Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բելառուսում Լուկաշենկոյի իշխանության ժամերը հաշված են. Երվանդ Բոզոյան

ANALYSIS

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանի հոդվածը` Բելառուսում քաղաքական իրադրության ու Լուկաշենկոյի քայլերի վերաբերյալ:

Հոդվածն ամբողջությամբ` ստորև․

«Բելառուսում վերջին հինգ օրվա հետընտրական գործընթացները ցույց են տալիս, որ Լուկաշենկոյի իշխանության ժամերն արդեն հաշված են: Նա ստիպված հեռանալու է իշխանությունից: Խնդիրը նրանում է, թե ինչպե՞ս է դա կատարվելու և ի՞նչ է իրենից ներկայացնելու հետլուկաշենկոյական Բելառուսը:

Նախ փորձենք հասկանալ, թե ինչու վեցերորդ անգամ Լուկաշենկոյին չի հաջողվելու վերարտադրել իր իշխանությունը, եթե նախկինում նրան դա հեշտությամբ հաջողվում էր:

Պատճառ առաջին

Լուկաշենկոյին հինգ անգամ հաջողվել էր վերընտրվել իր պաշտոնում և անպայման չէ, որ բոլոր այդ ընտրություններն անցնում էին եվրոպական բարձր չափանիշներով: Պարզապես մինչև 2016 թվականը Բելառուսում չէին գործում արևմտյան հիմնադրամները: Իսկ այդ թվականից սկսած ԵՄ-ն հանեց Բելառուսի նկատմամբ իր պատժամիջոցները, փոխարենը Լուկաշենկոն ազատականացրեց հիմնադրամների գործունեությունն իր երկրում: Այդ հիմնադրամները հիմնականում «լուսավորչական» աշխատանքներ էին տանում տվյալ երկրի երիտասարդության շրջանում, որտեղից Լուկաշենկոն մեծ վտանգ չէր սպասում, փոխարենը Արևմուտքն աչք էր փակում այդ երկրի «մեծերի» քաղաքական դաշտում Լուկաշենկոյի կոշտ քայլերի վրա: Արդյունքում Լուկաշենկոյին թվում էր, թե երիտասարդները մեծ վտանգ իրեն չեն սպառնալու: Եվ հենց այստեղ էլ սխալվեց, քանի որ 2020-ի օգոստոսի 9-ի ընտրությունների գլխավոր հերոսները դարձան հենց Լուկաշենկոյին ընդդիմացող երիտասարդները:

Պատճառ երկրորդ

Լուկաշենկոն պարտվեց ոչ թե ընտրության օրը՝ օգոստոսի 9-ին, այլ հետընտրական այս վերջին օրերին, երբ որոշեց մարդկանց դեմ կիրառել ոստիկանական բիրտ մեքենան՝ հույս ունենալով, որ վախի մթնոլորտ սերմանելով կկարողանա կանխել բողոքի ալիքը: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը: Հետընտրական փուլում նրան սկսեցին ընդդիմանալ նույնիսկ այն շրջանակները, որոնք ընտրության ընթացքում չէին քվեարկել իր դեմ: Կարելի է ասել, որ Լուկաշենկոյի «կոշտ» քայլերը հակառակ ազդեցությունը թողեցին մարդկանց վրա, և արդյունքում Լուկաշենկոյի հեռացումը պահանջում են ոչ միայն այդ երկրի երիտասարդները, այլև հանրության մեծ մասը: Կարելի է ասել, որ Լուկաշենկոյի հեռացումն այդ երկրում դարձել է յուրօրինակ ազգային գաղափար:

Պատճառ երրորդ

Լուկաշենկոյի պարտության պատճառներից դարձավ նաև կորոնավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը: Ճիշտ է Բելառուսի տնտեսությունն այդ ճգնաժամից ուղղակի չտուժեց, սակայն մյուս երկրների վրա ճգնաժամի ազդեցությունը մուլտիպլիկացիոն ձևով ազդեց նաև բելառուսցիների վրա:

Պատճառ չորրորդ

26 տարվա ընթացքում Բելառուսում առաջացել էր Լուկաշենկոյից հոգնածության սինդրոմ: Մարդիկ հոգնել էին 26 տարի իրենց երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել մեկ մարդու՝ անկախ նրանից, թե ով կլիներ այդ մարդը:

Պարզապես նախկինում դժգոհության կատալիզատոր հանրային շերտ չկար, դրա համար էլ մարդկանց հոգնածությունը Լուկաշենկոյից լատենտ բնույթ էր կրում: Իսկ երբ այդ շերտը Արևմուտքը պատրաստեց երիտասարդների միջոցով, նրանք «արթնացրին» մյուս բելառուսցիներին այս վերջին ընտրությունների միջոցով:

Պատճառ հինգերորդ

Բելառուսական հեղափոխությունը սպասելի էր, սակայն այն անչափ անսպասելի եկավ բոլորի համար: Մոսկվան դրան հաստատ պատրաստ չէր և այսօր չգիտի, թե ինչպես արձագանքի, որպեսզի մի կողմից այդ երկիրը չկորցնի, մյուս կողմից աջակցելով Լուկաշենկոյին՝ չկորցնի բելառուսցիների դրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ:

Այս հեղափոխությունն անսպասելի էր նաև Լուկաշենկոյի համար: Նա կարծես կարողացել էր «մաքրել» ողջ քաղաքական դաշտը, սակայն պարտվում է մի ուժի, որն ոչ իսկական լիդեր ունի, ոչ էլ լուրջ կազմակերպված թիմ:

Այդ իսկ պատճառով նա այսօր դարձել է խիստ ոչ ադեկվատ: Չի հասկանում, թե ինչ է իրականում կատարվում իր երկրում և այդ իսկ պատճառով էլ չի կարողանում համապատասխան որոշումներ կայացնել: Անմեղսունակ մտքեր է արտաբերում, թե պետք է աշխատել, որ տնտեսությունը չկանգնի և այդպես շարունակ:

Այս հեղափոխությանը պատրաստ չէր նաև Արևմուտքը: Այստեղ համոզված էին, որ կկարողանան Լուկաշենկոյին դարձնել «կաղ բադ» և արդյունքում նրան հեռացնել Մոսկվայից: Այդ իսկ պատճառով էլ Արևմուտքում էլ են շփոթված և չգիտեն, թե ինչպես արձագանքել, որ թույլ չտան՝ Լուկաշենկոն մոտենա Մոսկվային՝ չհասկանալով, որ Լուկաշենկոն հեռանում է բուն իշխանությունից:

Այսպիսով այն, որ Լուկաշենկոն հեռանալու է իշխանությունից, հասկանալի է: Մնում է այն հարցը, թե ի՞նչ է իրենից ներկայացնելու հետլուկաշենկոյական Բելառուսը: Եվ այս հարցում սկսվելու է կատաղի պայքար Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Արևմուտքն արդեն Լիտվայի ԱԳ նախարարի միջոցով առաջարկություններով է հանդես եկել և այն ուղարկել է Լուկաշենկոյին:

Այդ առաջարկության իմաստը հետևյալն է՝

Առաջին

Ազատել բոլոր ձերբակալվածներին։

Երկրորդ

Լուկաշենկոն պետք է համաձայնի ձևավորել այսպես կոչված «Ազգային խորհուրդ», որտեղ պետք է ներկայացված լինեն իշխանության, ընդդիմության և հանրության ներկայացուցիչները:

Ըստ այդ առաջարկության՝ Լուկաշենկոն իր բոլոր որոշումները պիտի համաձայնեցնի այդ «խորհրդի» հետ: Լիտվայի ԱԳ նախարարի այս առաջարկից անմիջապես հետո ընդդիմության պայմանական առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան նոր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ պատրաստ է իր ներկայացուցիչների միջոցով աշխատել այդ «խորհրդում»: Ենթադրվում է, որ այս խորհուրդը պիտի դառնա Լուկաշենկոյից իշխանության տրանզիտի միջոց:

Հասկանալով, որ նախաձեռնությունն անցնում է Արևմուտքի ձեռքը՝ Մոսկվան Բելառուսում գործող «ռուս-բելառուսական գործարար խորհուրդ» կազմակերպության միջոցով առաջարկել է Լուկաշենկոյին իր հարթակը ստեղծել իշխանության և ընդդիմության երկխոսության համար: Մոսկվան հույս ունի, որ այս հարթակի միջոցով Լուկաշենկոյից իշխանության անցումը կիրականացվի ռուսամետ գործչին:

Սակայն Արևմուտքում հասկացրել են, որ եթե Մոսկվան փորձի գնալ այդ ուղիով, ապա նրանք «կփոխեն ընդդիմության լիդերին» և կիրականացնեն ուկրաինական կամ հայաստանյան մարտի 1-ի տարբերակը:

Դրա համար անհրաժեշտ կլինի մեկ բան, որ Տիխոնովսկայայի տեղը հայտնվի նոր դեմք, ով կոչ կանի դիմադրել իշխանությանը: Արդյունքում կլինի «սակրալ զոհը, կամ զոհերը» և իշխանության կբերվի կոշտ հակառուսական դեմք՝ բելառուսական «Սահակաշվիլի» կամ «Պորոշենկո»:

Ըստ արևմտյան շրջանակների, եթե Մոսկվան չդիմադրի Արևմուտքի ծրագրերին, ապա մարտի 1-ի տարբերակն Արևմուտքը չի կիրառի, և իշխանության կբերվի բելառուսական «Զելենսկին» կամ «Փաշինյանը»:

Ըստ արևմտյան շրջանակների, ընտրության «գնդակը գտնվում է ռուսների դաշտում»: Այստեղ համոզված են, որ իրենք են գեներացրել Լուկաշենկոյի հեռացման ծրագիրը և իրենք էլ ունեն բնական իրավունքն այդ երկրում «նշանակել» իրենց մարդուն:

Անկեղծ ասաց արևմտյան շրջանակների այս տեսակետի մեջ կա իմաստ: «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երգն ու պարը»: Մոսկվան լուրջ աշխատանք չէր տարել այս ուղղությամբ, ինչպես որ չէր տարել այդպիսի աշխատանք Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում: Այդ իսկ պատճառով էլ նա կորցնում է նախաձեռնությունը նաև բելառուսական ուղղությամբ:

Իսկ ինչպիսի՞ն կլինի հետլուկաշենկոյական Բելառուսը և ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ Հայաստանի վրա, այլ խոսակցության թեմա է»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal