Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երբ զրո­յաց­նում ես ան­ցյա­լը, մնա­ցա­ծի արած­նե­րը, ասում, որ նախ­կի­նում ընդ­հան­րա­պես ոչինչ չէր ար­վում, քո արած աս­ֆալ­տը հա­մար­վում է ազ­գա­յին նվա­ճում»

INTERVIEW

Past.am

Հիասթափության ալիքը հետաձգելու, մարդկանց մոտ ձևավորված կարծիքները մանիպուլացնելու համար փողոցի միջոցով իշխանության եկածները միշտ էլ մեղավորության սլաքներն ուղղել են դեպի նախկիններն ու նրանց կառավարման տարիները: Մեկի դեպքում, օրինակ՝ ԽՍՀՄ 70, մյուսի դեպքում՝ նախորդ 30 տարիներն են:

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որի հետ զրուցել ենք իշխանության՝ ամեն ինչ բացառապես այս ժամանակահատվածին վերագրելու ցանկության մասին, անդրադարձել նաև նախատեսվող որոշ փոփոխությունների քաղաքական բաղադրիչներին: «Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի իշխանություններն իշխանության են եկել հեղափոխական ճանապարհով՝ փողոցի օգնությամբ: Ամեն մեկն իր ձևով է եկել իշխանության. մեկը՝ օգտագործելով Ղարաբաղյան շարժումը, մյուսները՝ նախորդ իշխանություններից ժողովրդի դժգոհությունը, հոգնածությունը, նաև Ս. Սարգսյանի նախագահության վերջին շրջանում ներիշխանական լուրջ տարաձայնություններն ու խարդավանքները:

Բայց հատկապես փողոցի միջոցով իշխանության եկածները վաղ թե ուշ մի խնդիր են ունենում. սկզբնական շրջանում իրենց աստվածացնում են, բայց, ինչպես ցույց տվեց Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակահատվածը, հիասթափությունն էլ է շատ արագ լինում: Նման դեպքերում ժողովուրդն էլ է շատ արագ հասկանում, որ խոստացածի ու կատարվող աշխատանքների մեջ դիսբալանս կա: Ու քանի որ խոստումներն ու սպասելիքները չեն կարողանում արդարացնել, շատ արագ հիասթափություն է առաջանում այն իշխանությունից, որն իրեն որպես ժողովրդի իշխանություն էր ներկայացնում, ու որին աստվածացնում էին:

Եվ սովորաբար այդ հիասթափության ալիքն այնքան մեծ է լինում, որ քշում է այդ իշխանություններին, ինչպես եղավ նաև Տեր-Պետրոսյանի օրոք: Հիմա Հայաստանում ընդամենը 2,5 տարի հետո հիասթափության բավականին լուրջ ալիք ենք տեսնում, իսկ նման պայմաններում անգործությունդ արդարացնելու համար միշտ պետք է մեղավորների գտնես:

Նույն ՏերՊետրոսյանի ժամանակ կոմունիստական ռեժիմն էր, 70 տարիները, հիմա Ն. Փաշինյանի օրոք շարունակում են մեղավոր մնալ նախկինները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը: Ինչ վերաբերում է անցյալում կատարված գրեթե ամեն ինչը զրոյացնելուն՝ Վ. Հակոբյանը նկատեց. «Ասում են, օրինակ՝ ինստիտուտներ նախկինում չկային, բայց մենք չենք կարող ասել, չէ՞, որ, օրինակ՝ Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ ինստիտուտներ չեն եղել: Եթե չեն եղել, այդ դեպքում Ղարաբաղյան ազատամարտում ֆիքսված հաջողությունները, տարածքների ազատագրումն ինչի՞ հաշվին է եղել:

Կարող ենք քննադատել, ասել՝ վատ էին աշխատում, շատ բան թալանվում էր, կառավարումն էֆեկտիվ չէր, բայց չենք կարող ասել, որ ընդհանրապես ոչինչ չկար: Ասել, թե կյանքը սկսվել է 2018թ. մայիսից հետո, կոմպլեքսի, որոշակի բարդույթների արդյունք է, որովհետև շատ լավ հասկանում են, որ գլուխ գովալու շատ քիչ բան ունեն: Այսօրվա իշխանությունը դրոշակ է սարքել ասֆալտապատումը՝ առանց խորանալու այն հանգամանքի մեջ, որ այդ ոլորտում շատ այլ ճյուղեր կան, որտեղ հաջողություններ առանձնապես չեն երևում:

Այն դեպքում, երբ զրոյացնում ես անցյալը, մնացածի արածները, ասում, որ նախկինում ընդհանրապես ոչինչ չէր արվում, քո արած ասֆալտը համարվում է ազգային նվաճում: Այսօրվա իշխանություններն, առհասարակ, PR-ի տեսանկյունից շատ խելոք բան են անում: Ամբողջ ռեսուրսը դնում են տեսանելի, աչքի զառնող ճյուղերի վրա: Օրինակ՝ որակյալ ասֆալտ են փռում, որ ասեն՝ տեսեք, ասֆալտ ենք փռել: Բայց եթե ասֆալտի գործում հաջողություն կա, ինչո՞ւ նույն ոլորտի տրանսպորտի ճյուղում հաջողություններ չենք տեսնում:

Կամ՝ ինչո՞ւ գլուխ չեն գովում առողջապահական համակարգով, օրինակ՝ Արսեն Թորոսյանի նվաճումներով»: Քաղտեխնոլոգը շեշտեց՝ իշխանությունը պարզապես գլխի չի ընկել, որ ամեն ինչ նախորդի հետ համեմատելու ռեսուրսը սպառվել է. «Հիմա բողոքավորները, օրինակ՝ վարորդները, բնապահպանները, ձկնորսները ոչ թե Մելիք Ադամյան՝ նախորդ իշխանությունների մոտ, այլ նոր իշխանությունների մոտ են գալիս: Այսինքն, որքան էլ սլաքներն ուղղեն դեպի նախկինները, միևնույն է, այսօր մարդկանց խնդիրները չեն լուծում ոչ թե նախկինները, այլ նորերը:

Այնպես որ, ինչպես նշեցի, վերոնշյալ ռեսուրսը վաղուց է սպառվել. շատ մոտ ժամանակներս, երբ ներքաղաքական ասպարեզում նոր, ռեալ քաղաքական այլընտրանքներ երևան ու ձևավորվեն, իշխանությանն այդ ռեսուրսն ընդհանրապես չի օգնելու, պետք է կոնկրետ արդյունքներ տալ: Իրականում իշխանության չաշխատելու քարտ-բլանշը վաղուց վերջացել է: Թե՛ համավարակը, թե՛ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը ստիպելու են, որպեսզի երկրում քաղաքական նոր օրակարգեր, նոր դերակատարներ լինեն. միայն մանպուլ յացիաներով, PR-ով, միայն ասֆալտով շատ երկար ճանապարհ չունես անցնելու. ասֆալտը մի օր տուպիկի է բերելու»: Վիգեն Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակին, որով առաջարկվում է միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները:

Նշվածը դիտարկելով քաղաքական տեսանկյունից՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Քաղաքական տեսանկյունից, կարծում եմ, ուղղակի սողացող կերպով փոխվում է քաղաքական համակարգը. ինչո՞ւ, որովհետև առհասարակ դատական համակարգի կառուցվածքն ինքը բխում է ինչ-որ տրամաբանությունից, որը դրված է լինում այդ Սահմանադրության մեջ, իսկ Սահմանադրությունը բխում է քաղաքական համակարգի նպատակահարմարությունից:

Ինչպե՞ս է գրվում այս կամ այն Սահմանադրությունը. քաղաքական համակարգի վերաբերյալ քաղաքական ինչ-որ պատվեր է լինում առ այն, թե տվյալ պահին ինչ քաղաքական, ինչպես նաև ինչ կառավարման համակարգ է պետք, և դրանից բխում են Սահմանադրության բոլոր էլեմենտները:

Առհասարակ, իշխանության բոլոր ճյուղերն իրար հետ փոխկապակցված են. եթե իշխանության այս կամ այն ճյուղի մեկ կամ երկու էլեմենտներն իրար ես միացնում, փոփոխություններ են լինելու նաև այլ համակարգերում: Դրա համար եմ շեշտում, որ սողացող համակարգային փոփոխություն է գնում թե՛ կառավարման համակարգում, թե՛ Սահմանադրության կառուցվածքում ու տրամաբանության մեջ և թե՛ պետության համակարգում»:

Նա ընդգծեց, որ միշտ համարել է, որ ՍԴ-ն, որպես ինստիտուտ, Հայաստանում երբեք էլ առաջնային դերակատարություն չի ունեցել: Ըստ մեր զրուցակցի, վտանգն այլ տեղ է: «Եթե այսօրվա իշխանությունների համար աընդունելի Հրայի Թովմասյանի ու նրան լոյալ ՍԴ դատավորների գործոնը չլիներ, համոզված եղեք, որ ոչ ոք չէր հիշի ՍԴ-ի մասին: Ոչ ոքի համար խնդիր չէր լինի, եթե այնտեղ լինեին այսօրվա իշխանություններին ու անձամբ վարչապետին լոյալ մարդիկ:

Համոզված եղեք, որ վերոնշյալ փոփոխության մասին էլ որևէ մեկի մտքով չէր անցնի: Այստեղ պարզապես ամեն ինչ անձնավորված է: Երբ ՍԴ-ի շուրջ ծավալվող պատմության ընթացքում իշխող ուժին որևէ օրենք որևէ պահին խանգարում էր իրենց գերնպատակին հասնելու համար, հընթացս, այսպես ասած, ձեռքի հետ, փոխում էին օրենքները՝ առանց հաշվի առնելու, որ ցանկացած փոփոխություն Սահմանադրության ինչ-որ տրամաբանություն, ինչ-որ կապեր է խախտում և այլն:

Իսկ այդ ամենի հետևանքն այսօր արդեն ունենք. հետևանքն այն է, որ այսօր ՍԴ ճգնաժամ կա: Արդեն մոտ 2 ամիս է՝ ՍԴ-ն չի կարողանում աշխատել ու որոշումներ ընդունել: Իշխանությունն ինքը Սահմանադրական դատարանի ճգնաժամ ձևավորեց. սա նոնսենս է, և հենց սա է վտանգավորը: Իշխանությունը ՍԴ նախագահին, նրան լոյալ դատավորներին աշխատանքից հանելու և հլու-հնազանդ, սեփական ՍԴ դատարան ձևավորելու իդեաֆիքս էր դրել: Իբրև թե իրենց նպատակին հասան, բայց եկան մի վիճակի, երբ, ըստ էության, ՍԴ չունեն»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal