Արենի համայնքը կունենա նոր աղբատար մեքենա
SOCIETYՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Սիսիան, Արենի, Ախթալա բազմաբնակավայր համայնքները համալրվել են տեխնիկայի հերթական խմբաքանակով՝ 172մլն դրամ ընդհանուր արժողությամբ:
Սիսիան համայնքին կտրամադրվի համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և աղբատար երկու մեքենա: Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա:
✅ Փոխմարզպետի մասնակցությամբ քննարկվել է Արենի համայնքի տարածքի պատմամշակույթային առաձնահատկությունները միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունը:
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի աշխատասենյակում Արենիի Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Նորայր Գրիգորյանը այսօր հանդիպում-քննարկում է ունեցել։
Քննարկվել են Համայնքի տարածքում պատմամշակույթային տուրիզմի զարգացման հնարավորությունները, առանձնահատկություններն ու հեռանկարները։
✅ Արենի համայնքի Արենի բնակավայրը կունենա մանկապարտեզ
Արենի համայնքի Արենի բնակավայրում Ջինիշյան բարեգործական հիմնադրամը սոցիալական ծրագրերի շրջանակում կկառուցի մանկապարտեզ:
Մանկապարտեզի կառուցման աշխատանքները կավարտվեն մինչև 2022 թվականը:
Վերջապես իրականություն կդառնա գյուղում մանկապարտեզ ունենլու արենցիների տարիների երազանքը: