Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փա­շի­նյա­նը բարձր մաս­նա­գի­տա­կան որակ­ներ է պա­հան­ջում քա­ղա­քա­ցի­նե­րից, բայց ոչ եր­բեք իրե­նից ու իր թի­մից

ANALYSIS

Past.am


Հայաստանում միշտ բոլոր իշխանությունների օրակարգում է եղել պրոֆեսիոնալիզմի և գիտելիքահեն տնտեսության ստեղծման հարցը։ Ու իսկապես, ներկայիս իրողությունների պայմաններում անհնար է առանց լուրջ գիտելիքների ու հմտությունների պաշարի մրցունակություն ապահովել։

Սակայն մրցունակության բարձրացումը պահանջում է, որ այս հարցում պետության քաղաքականությունը լինի ոչ թե միակողմանի, այսինքն՝ խրախուսվեն միայն մասնագիտական որոշ ուղղություններ, իսկ մյուսներն անտեսվեն, այլ համակողմանի, որի համար անհրաժեշտ է ձևավորել մասնագիտական լայն դաշտ, երբ պրոֆեսիոնալիզմը կգնահատվի որոշակի ուղղության սահմաններում և ավելորդ պահանջներ չեն դրվի։ Սակայն մեզանում կարծես թե խախտված է մասնագիտությունների ու աշխատաշուկայի պահանջների միջև բալանսը։

Դրա համար էլ որոշակի բնագավառներում շատ դժվար է լինում որակյալ մասնագետներ գտնել։ Իսկ ընդհանրապես, պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից ամենակարևորը պետական կառավարման ապարատի գործունեությունն է, քանի որ հենց այստեղ է կյանքի կոչվում պետական քաղաքականության ռազմավարությունը, և բոլոր քաղաքացիների կյանքի որակը ուղղակիորեն կախված է կառավարության գրանցած արդյունքներից։ Այնուամենայնիվ, եթե նկատել եք, պետական կառավարման օղակներում ձևավորվել է որոշակի դիսբալանս։

Խնդիրն այն է, որ կառավարման ամենաբարձր հատվածում ղեկավար պաշտոններում են նշանակվել մարդիկ, որոնք կա՛մ ընդհանրապես գաղափար չունեն պետական կառավարման ոլորտից, կա՛մ աչքի են ընկնում պրոֆեսիոնալիզմի ցածր աստիճանով։ Բայց այս հանգամանքը չի խանգարում, որ մերօրյա «թավշյա» պաշտոնյաները բոլորն անխտիր ամեն ամիս բարձր պարգևավճար ստանան։

Այնինչ, տարրական տրամաբանությունը հուշում է, որ պարգևավճարը պետք է տրվի միայն արդյունավետ աշխատանքի և բարձր մասնագիտական որակների ցուցադրման պարագայում։ Եթե բարձր պարգևավճարները տրվում են բոլորին անխտիր, ապա այդ պաշտոնյաների մոտ վերանում է մասնագիտական գիտելիքները և հմտությունները կատարելագործելու ու մեծ ցուցանիշներ արձանագրելուն միտված մոտիվացիան։ Եվ դրա հետ մեկտեղ լարվում է նաև մթնոլորտը կառավարման համակարգի ներսում։

Բնականաբար, կառավարման միջին օղակներում տարիներ շարունակ աշխատող մասնագետները, որոնք ժամանակի ընթացքում մեծ գիտելիքների պաշար և փորձ են ձեռք բերել, տեսնում են, թե ինչպես է իրենց ղեկավար նշանակվել մի երիտասարդ, որը շատ քիչ է գլուխ հանում կառավարման ոլորտից, կամ ուղղակի փողոցից է եկել, բայց իրենցից մի քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում ու դրա հետ մեկտեղ՝ ամեն ամիս պարգևավճար։ Եվ ակամայից նրանց մոտ հարց է առաջանում, թե ինչո՞վ են իրենք մեղավոր, որ 2018 թվականի գարնանը Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի քայլ չեն արել, որպեսզի բարձր պաշտոնի արժանանային։

Սրա արդյունքում էլ պետական կառավարման համակարգի միջին օղակներում որոշակի հակադրություն է առաջ գալիս, իսկ շատերն ուղղակի հիասթափվում են իրենց աշխատանքից։ Եվ սրա արդյունքում է, որ Փաշինյանը հայտարարում է, թե պետական ողջ համակարգը դիմադրում է։ Սակայն այս ամենը չի խանգարում, որպեսզի վարչապետը բարձր որակներ պահանջի մյուսներից, բայց ոչ երբեք իրենից ու իր թիմից։ Օրերս էլ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե «առանց անգլերենի մոշ աճացնել հնարավոր չէ»։

Ընդհանրապես, Փաշինյանը սիրում է խոսել ոչ թե ամբողջական մասնագիտական որակների, այլ այնպիսի հարցերի մասին, որոնցով կկարողանա տպավորություն գործել հանրության վրա։ Դրա համար էլ վերջինս պատեհ-անպատեհ շատ է խոսում միայն օտար լեզուների իմացության մասին, սակայն օրինակ լեզուների իմացությունը շատ քիչ կապ ունի լավ ու պահանջված գյուղատնտես լինելու հետ։ Բայց, ինչպես երևում է, շոուն շարունակվում է: Կարևորը ձևն է, իսկ բովանդակության վրա՝ թքած...

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal