Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բյուջեի խնդիրները սրվում են

ECONOMICS

168.am-ը գրում է

Կառավարությունը հայտնվել է բյուջետային լուրջ խնդիրների առաջ։ Թերակատարվում են անգամ վերանայված եկամուտները։ Ծախսերի մասին նույնիսկ ավելորդ է խոսել։ Ծախսերը մինչ այդ էլ մի կարգին վիճակում չէին։

Այն բանից հետո, երբ պարզվեց, որ անհույս է այս տարվա եկամուտների կատարումը՝ կառավարությունը վերանայեց պետական բյուջեն և դեֆիցիտի ավելացման հաշվին կրճատեց եկամուտները։ Բայց նույնիսկ այդ կրճատված եկամուտները չի կարողացել ամբողջությամբ կատարել։

Առաջին կիսամյակի ճշգրտված պլանը թերակատարվել է 2,3 տոկոսով։ Նախատեսվել էր ապահովել 733,5 մլրդ դրամ, ապահովել է 716,7 միլիարդը։

Ճշգրտված պլանի համեմատ՝ պակաս է ստացել 16,8 մլրդ դրամի եկամուտ։

Դեռ չհաշված, որ ճշգրտված պլանով կառավարությունն էապես նվազեցրել էր եկամուտները։

Ի սկզբանե նախատեսված էր, որ առաջին կիսամյակում բյուջեի մուտքերը պետք է կազմեն 815,9 մլրդ դրամ։ Բայց փաստացի կազմել են 716,7 միլիարդ, ինչը 99,2 միլիարդով պակաս է ճշգրտումից առաջ եղած ցուցանիշից։

Գործ ունենք պետական բյուջեով պլանավորված մուտքերի հսկայական ճեղքվածքի հետ, որը կառավարությունն ակնկալում է լրացնել դրսից ու ներսից ներգրավվող միջոցների կամ, այլ կերպ ասած՝ պետական պարտքի ավելացման հաշվին։

Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները պակաս են եղել նույնիսկ նախորդ տարվանից։ Պատճառն առաջին հերթին՝ հարկային եկամուտների ցածր կատարողականն է։ Դրանք նախորդ տարվանից քիչ են ավելի քան 33 մլրդ դրամով։

Բայց մտահոգիչ է հատկապես այն, որ անգամ ճշգրտումից և էապես նվազեցումից հետո բյուջեի եկամուտները թերակատարվել են։ Եթե այդ միտումը տարվա երկրորդ կեսին խորանա, ինչի հավանականությունը շատ մեծ է, ապա կարող ենք բախվել նույնիսկ ծախսերը ժամանակին ֆինանսավորելու դժվարությունների հետ, ինչը խիստ անցանկալի երևույթ է։

Այս պահին, իհարկե, նման խնդիր չկա, քանի որ կառավարությունը շարունակում է տառապել նախկինում եղած «հիվանդությամբ». խոսքը բյուջեի ծախսերի թերատակարման մասին է։

Թերակատարումը կապված է ոչ թե եկամուտների, այլ աշխատանքները պատշաճ կազմակերպելու անկարողության և ծախսերը ժամանակին կատարելու դժվարությունների հետ։ Խնդիր, որը վերջին տարիներին մշտապես ուղեկցում է պետական բյուջեին։ Շարունակում է ուղեկցել նաև այս տարի։

Առաջին կիսամյակի արդյունքներով բյուջետային ծախսերը կրկին թերակատարվել են, այն էլ՝ բավական մեծ չափերով։ Թեև թվում էր, թե տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ նվազում են այլ աղբյուրներից ստացվող ֆինանսական միջոցները, ամեն ինչ պետք է արվեր գոնե բյուջեի հաշվին տնտեսությանը որոշակի խթաններ հաղորդելու համար։ Սակայն դա էլ չի արվել։

Բյուջետային ծախսերի թերակատարումը տարվա առաջին կեսին հասնում է 17,4 տոկոսի։ Կատարվել է 765 մլրդ դրամի ծախս՝ նախատեսված 926 միլիարդի փոխարեն։ Ծախսերը թերակատարվել են 161 միլիարդով։

Այդ գումարի մեջ քիչ չեն նաև կապիտալ ծախսերը։ Այս դեպքում գործ ունենք շատ ավելի կատաստրոֆիկ վատ կատարողականի հետ։

«Առաջին կիսամյակում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 46,6 մլրդ դրամ, որոնց կիսամյակային ծրագրված ցուցանիշը կատարվել է 39,4 տոկոսով:

Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով, որոնց շրջանակներում օգտագործվել է ծրագրված միջոցների 19 տոկոսը՝ 14,1 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն աճել են 96 տոկոսով կամ 22,8 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտի ծախսերի աճով և ապահովվել է հիմնականում ներքին ռեսուրսների հաշվին»,- ասվում է պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման վերաբերյալ Ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվության մեջ:

Անշուշտ, լավ է, որ այս տարի նախորդի համեմատ կատարված կապիտալ ծախսերն ավելացել են, բայց չպետք է մոռանալ, որ դա տեղի է ունեցել հատկապես անցած տարվա շատ վատ կատարողականի արդյունքում։ Բացի այդ էլ՝ այս տարի անհամեմատ ավելի մեծ ծավալի կապիտալ ծախսեր են նախատեսված։ Այնինչ՝ առաջին կիսամյակի կատարողականը վկայում է, որ դրանք կրկին վտանգված են։

Առաջին կիսամյակի համար նախատեսված 118 մլրդ դրամի փոխարեն՝ կապիտալ ծախսերը կազմել են ընդամենը 46,6 միլիարդ դրամ։ Թերակատարումն անցնում է 60 տոկոսից։ Այսպես կոչված՝ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի դեպքում էլ հասնում է 81 տոկոսի։

Ահա այսպիսին է բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը, որոնց հետ կապված այդքան մեծ հույսեր էր փայփայում կառավարությունը՝ ճգնաժամի հետևանքով երկրում ստեղծված տնտեսական ու հատկապես սոցիալական խնդիրներն ինչ-որ կերպ մեղմելու ճանապարհին։ «Համաճարակային պայմաններում կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի և ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում: Ըստ էության այս պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում»,- ժամանակին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Ունենք կապիտալ ծախսերի ավելի քան 60 տոկոս թերակատարում։ Թե դրա հետևանքով քանի՞ ընտանիք և ո՞ւմ մեղքով է զրկվել աշխատանք ունենալու ու աշխատավարձ ստանալու հնարավորությունից, թող որոշի վարչապետը։

Ինչպես միշտ, բյուջեով նախատեսված աշխատանքները կատարելու փոխարեն՝ կառավարությունը գումարները դեպոզիտ է դրել բանկերում։

«Հաշվետու ժամանակահատվածում բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների օգտագործումից ստացվել են 8,3 մլրդ դրամ տոկոսավճարներ՝ 78,1 տոկոսով գերազանցելով առաջին կիսամյակում ծրագրված մուտքերը և 57,9 տոկոսով (3.1 մլրդ դրամով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ծրագրված ցուցանիշի գերազանցումը և նախորդ տարվա համեմատ դրանց աճը պայմանավորված է 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեի եկամուտների համեմատ ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով, պետական գանձապետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխումներով, որի պայմաններում առաջացել են լրացուցիչ ժամանակավոր ազատ դրամական միջոցներ, որոնք ներդրվել են ԿԲ-ում, ինչպես նաև այն հանգամանքով, որ 2019 թվականին եվրապարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցների մի մասն ավանդադրվել է, իսկ տոկոսագումարներ ստացվել են նաև 2020 թվականի առաջին կիսամյակում»,- ասվում է առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ։

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer