Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոչ թե շնոր­հա­վո­րանք, այլ ան­ցյա­լը մրո­տե­լու կամ ջնջե­լու հեր­թա­կան ձա­խող­ված փորձ

ANALYSIS

Past.am

Անկախությունը գերագույն արժեք է յուրաքանչյուր ժողովրդի համար։ Եվ հայ ժողովուրդը, 1915 թվականին վերապրելով ցեղասպանության արհավիրքը, մեծ զոհողությունների գնով 1918 թվականին կարողացավ վերականգնել իր անկախ պետականությունը, բայց Առաջին հանրապետության կյանքը տևեց ընդամենը 2 տարի, որից հետո Հայաստանն ընդգրկվեց Խորհրդային միության կազմում, և միայն 70 տարի հետո Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։ Իսկ անկախության ձեռքբերման գործընթացի սկիզբը դրվեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակագրի ընդունմամբ, որը տեղի ունեցավ 1990 թվականի օգոստոսի 23-ին։

Հռչակագիրը հիմնարար իրավական փաստաթուղթ էր, որը դեպի անկախություն տանող ճանապարհին նախանշում էր Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման ուղիները։ Անկախության հռչակագիրը ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվե և իրական անկախ Հայաստան: Օրեր առաջ լրացավ անկախության հռչակագրի 30-րդ տարեդարձը, որը կարևոր առիթ է անկախության տարիներին մեր ունեցած ձեռքբերումները վերարժևորելու և, ըստ այդմ, նաև ապագայի ծրագրերը նախանշելու համար։

Այնինչ, Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում դա ընդհանրապես չէր երևում։ Տպավորություն է, որ Փաշինյանն իր ուղերձում ավելի շատ ցանկացել է սևացնել անցյալը ու ցույց տալ, թե ինչքան պայծառ է իր իշխանությունը, քան շնորհավորել Անկախության հռչակագրի 30-ամյակը։

Դրա համար էլ Փաշինյանն իր ուղերձում ընդգծում է, թե անցած 30 տարիներին չեն եղել պետական և հանրային ինստիտուտներ, երկիրը մխրճված է եղել կոռուպցիայի մեջ, քաղաքացին օտարված է եղել հասարակությունից, մի խոսքով, ամեն ինչ վատ է եղել բոլոր երեք նախագահների օրոք, պարզապես ոչ մի լավ բան չի եղել, և ամեն ինչ փոխվել է միայն 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ ինքն ու իր թիմը քայլելով եկել են փրկելու երկիրն ու ժողովրդին:

Եվ մեծ հաշվով վարչապետի ուղերձը ոչ թե շնորհավորանք էր, այլ անկախության տարիները մրոտելու կամ ջնջելու ձախողված փորձ, որպեսզի ցույց տա, թե ինքն է մեր իրական փրկիչը։ Հերթական անգամ այնպիսի տպավորություն է, որ գոնե ժամանակակից Հայաստանի պատմությունը սկսվում է 2018 թվականից։ Ճիշտ է՝ անկախության 30 տարիները զերծ չեն եղել ձախողումներից, սակայն տարբեր ուղղություններով մենք ունեցել ենք նաև հսկայական հաջողություններ։

Իսկ չգնահատել այդ հաջողությունները, նշանակում է ուրանալ պատմությունը և արժեզրկել մեր անկախությունը։ Եվ սեփական ինքնագովությամբ չէ, որ պետք է յուրաքանչյուր ժամանակահատվածի գնահատականը տրվի, այլ դրա լավագույն գնահատականը կտան պատմությունը և հետագա սերունդները։ Անցյալը ջնջել հնարավոր չէ, ինչքան էլ փորձեր արվեն։ Այսպիսի ապարդյուն փորձերի մենք արդեն հանդիպել ենք 90-ականների սկզբին:

Սակայն այն ժամանակ արագ հասկացան, որ անցյալն ամբողջությամբ մերժելով ու փնովելով ապագա չես կառուցի: Ապագան ճիշտ կառուցելու համար պետք է կարողանալ առերեսվել տարիների արդյունքում կուտակված փորձի հետ։

Եվ հանուն արդարության պետք է նշել, որ այս առումով հատկանշական է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Անկախության հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ։ Չնայած այն ավելի սեղմ էր, սակայն դրանում, ի հակադրություն վարչապետի ուղերձի, արժևորվում էին անկախության տարիների փորձն ու հաղթանակները։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal