Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թուրքիայի ռազմաքաղաքական ակտիվությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Սևրյան սահմաններն անհրաժեշտություն են. Պատմաբան

INTERVIEW

Այսօր՝ օգոստոսի 10–ին լրանում է հայության համար մի կարևոր փաստաթղթի՝ Սևրի պայմանագրի ստորագրման 100–րդ տարին: Բազմաթիվ աշխատություններ կան այն մասին, որ իրավաքաղաքական առումով այդ կարեւոր փաստաթուղթը շարունակում է մնալ ուժի մեջ։ Ինչպես Սևրի պայմանագիրը, այնպես էլ դրանից բխող՝ հայ-թուրքական սահմանի վերաբերյալ ԱՄՆ նախագահի իրավարար որոշումը  թեև չիրագործվեցին, այնուհանդերձ, դիվանագիտական այդ փաստաթղթերը Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչումն են։ Այս պատմական իրադարձությունից 100 տարի անց որքանո՞վ է իրատեսական Սեւրի հաշտության պայմանագրի՝ Հայաստանի վերաբերյալ դրույթները և վավերական համարվող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի` 1920 թվականի նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը կյանքի կոչելը և հայ ժողովրդի խախտված իրավունքները վերականգնելը: Այս հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի հետ։

Պարոն Ստեփանյան, ինչպիսի՞  նշանակություն ունի Սևրի պայմանագիրը միջազգային իրավական տեսանկյունից։ Այս փաստաթղթի ստորագրումից 100 տարի անց ի՞նչ  մոտեցումով  պետք է մեր Դատը ներկայացվի աշխարհին։

Սևրի պայմանագրով միջազգայնորեն ճանաչվեց հայ ժողովրդի իրավունքը իր պատմական հայրենիքի գոնե մի մասի նկատմամբ. սա պետք է ամրագրենք և մեր հետագա քայլերը բխեցնենք այս կարևոր հաստատումից։ Մասնագիտական լուրջ քննարկումներ կարող են ծավալվել տարբեր հարցերի շուրջ, կարող են հնչել տեսակետեր, որ փաստաթուղթը վավերական չէ և չի կարող իրավական ուժ ունենալ, նշվում է, թե անկախ պայմանագրի վավերական լինելուց, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը հայ–թուրքական սահմանների մասով վավերական է և Հայաստանի և Թուրքիայի հետ օրինական սահմանը Վուդրո Վիլսոնի գծած Սևրյան սահմանն է և այլն։ Սրանք հարցեր են, որոնք անընդհատ կարելի է քննարկել, շահարկել և մեր կողմից որպես կռվան օգտագործել մեր ժողովրդի իղձերի վերջնական իրագործմանը հասնելու համար։ Սակայն ես կցանկանայի այս հարցն այլ կոնտեքստում դիտարկել։  Մենք, որպես ժողովուրդ պետք է գիտակցենք, որ առանց Սևրյան Հայաստանի սահմանների վտանգված ապագա ունենք բոլոր առումներով՝ թե՛ կենսունակության, թե՛ անվտանգության, և թե՛ հայ ժողովրդին սեփական հայրենիքում մեկտեղելու՝ այսինքն սփյուռքահայերին Հայաստան բերելու իմաստով։ Եթե մենք ուզում ենք, որ հայ ժողովուրդն ունենա ուժեղ, կենսունակ պետություն, մենք պարտավոր ենք ձգտել Սևրյան սահմաններին։ Ժամանակին Սևրի պայմանագրով հենց այս գործոններն են նաև հաշվի առնվել, երբ գծվել են այդ սահմանները. լեռնային սահմաններով պետք է ապահովվեր ռազմական անվտանգությունը, դեպի ծով ելքով Հայաստանի տնտեսական զարգացումը և այլն։ Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր այդ սահմանները մեզ անհրաժեշտ են։ Իսկ այս նպատակին հասնելու համար նախ և առաջ պետք է հզորացնել այսօրվա 40 հազար քմ տարածքը. Հայաստանում անմշակ հող չպետք է մնա, Արցախում չբնակեցված բնակավայր չպետք է մնա, բնակչության քանակն այնքան պետք է ավելանա, որ մարդիկ էլ ապրելու տեղ չունենան՝ ձգտեն ապրել իրենց պատմական հայրենիքում՝ Կարսում, Վանում, Էրզրումում... Գուցե իմ ասածները ֆանտաստիկ թվան և երկար ժամանակ պահանջվի դրան հասնելու համար, սակայն ամեն հնարավոր է դա իրագործել, եթե լինենք ուժեղ, ցույց տանք աշխարհին, որ Հայաստանը կենսունակ երկիր է, ուզում է գործոն դառնալ տարածաշրջանում և  դրանով ստիպենք աշխարհին հաշվի նստել պատմական փաստերի հետ, պարտադրել Թուրքիային վերանայելու Սևրի պայամանագիրը և Սևրյան սահմաններով ապահովել մեր հայրենիքի Արևմտյան հատվածի միացումը Հայաստանի Հանրապետությանը։

Ինչպե՞ս է հնարավոր իրագործել ձեր ասածները, եթե Թուրքիան մինչ օրս չի ուզում ճանաչել անգամ ցեղասպանությունը։

Իմ կարծիքով՝ ցեղասպանության ճանաչումն ու Սևրյան սահանների վերադարձը տեսականորեն տարբեր հարցեր են։ Օրինակ՝ Թուրքիան կարող է ճանաչել ցեղասպանությունը, փոխհատուցում տալ, սակայն հողային հատուցում չլինի։ Ցեղասպանության ճանաչման գործընթացին պետք է հետևել, քանի որ ի վերջո պետք է Թուրքիան ճանաչի մարդու իրավունքների ոտնահարումը և հայ ժողովրդի հանդեպ գործած ոճիրի համար պատասխան տա, իսկ Սևրի պայմանագրի իրագործմանը պետք է հետամուտ լինել քանի որ, ինչպես նշեցի, այդ պայմանագրով նախատեսված սահմանների պայմաններում է հնարավոր ապահովել հայ ժողովրդի կենսունակությունը։

Սևրի պայմանագրի 100–ամյակը առիթ է միջազգային հանրության ուշադրությունը բևեռելու այս կարևոր փաստաթղթի շուրջ։ Ի՞նչ քայլեր պետք է իրականացնի Հայաստանը քարոզչական դաշտում։

Անշուշտ, պետք է քարոզչական դաշտում ակտիվորեն ներկայացվի այս հարցը։ Հոբելյանական տարեթիվը շատ կարևոր է հերթական անգամ ցույց տալու համար, որ մեր ժողովուրդը պահանջատեր է և չի հրաժարվելու իր պատմական հայրենիքի նկատմամբ ունեցած անվերապահ իրավունքներից։ Թուրքիայում հայտնի խոսք կա տարածված՝  «Կամ սիրում ես, կամ Սևրն են դեմ տալու», այսինքն իրենք ասում են՝ սիրիր հայրենիքդ, այլապես Սևրի ես արժանանալու. Սևրն իրենց համար ամոթ է։ Մենք էլ պետք է հակառակ տրամաբանությամբ առաջնորդվենք՝  պետք է ձգտենք Սևրի պայմանագրի իրագործմանը, այլապես կկանգնենք շատ ավելի ծանր պայմանագրերի, հեռանկարների առջև։

Մեր պետության որդեգրած կրավորական կեցվածը՝ կապված Հայ Դատի, պահանջատիրության շուրջ, արդյոք տարեցտարի մեզ ավելի չի՞ հեռացնում ձեր նշած  հեռանկարից։

Կրավորական կեցվածքը, ազգային արմատներից հեռանալը, եվրոպական կեղծ հանդուրժողականությանը տրվելը հեռացնում է մեզ ոչ միայն մեր արմատներից, այլև կենսունակ պետություն ունենալու կարևոր նպատակից։

Թուրքիայի ռազմական նկրտումներն ինչպես 100 տարի տարի առաջ, այնպես էլ այսօր չեն փոխվել։ Ներկայումս Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Նախիջևանում՝ ապագայում նպատակ ունենալով գերիշխանության հասնել Հարավային Կովկասում։ Ինչպե՞ս պետք է Հայաստանը դիմակայի իր սահմաններին ծառացած անվտանգության լրջագույն սպառնալիքներին և Հայկական հարցի լուծմանը նպատակամղված լուրջ քաղաքականություն իրականացնի։

Թուրքիայի ռազմաքաղաքական ակտիվությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Սևրյան սահմաններն անհրաժեշտություն են։ Թուրքիայի՝ Նախիջևան մտնելու դեպքում, բնականաբար Հայաստանն ավելի խոցելի կդառնա։ Իսկ նման պայմաններում Հայաստանը պետք է ամրացնի ռազմաքաղաքական դաշինքների հետ հարաբերությունները, մասնավորապես Հայաստանում ռուսական ռազմական ազդեցության գործոնը չպետք է թուլանա, մինչդեռ այսօր որոշ ուժերի կողմից փորձ է արվում թուլացնել ռազմաքաղաքական համագործակցությունը։

Հայաստանը պետք է երաշխիքներ ունենա, որ Թուրքիայի հնարավոր հարձակման դեպքում, կկարողանա պաշպանել մեր անվտանգությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ NEWS.am–ի տեսանյութում։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal