Սարսափելի դեպք Հայաստանում․ վրաերթի են ենթարկել երեխաների (լուսանկարներ)
SOCIETYԱյսօր՝ օգոստոսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 55-ամյա Գարսևան Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում՝ պոլիկլինիկայի դիմաց, հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել Վեդի քաղաքի բնակիչներ, 13-ամյա Գուրգեն Պ.-ին և 14-ամյա Սուրեն Հ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխաներին իր ավտոմեքենայով տեղափոխել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղ երեխաները առաջին բուժօգնությունն են ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ վարորդն էլ կատարվածի մասին ահագանգել է ոստիկանության Արարատի բաժին: Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: