Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրա­կա՞ն, թե՞ «անհ­րա­ժեշտ» հա­կա­սու­թյուն­ներ

ANALYSIS

Past.am

Ներկայիս աշխարհակարգը անհնար է պատկերացնել առանց պետությունների փոխգործակցության։ Երկրների միջև փոխկապակցվածության մեծացման պատճառներից մեկն այն է, որ առկա են բազմաթիվ գլոբալ խնդիրներ, որոնց լուծմանը կարելի է հասնել միայն միասնական ջանքերի արդյունքում (օրինակ՝ գլոբալ տաքացում, միջազգային ահաբեկչության դեմ պայքար և այլն)։ Իսկ տեխնոլոգիաների, տեղաշարժի ու կապի միջոցների զարգացումը աշխարհը դարձրել են, պատկերավոր ասած, ավելի փոքր։

Միևնույն ժամանակ ժամանակակից աշխարհակարգը դարձել է առավել անկանխատեսելի ու ֆրագմենտացված։ Եվ ցանկացած պահի կարող ենք ականատես լինել այնպիսի երևույթների ու հակամարտությունների բռնկման, որոնց արդյունքում լուրջ անկայունության ռիսկ կարող է առաջ գալ։ Սառը պատերազմի իրողության պայմաններում, երբ հաստատված էր երկբևեռ աշխարհակարգ, տեղի ունեցող գործընթացներն առավել կանխատեսելի էին։ Եվ չնայած ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը մրցավազքի մեջ էին, սակայն հանդես էին գալիս այդ աշխարհակարգի կայունության երաշխավորի դիրքերից։

Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իրավիճակը բոլորովին փոխվեց և ձևավորվեց այլ իրականություն, որի արդյունքում աշխարհը սկսեց նետվել գլոբալիզացիայի գիրկը։ Իսկ գլոբալիզացիայի երևույթը վերաբերում է ոչ միայն տնտեսությանը, այլև արժեքային համակարգին, որի արդյունքում վերացվում են քաղաքակրթական, մշակութային տարբերությունները, և ներդրվում է համաշխարհային արժեքային համակարգի մոդելը։ Այն ամենը, որ տեղի է ունենում երկրների ազգային արժեհամակարգի դեգրադացմանը միտված քաղաքականության արդյունքում, կարելի է անվանել աշխարհի «սորոսիզացիա»։

Խնդիրն այն է, որ քաղաքագիտական շրջանակներն այսպիսի քաղաքականության մեջ ներգրավված օղակներին ոչ առանց հիմքի կապում են ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի և նրա կողմից հիմնադրված «Բաց հասարակության հիմնադրամների» հետ, որն իր հիմնական առաքելությունը, իսկ ավելի կոնկրետ՝ «սև գործը» կատարում է բաց հասարակություն կառուցելու անվան տակ։

Ուշագրավ է, որ գլոբալացման այս միտումը ժամանակի ընթացքում հանդիպում է հակազդեցության, որն ազգային արժեքների համար պայքարն է։ Եվ պատահական չէ, որ վերջին տարիներին Եվրոպայի և Ամերիկայի շատ երկրներում ընտրությունների արդյունքում իշխանության են գալիս այնպիսի ուժեր, որոնք հանդես են գալիս իրենց սեփական արժեհամակարգի պահպանման դիրքերից։ Սակայն այս միտումը միանշանակ չէ, քանի որ կան երկրներ, որտեղ գլոբալիստները կամ, այսպես կոչված, սորոսականները փորձում են ավելի մեծ ազդեցություն ունենալ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության վրա։

Եվ այս առումով հատկապես հետաքրքրական է Հայաստանի օրինակը։ Ինչպես գիտենք, 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այնպիսի անհատներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակի կերպով կապվում են Սորոսի հիմնադրամի հետ, պաշտոններ ստացան իշխանության բարձր էշելոններում։

Եվ դա է պատճառը, որ մեծ թվով քաղաքագետներ այն կարծիքին են, թե «Բաց հասարակության հիմնադրամներն» օգնել է ներկայիս իշխող ուժին իշխանության հասնելու հարցում և հիմա դրա համար փոխհատուցում է պահանջում։ Իսկ մամուլում անգամ ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե այս հիմնադրամի հետ կապվող շրջանակները ժամանակի ընթացքում փորձում են ավելի մեծ ուժով ներազդել իշխանությունների քաղաքականության վրա և ավելի լայն դիապազոն զբաղեցնել կառավարման օղակներում։

Տարբեր փորձագետներ սորոսականների ազդեցության գործոնով են պայմանավորում նաև այն հանգամանքը, որ ներկայիս իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որը միտված է մեր ազգային արժեհամակարգը թուլացնելուն և դրա հիմնասյուները հարվածի տակ դնելուն։ Եվ այս ամենը ցույց տալու համար մատնանշվում է եկեղեցու, հաղթանակների կերտման գործում մեծ ավանդ ունեցած զինվորականների, ընտանիքի ինստիտուտի և հայագիտական առարկաների դեմ սկսված արշավը։ Ուստի պատահական չէ, որ ներկայիս իշխանությունները հանրության կողմից որոշակիորեն ասոցացնում են նաև Սորոսի հիմնադրամի գործունեության հետ։

Սակայն այս համատեքստում հետաքրքրական է, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը օրերս լրատվականներից մեկին տված հարցազրույցում բավական կոշտ է արտահայտվել Սորոսի հիմնադրամի հասցեին։ Վերջինս նշել է. «Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան»։

Սիմոնյանի հայտարարությունը չի կարող պատահական լինել, քանի որ գործող իշխանությունները, որպես կանոն, իրենց քաղաքական ուղեգծի հետ կապված որոշակի կարևոր ուղերձներ փոխանցում են հենց Սիմոնյանի միջոցով։ Իսկ այս հայտարարությանը հետևում է այն, որ «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի ղեկավարը դիմում է Ազգային ժողովի նախագահին՝ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարության շուրջ լսումներ կազմակերպելու հարցով։

Ուշագրավ է, որ ԱԺ փոխխոսնակն այս դիմումին իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է կտրուկ ձևով՝ նշելով. «Իշխանությունը պատկանում է ՀՀ ժողովրդին և իր կողմից ընտրված իշխանությանը։ Մեեծծ տառերով գրեք դա ձեր գրասենյակի պատին ու մերվեք այդ մտքի հետ»։

Ըստ էության, այսպիսի հակադարձումը արտաքուստ պայմանավորված է իշխանության և Սորոսի հիմնադրամի միջև առաջ եկած հակասություններով։ Իսկ ինչի՞ հետ կարող է այն կապված լինել։ Քաղաքագետների շրջանում քննարկվում է նաև այն տարբերակը, որ Սորոսի գրասենյակը չափից ավելի մեծ «փայ» է ուզում իշխանության մեջ, դրա համար էլ իշխանությունները փորձում են նրանց ցույց տալ իրենց տեղը։

Թեպետ կա նաև մյուս վարկածը, այն է՝ հանրության շրջանում իշխանություններն սկսել են ավելի շատ ասոցացվել սորոսիզմի ու սորոսականության հետ, որն ազդում է նաև իրենց վարկանիշի վրա, դրա համար էլ փորձում են ձերբազատվել այդ կլիշեից։ Սակայն որ տարբերակն էլ լինի, այս գործընթացը հետաքրքիր շարունակություն է խոստանում...

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded