Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թոզ փչո­ցի­ով, միկ­րոծ­րագ­րե­րով փոր­ձում են գլո­բալ հար­ցեր լու­ծե՞լ». շո­ու­նե­րի ան­ներ­դաշ­նակ ար­տա­ցո­լու­մը

ANALYSIS

Past.am

Ողբերգություն է, երբ արդեն որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն Հիսուս Քրիստոսի, իսկ իր գործունեությունը Աստվածաշնչի մեջ գրված որևէ դրվագի հետ համեմատել: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի հետ զրուցել ենք ներքին, ինչպես նաև արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

«Նման մեջբերումն ուղղակի անընդունելի է: Իսկ ավելի կոնկրետ, այն, թե այնպիսի Հայաստան պետք է կառուցենք, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս, հերթական պոպուլիզմն է ու դեմագոգիան: Սա ընդամենը ճգնաժամային իրավիճակում դիվիդենտներ ստանալու փորձ է: Կառավարության ծրագրի մեջ սոցիալական վիճակը մեղմելու մասին կետ կար: Մասնավորապես, այս տարի պետք է շուրջ հարյուր կրթական և առողջապահական հիմնարկներ, մանկապարտեզներ, ինչպես նաև դպրոցներ վերանորոգվեին:

: Մարզեմարզ ընկած՝ Ն. Փաշինյանը հասարակությանը այդ ծրագրերն է ներկայացնում՝ փորձելով համոզել, որ թեպետ առկա է տնտեսական ճգնաժամ, իսկ կորոնավիրուսի դեմ իրենց ռազմավարությունն ամբողջությամբ տապալված է, բայց իշխանություններն ինչ-որ ծրագրեր են իրականացնում: Եվ հենց ինքն է այդ ամենը գովազդում՝ չհրաժարվելով մանր-մունր շոուներ կազմակերպելուց ու դեգերելով մարզից մարզ՝ փորձելով հասարակությանը ցույց տալ, թե ամեն ինչ նորմալ է:

Օրինակ՝ ես շատ ուրախ եմ, որ ասֆալտապատման ծրագրեր են իրականացվում, բայց անընդունելին այստեղ այլ է: Առաջին խնդիրը գումարն է, որը պարտքով են վերցնում, ինչի հետևանքով աճում ու կուտակվում է արտաքին պարտքը: Ու սա այն դեպքում, երբ 2 տարվա մեջ իշխանության ներկայացուցիչները 110-120 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճար են ստացել:

Եվ հարց է առաջանում՝ եթե պետական բյուջեում գումարներ կան, ինչո՞ւ դրանք չեն ծախսվում նույն ասֆալտապատման ծրագրերի վրա, այլ տրվում են իշխանական թիմի ապիկար ներկայացուցիչներին, որոնց 95 տոկոսը դիլետանտ է, կարիերիստ ու երկու տարվա մեջ ոչինչ չի սովորել:

Պարտք վերցնելով շինարարություններ անելը և, առհասարակ, պարտքով ապրելն ամենահեշտ բանն է: Իրականում Նիկոլ Փաշինյանն իր գավառական մտածելակերպով, «գեղցի» ճարպկությամբ փորձում է ամեն ինչում շոու անել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը հավելեց՝ այս ֆոնին իշխանությանը գովերգող բլոգերներից մեկն էլ կարող է իր էջում հայտարարել, թե Հայաստանում ոչ թե վերակառուցվում կամ վերանորոգվում, այլ կառուցվում են հազարավոր ֆաբրիկաներ, գործարաններ, մանկապարտեզներ: «Ու այստեղ ամենավատն այն է, որ այդ տգիտությանը հավատացողները շատ են: Եվ Ն. Փաշինյանը շատ հմտորեն օգտվում է այդ ամենից: Նա չի վարանի անգամ մեկ սենյականոց բնակարանի բացմանը գնալ:

Եթե անհրաժեշտություն լինի, իրեն սպասարկող բլոգերներով, լրատվամիջոցներով կգնա ու այդ մեկ սենյականոց բնակարանի բացման շոուն կկազմակերպի: Չի բացառվում, որ ավելի շատ գումար կծախսվի շոուի վրա, քան բնակարանի գինն է: Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ հասարակությանը կներկայացվի, որ կառավարությունը մեծ գործ է արել: Իրենց միկրոծրագրերը որպես գիգանտ ծրագրեր ներկայացնելով՝ իշխանությունները փորձում են նսեմացնել, մոռացության տալ այն բոլոր բարերարներին, որոնք մեծ ներդրում ունեն Հայաստանի վերակառուցման հարցում:

Ու խնդիրը նաև այն է, որ ատելով նախորդ իշխանություններին ու փորձելով վարկաբեկել նրանց՝ նույն գիծը դրսևորում են նաև հայ բարերարների նկատմամբ: Ես ուզում եմ շեշտել, որ Հայաստանը մեծ շինհրապարակ է դարձել սկսած 2002 թվականից, երբ Հայաստանում իր գործունեությունը սկսեց ծավալել բարերար Քըրք Քըրքորյանը:

Ի՞նչ է, մարդկանց հիմարի տեղ դնելով, թոզ փչոցիով, միկրոծրագրերով փորձում են գլոբալ հարցեր լուծե՞լ: Իրականում այդ շոուներն իրենց աններդաշնակ արտացոլումն են ստանում կառավարության շենքի դիմաց՝ պարբերաբար տեղի ունեցող բողոքի ակցիաներով: Շատ դեպքերում, չհավատալով այդ շոուներին ու իրենց մաշկի վրա զգալով այս ճգնաժամը, մարդիկ բողոքում են այն վիճակից, որը կա Հայաստանում:

Սա է պատճառը, որ շատերի համար զարմանալի է, որ իշխանական թիմն ու իրեն սպասարկողներն առավոտից երեկո գովում են գործող իշխանություններին, բայց իրականությունն ավելի տխուր է, որովհետև բազմաթիվ ոլորտներ ՀՀ-ում ճգնաժամի պատճառով ուղղակի ոչնչացված են կամ էլ գտնվում են սարսափելի վիճակում: Էլ չեմ խոսում այն մասին, որ իշխանությունների ապիկար գործունեության արդյունքում սարսափելի վիճակում են նաև կրթության ու առողջապահության ոլորտները»,-շեշտեց մեր զրուցակիցը:

 Քաղաքագետի խոսքով, իշխանության ղեկավարը կարևորագույն հարցերի վերաբերյալ տեղեկություններ կա՛մ չունի, կա՛մ դրանք շատ հպանցիկ են:

«Նշվածի վառ ապացույցը վարչապետի վերջին երկու հարցազրույցներն էին՝ տրված ռուսական RBK-ին և BBC-ի HARDtalk-ին: Երկուսի պարագայում էլ տպավորություններս շատ բացասական ու ծանր էին:

Ինչ վերաբերում է Բելառուսում տեղի ունեցողին և իշխանության արձագանքին, ապա այս առումով ես Բելառուսի վերընտրված նախագահին Ն. Փաշինյանի շուտափույթ շնորհավորանքը մի կողմ եմ դնում: Խնդիրը Լուկաշենկոյին շնորհավորելը չէ: Խնդիրն այլ դաշտում է:

Ն. Փաշինյանի իշխանության փայատերերը (հատկապես սորոսական թևը) բավականին բացասական արձագանք տվեցին վարչապետի շնորհավորանքին, ինչն անընդունելի է. եթե ներքաղաքական գործընթացների և իրադարձությունների վերաբերյալ իշխանական թիմից հնչող տարբեր արձագանքները հասարակության լայն շերտերի կողմից կարող են արդեն նորմալ ընդունվել ու իշխանության կողմից դիտարկվել որպես ներիշխանական ժողովրդավարություն, որը, սակայն, իրականում այդպես չէ, ապա արտաքին քաղաքականության մեջ այլ կերպ է ընկալվում այս ամենը:

Երբ նույն թիմի ներկայացուցիչները տարբեր կարծիքներ ունեն ու դրանց մասին բարձրաձայնում են, այդ պատկերն անլուրջ տպավորություն է ստեղծում և կարող է անգամ դրսում դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ: Ուզում եմ կրկին շեշտել, որ հարցը Լուկաշենկոյին շնորհավորելը չէ, հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմում իշխանության փայատեր հանդիսացող անձինք բացահայտ ցույց են տալիս, որ արտաքին քաղաքականության առումով այլ դիրքորոշում ունեն ու չեն վարանում դրանց մասին բարձրաձայնել»,-ընդգծեց Գ. Համբարյանը:

Նա շեշտեց, որ այսօր մենք մի քանի կարևորագույն խնդիրներ ունենք, որոնք վերաբերում են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը:

«Առաջինը տապալված սոցիալ- տնտեսական քաղաքականությունն է: Իշխանությունը ցույց տվեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողված է: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա մենք այստեղ ավելի մեծ վտանգներ ունենք. ՀՀ իշխանությունների պրիմիտիվ կարծիքով, վարելով սողացող, լողացող ու ծածուկ հակառուսական քաղաքականություն, իրենք կբավարարեն Փաշինյանի իշխանության արևմտյան փայատերերին ու դրանով խնդիրներ կստեղծեն Ռուսաստանի համար, ինչն, իհարկե, չի հաջողվի:

Իշխանությունների խնդիրներից մեկն էլ այն է, որ նույն արտաքին քաղաքականության մասով փորձում են Հայաստանի հասարակությանը համոզել, որ մենք հզոր ենք, ինքնաբավ: Արտաքին քաղաքական խնդիրներին անդրադառնալիս շատ աղճատված ու ոչ իրական պատկեր են ներկայացնում: Իշխանությունը շատ վաղուց պետք է հասկանար, որ այլևս հայ-ադրբեջանական հակամարտություն չկա, այլ կա Հայաստանի և թուրք-ադրբեջանական տանդեմի հակամարտություն: Մենք շատ վաղուց այդ խնդիրն ունենք, և հուլիսյան սահմանային սրացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Թուրքիան վերջնականապես որոշել է կանգնել Ադրբեջանի կողքին:

Հաշվի առնելով այս բոլոր խնդիրները՝ պետք է նշեմ, որ Հայաստանը կանգնած է շատ բարդ խնդիրների առաջ, և լուծումների համար մեզանից շատ երկար ժամանակ ու մեծ էներգիա է պահանջվելու»,-եզրափակեց քաղաքագետը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal