Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամուլսարի խնդրի ողջ խորությունը հասկանալու համար պիտի մի քանի փաստ իմանաք

ANALYSIS

Ամուլսարի խնդրի ողջ խորությունը հասկանալու համար պիտի մի քանի փաստ իմանաք:

Լոնդոնի ամենահայտնի բանկիրներից մեկը` Նաթան Մայեր Ռոթշիլդը, Ալեքսանդր Համիլթոնի (ԱՄՆ ֆինանսների նախարարը) միջոցով 1791 թվականին ստեղծում է ԱՄՆ-ի առաջին բանկը: Այդ բանկը հիմնականում վարկավորում էր հենց ԱՄՆ կառավարությանը: Այդ դրամավարկային քաղաքականության արդյունքում երկրում կտրուկ աճեց ինֆլյացիան, ինչի արդյունքում ժողովրդի դժգոհության ալիքի վրա բանկի լիցենզիան դադարեցվեց 1811 թվականին: Լիցենզիայի դադարեցումից չորս ամիս անց Միացյալ Թագավորությունը ԱՄՆ-ին պատերազմ է հայտարարում: Չորս տարի անպտուղ բախումներից հետո կողմերը խաղաղություն են կնքում, որի հետևանքով նույն Համիլթոնը ստեղծում է նույն առաքելությունն ունեցող «Երկրորդ Բանկը» (հենց տենց էր անունը): Ընդ որում, այս բանկը, որը պիտի վարկավորեր ԱՄՆ կառավարությանը, որպես սեփական կանոնադրական կապիտալ էր օգտագործել հենց ԱՄՆ բյուջեի փողերը: Այսինքն բանկիրները ստեղծել էին մի բանկ, որը պիտի կառավարեր ԱՄՆ ֆինանսական համակարգն ու իրենց գերշահույթներ ապահովեր, բայց արել էին դա հենց ԱՄՆ ժողովրդի փողերով: Բուն ժողովրդի համար դա որևէ տնտեսական նպատակահարմարություն իհարկե չուներ: Ըստ էության, սա էր Բրիտանիայի հետ պատերազմի դադարեցման նախապայմանը:

Քանի որ Երկրորդ Բանկի գործունեությունն էլ վնասից բացի որևէ բան չէր տալիս ամերիկայի ժողովրդին, այդ երկրի նախագահ Էնդրյու Ջեքսոնը չի երկարացնում բանկի լիցենզիան ու հանձնարարում է իր ֆինանսների նախարարին բոլոր պետական միջոցները դուրս բերել բանկի հաշիվներից: Ֆինանսների նախարարը հրաժարվում է դա անել ու ազատվում ա պաշտոնից: Նույն պաշտոնից ազատվում են ևս երկու ֆինանսների նախարարներ, ովքեր, իրար փոխարինելով, հրաժարվում են Ռոթշիլդի բանկից ԱՄՆ պետական միջոցները դուրս բերել: Ամիսներ անց վերջապես գտնվում է այնպիսի մի ֆինանսների նախարար, ով նախագահի հրամանը կատարում է: Դրան ի պատասխան բանկը երկրում հրահրում է ֆինանսական կոլապս: Պետությունը այնուամենայնիվ դիմանում է ու տնտեսական թռիչքաձև աճ է գրանցում, որը թույլ տվեց նույնիսկ մարել ԱՄՆ-ի պարտքերը: Այս ամենի հետևանքով նախագահ Էնդրյու Ջեքսոնի վրա մի քանի հարձակում է տեղի ունենում, այդ թվում նաև մահափորձ, որից նա փրկվում է հրաշքով...

Հաջորդ 30 տարին ԱՄՆ-ն թռիչքաձև աճում է` փաստացի չունենալով կենտրոնական բանկ: Որպես փող այնտեղ օգտագործում էին ոսկյա և արծաթյա դրամներ, բայց առանձին մասնավոր բանկեր թողարկում էին սեփական թղթադրամները, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում բնակչության համար, քանի որ այդ առանձին բանկերը պարբերաբար «գցում» էին իրենց ավանդատուներին: 1861 թվականին նորընտիր նախագահ Լինքոլնը որոշում է վերջ տալ այդ «բեսպրեդելին» ու սկսում է թողարկել առաջին ամերիկյան պետական թղթադրամը՝ greenback-ը (այսինքն «կանաչ հետև», որտև հետին կողմը կանաչ էր): Սա առաջին թղթադրամն էր, որը թողարկվում էր ոչ թե բանկերի կողմից, այլ հենց ԱՄՆ գանձապետարանի կողմից: Նույն 1861-ին, Լինքոլնի ընտրվելուց մեկ ամիս անց, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ է սկսվում, որը ավարտվում է Լինքոլնին սպանելուց երեք շաբաթ անց: Եվս մի քանի ամիս անց շրջանառությունից անվերադարձ դուրս են բերվում Լինքոլնի greenback-երը:

1881 թվականին նախագահ է ընտրվում նախկինում Կոնգրեսի բանկային վերահսկողության հանձնաժողովի ղեկավար Ջեյմս Գարֆիլդը: Իր առաջին ելույթներից մեկում նա ասաց՝ «երկրի առևտուրն ու արդյունաբերությունը վերահսկում է նա, ով կառավարում է փողային մասսան, հենց որ մարդիկ հասկանան, որ ողջ համակարգը վերահսկվում է մի քանի ազդեցիկ անձանց կողմից, նրանց այլև պետք չի լինի բացատրել, թե որտեղ է բոլոր դեպրեսիաների ու ինֆլյացիների ակունքը»: Այս ելույթից շաբաթներ անց նա սպանվեց` կառավարելով ընդամենը 5 ամիս:

1900 թվականին վերընտրվում է նախագահ Վիլիամ Մակինլին, ում հրահանգով հակամենաշնորհային քննություն է սկսվում, բանկային ոլորտը փաստացի մենաշնորհած, JPMorgan-ի նկատմամաբ: Ջոն Պիրպտոն Մորգանը այն վարկային գործակալն էր, ով ժամանակին Ռոտշիլդի միջոցներով վարկավորում էր ամերիկյան քաղաքացիական պատերազմը: Քննության մեկնարկից ամիսներ անց Մակկինլին սպանվում է: Հակամենաշնորհային քննությունն անշուշտ կարճվում է:

Նույն Մորգանի և մի քանի այլ բանկիրների նախաձեռնությամբ 1913 թվականին հիմնադրվում է Ֆեդերալ Ռեզերվը՝ ԱՄՆ կենտրոնական Բանկը, որը կառավարվում է 12 մասնավոր բանկերի կողմից: Այդ օրենքը ստորագրել է, չգիտես ինչու մեր բոլորիս կողմից սիրված ու շատ հասկանալի պատճառով բանկիրների կողմից փայփայված, գլոբալիստ, Վուդրո Վիսլոնը:

Ոչ պակաս գլոբալիստ Ռուզվելտի օրոք հակաճգնաժամային միջոցների պատրվակի տակ պետությունը սկսում է բնակչության ձեռքերից փաստացի առգրավել ոսկին ու արծաթը` ստիպելով այն վաճառել շուկայականից 3 անգամ ցածր գնով: Ստեղծվում էր դոլարի` որպես փոխարժեքի մենաշնորհը:

Նույն Ռուզվելտի օրոք 1944 թվականին Բրետոն Վուդսում հիմնադրվեց արդեն միջազգային ֆինանսական կառավարման մեխանիզմը: Եթե Ֆեդերալ Ռեզերվը ստեղծվել էր ամերիկյան հիմնարկներին վարկավորած բանկերի ռիսկերը ապահովագրելու համար, ապա Բրետոն Վուդսը նույն բանը պիտի աներ երկրորդ համաշխարհայինի արդյունքում` Ամերիկայի կողմից արտաքին շուկաներ գրաված ընկերություններին օժանդակելու համար: Բրետոն Վուդսի պաշտոնական հիմնավորումը պնդում էր, որ այն ստեղծված է տնտեսական նացիոնալիզմի դեմ: Ու մեծ առումով դա ճիշտ էր, Բրետոն Վուդսը գլոբալիզմի ֆինանսական սկիզբն էր: Ամերիկացիք փորձում էին գլոբալիզմը կառուցել դոլարի հիման վրա: Բրիտանացիք պահանջում էին կապել փոխարժեքները ոսկուն, որպեսզի ֆունտ ստերլինգն էլ դիրքերը չկորցնի: Մինչդեռ Ստալինը միակն էր, ով առհասարակ չվավերացրեց Բրետոն Վուդսը, նախաձեռնելով սեփական գլոբալ փոխարժեքի պրոյեկտը, ինչն էլ զարկ տվեց սառը պատերազմին: Խրուշչյովը, իշխանության գալով շատ կասկածելի պայմաններում, իհարկե միանգամից խաչ է քաշում Ստալինի պլանների վրա:

1963-ի հունիսին իր 11110 համարի գործադիր հրամանով նախագահ Քենեդին թույլ տվեց ԱՄՆ գանձապետարանին նորից, Լինքոլնից հետո առաջին անգամ թողարկել սեփական թղթադրամը: Նա սպանվեց 4 ամիս անց: Եվս 4 ամիս անց վերոհիշյալ հրամանը անվավեր ճանաչվեց:

1968-ին նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Դե Գոլը, ով համարձակվեց պահանջել, որ ԱՄՆ-ն Ֆրանսիայում կուտակված դոլարները փոխանակի իրենց հասանելիք ոսկու հետ: ԱՄՆ-ն երեք տարի բանակցելուց հետո դոլարը փոխեց մի քանի տոննա ոսկու հետ, բայց այնուհետև փոխեց նաև Դե Գոլին:

1971 թվին տնտեսական ճգնաժամում հայտնված նախագահ Նիքսոնը որոշում կայացրեց դուրս գալ Բրետոն Վուդսից: Ամիսներ անց ի հայտ է գալիս Ուոթերգեյթի սկանդալը, որի արդյունքում Նիքսոնը հրաժարական է տալիս: ԱՄՆ-ն այնուհետև դուրս է գալիս ճգնաժամից և դրանում ամենամեծ ավանդը ունի, որքան էլ զարմանալի է՝ Սովետական Միությունը: Ճգնաժամում հայտնված հակառակորդին հարվածելու փոխարեն` Սովետն անում է ուղիղ հակառակը: Բրեժնևը իջեցնում է նավթի գները, ստորագրում է ռազմավարական զինատեսակների սահմանափակման պայմանագիրն ու վավերացնում է Հելսինկյան ակտը: Այսինքն Սովետը ԱՄՆ-ին հարվածելու փոխարեն հասնում է օգնության` թե տնտեսական, թե ռազմական և թե քաղաքական ոլորտում, ինչն էլ հիմք հանդիսացավ Սովետի կործանման: Բրեժնևը դե Կադիլակ սիրող տղա էր, նա Ստալինի պես մի շինելով չէր կարում սաղ կյանքն ապրեր:

Սակայն Բրետոն Վուդսի քայքայումը ոչ թե գլոբալիզմի վերջը դրեց այլ փոխեց գլոբալ ֆինանսական շուկաների կառուցվածքը` ոսկուց շեշտը դնելով դոլարի վրա: Ծնվեց FOREX-ը, իսկ FOREX-ը ծնեց փոխարժեքային սպեկուլյանտներին, մարդկանց, ովքեր զարմանալիորեն միշտ ճիշտ պահին ճիշտ տեղում էին հայտնվում, նրանցից ամենա հայտնին Ջորջ Սորոսն էր: Մարդ, ով հայտնի դարձավ, երբ սպեկուլյացիայով ստիպեց Միացյալ Թագավորությանը ֆունտ ստերլինգը ժամանակավորապես հեռացնել բորսայից` միլիարդավոր վնասներ կրելով: Սա դոլարի հեգեմոնիայի հաստատման վերջին փուլն էր:

Սորոսենց համար մեկ թշնամին՝ Թրամփը, ինչպես և բոլորը վերոհիշյալ նախագահները, տնտեսական ազգայնականության խորհրդանիշն է, հետևաբար, եթե չի ստացվում նրան պաշտոնանկ անել կամ գոնե սպանել, ուրեմն մնում է քաղաքացիական պատերազմի տարբերակը: Հատկանշական է, որ առաջին քաղաքացիական պատերազմում Լինքոլնի հյուսիսը հաղթեց հարավին, քանի որ Ռուսական Կայսրությունը սպառնաց խառնվել, օգնելով հյուսիսին, եթե Բրիտանիան խառնվեր` օգնելով հարավին: Ու հիմա էլ բանը նրանում է, որ Ռուսատանի ղեկավարը ոչ Խրուշչյովն է, ոչ էլ Բրեժնևը: Ընդհակառակը, նա շատ բաներով հենց Ստալինին է նման, օրինակ, նա վերջին տարիներին կուտակել է նույնքան ոսկու պաշար, որքան Ստալինը 1941 թվականի դրությամբ:

Ստեղծված իրավիճակում ոսկու գինը կտրուկ աճում է ու աճելու է, հետևաբար աճելու է նաև ոսկու հանքերի արժեքը... Գլոբալիստները փորձում են դրա դեմն առնել ու պահեն դոլարի արժեքը, բայց դեռևս ապարդյուն:

Հ.Գ. Իմիջիայլոց նացիոնալիստ Լինքոլնին քաղաքացիական պատերազմում աջակցած ռուսական կայսր Ալեքսանդր II-րդ Ազատարարին էլ են սպանել: Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ավարտից մի քանի ամիս անց էր առաջին փորձը: Միանգամից չստացվեց, ահագին չարչարվեցին, 15 տարի շարունակ փորձելով, 6րդ փորձից նոր տեղի ծռիստների մոր ստացվեց: Բայց որ սկսին տեռորը, մի 40 տարի չէին թարգում... մինչև Ստալինի գալը: Ալեքսանդր II-րդն էլ դե գերմանացիների հետ էր շատ մոտ, դաշնակից էին: Ոբշեմ... բան չի փոխվել:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer