ով 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել. 5) ով հանդիսացել է (հանդիսանում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 983-Լ որոշմամբ սահմանված՝ քսաներորդ միջոցառման շահառու։

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով, կազմում է 68 000 ՀՀ դրամ։

4. Աջակցությունը տրամադրվում է Շահառուի կողմից online.ssa.am կայքէջում սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։

5. Եթե լրացված դիմումի տվյալների համադրության արդյունքում շահառուն ընդգրկվում է վճարման ցուցակ, ապա վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուին։

Ավելին

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal