Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ինչ­պի­սին ընդ­հա­նուր պատ­կերն է, նույնն էլ հա­յե­լու էֆեկ­տով կո­ռուպ­ցի­ա­յի դեմ պայ­քա­րի դաշ­տում է»

INTERVIEW

Past.am

Արդարադատության նախարարության մշակած սահմանադրական օրենքների փաթեթով 2021թ.-ի երկրորդ կիսամյակում նախատեսվում է ստեղծել 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը նման մարմին ստեղծելու գաղափարը դիտարկում է իրականացվող ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում:

«Այսինքն, ստեղծվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հիմա պետք է ստեղծվի նաև այն միասնական մարմինը, որը կոռուպցիոն հանցագործություններն է քննելու: Որքան հասկանում եմ, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մեր դատական համակարգը գերծանրաբեռնված է, ու գործերի քննությունները բավականին երկար են տևում: Հաշվի առնելով դա, կարծես, նպատակահարմար է եղել ստեղծել դատական մասնագիտացված օղակ, որն արագ կքննի կոռուպցիոն հանցագործությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ատովմյանը:

Ըստ նրա՝ այլ հարց է, թե ինչպիսին կլինի այդ մարմնի արդյունավետությունը:

«Այն բոլոր հակակոռուպցիոն մարմինները, որոնք այս պահի դրությամբ արդեն իսկ ստեղծված են, չեմ կարծում, որ արդյունավետ են գործում: Ես որոշակի վերապահումներ ունեմ կապված այդ մարմինների գործունեության արդյունավետության, ինչպես նաև արագության հետ: Ու այս առումով, բնականաբար, չեմ կարող ասել, թե որքանո՞վ ավելի արդյունավետ կգործեն հակակոռուպցիոն դատարանները:

Ժամանակին ստեղծեցինք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որն աշխատեց բավականին անարդյունավետ: Հիմա դրա փոխարեն ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Արդեն տևական ժամանակ է՝ այդ մարմինն աշխատում է, բայց գործունեության առումով կրկին խնդիրներ կան: Չէի ցանկանա, որ համանման ճակատագրի արժանանա նաև հակակոռուպցիոն դատարանը»,-ասաց նա՝ շեշտելով, որ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումից միայն կես կամ մեկ տարի անց կարող ենք գնահատել արդյունավետությունը: «Ձեռնարկված սահմանադրական բարեփոխումների հիմնավորումներից մեկն այն է, որ պետք է ունենանք անկախ դատական իշխանություն:

Առհասարակ, բոլոր մակարդակներում խոսվում է, որ դատական համակարգն անկախ ու անկաշառ պետք է լինի: Եվ խոսվում է նաև այն մասին, հակակոռուպցիոն դատարանի դատավորներն առաջին հերթին պետք է լիովին անկախ ու անկաշառ լինեն: Այնուամենայնիվ, միայն պրակտիկան ցույց կտա, թե այն բոլոր մեխանիզմները, որոնք նախատեսում ենք ներդնել թե՛ հիմա, թե՛ սահմանադրական բարեփոխումներից հետո, որքանով են արդյունավետ, որովհետև մենք միշտ իրականացրել ենք սահմանադրական, դատաիրավական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով անկախ ու ազնիվ դարձնել դատական համակարգը, բայց դժգոհ ենք մնացել ու մինչև հիմա էլ դժգոհ ենք դատական համակարգի իրավիճակից»,-ասաց մեր զրուցակիցը:

 

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, Մ. Ատովմյանը շեշտեց, որ մեզ մոտ շարունակում ենք շեշտադրումը դնել պատժիչ համակարգի վրա:

«Անընդհատ լսում ենք հայտարարություններ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, ինչ-որ մարդկանց ձերբակալման մասին: Զուգահեռ՝ կոռուպցիայի դեմ պայքարի քրեաիրավական մեթոդի համեմատ մեզ մոտ կոռուպցիայի կանխարգելման ու հատկապես հակակոռուպցիոն կրթության բաղադրիչները թերզարգացած են մնում: Հակակոռուպցիոն կրթության առումով մենք շատ ավելի տխուր վիճակում ենք: Ըստ իս, մենք անգամ կոռուպցիայի քրեաիրավական մեթոդի հետ կապված թափանցիկության ու հաշվետվողականության պակաս ունենք, որովհետև հանրության լայն շրջանակները չեն ստանում տեղեկություն հարուցված քրեական գործերի հետագա ընթացքի ու արդյունքների մասին:

Ամբողջական ինֆորմացիան հանրությանը չի մատուցվում, ինչը, ըստ իս, խնդիր է: Դրա համար շատ դժվար է գնահատել, թե այդ պատժիչ քրեաիրավական մեթոդի կիրառումն իր էությամբ որքանով է արդյունավետ: Պաշտոնյաները վիճակագրական տվյալներ են հայտնում որոշակի քանակի կոռուպցիոն գործերի քննության մասին, բայց դրանք չոր թվեր են: Բավարար չեն ստանալու ամբողջական պատկեր առ այն, թե քրեաիրավական առումով որքանո՞վ է արդյունավետ պայքար մղվում կոռուպցիայի դեմ: Հայտարարագրերի վերլուծության մեխանիզմը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առհասարակ ևս մեծ ճանապարհ ունի անցնելու»,-ասաց փաստաբանը:

Անդրադառնալով հակակոռուպցիոն դատարանի անհրաժեշտությանը ու դիտարկմանը՝ միգուցե վերոնշյալ խնդիրները լուծելուց հետո միայն մտածեինք հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին, մեր զրուցակիցն արձագանքեց.

«Կարծում եմ, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ բարեփոխումները պետք է զուգահեռաբար իրականացվեն, որ ավելի արդյունավետ լինեն: Բայց մենք առհասարակ տարբեր բնագավառներում հանրային կառավարման լուրջ խնդիրներ ունենք. կան թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ կադրային բնույթի խնդիրներ: Մի պետություն է, ու այդ պետության օղակները փոխկապակցված են: Դրա համար չի կարող մի օղակում շատ լավ լինել, մնացածում շատ վատ կամ հակառակը: Մեծ հաշվով, ինչպիսին ընդհանուր պատկերն է, նույնն էլ հայելու էֆեկտով կոռուպցիայի դեմ պայքարի դաշտում է»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal