Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ զարգացում­ներ սպա­սել ընդ­դի­մա­դիր դաշ­տում և իշ­խա­նա­կան ճամ­բա­րում

ANALYSIS

Past.am

Աշնան մոտենալուն զուգահեռ հայաստանյան քաղաքական դաշտը սկսում է ակտիվանալ։ Քաղաքական ուժերն իրենց պատկերացումների համաձայն փորձում են գնահատել իրավիճակը և ըստ այդմ դիրքավորվել։ Սպասվում է, որ նոր տեղաշարժեր են տեղի ունենալու ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության շարքերում։ Խոշոր հաշվով ընդդիմադիր դաշտը շարունակում է խայտաբղետ բնույթ կրել, քանի որ դրանում ներկայացված են բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք պայքարում են հանրության վստահությունը շահելու և իշխանության հասնելու համար։

Սակայն այս դաշտում ներկայացված քաղաքական ուժերի համագործակցության արդյունքում դեռևս չի ձևավորվել ընդդիմադիր մեկ բևեռ։ Ճիշտ է՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջև անցած ամիսների ընթացքում համագործակցության որոշակի քայլեր կատարվել են, բայց դրանք չեն խորացել՝ հասնելով քաղաքական նոր ձևաչափի ստեղծմանը։ Ըստ երևույթին այս աշնան ընթացքում ընդդիմությունը կփորձի որոշակի հարցերի շուրջ միասնական օրակարգ ձևավորել։

Բայց կանխատեսելի է, որ ընդդիմադիր դաշտում մրցակցությունը թեժանալու է, քաղաքական ուժերը պայքարելու են ընդդիմության առաջատարը կամ լոկոմոտիվը դառնալու համար։ Իսկ այն ընդդիմադիր քաղաքական միավորները, որոնք կարողացան իրենց շուրջը համախմբել մյուս քաղաքական ուժերին, ապա իրենք էլ կդառնան դաշտում թելադրողը։

Հետաքրքրական իրավիճակ է նաև իշխանական ճամբարում։ Կորոնավիրուսի համավարակը մեծ հարված է հասցրել իշխանությունների իմիջին։ Խոշոր հաշվով իշխանական համակարգն ի զորու չեղավ աչքի ընկնել համավարակի պայմաններում իր արդյունավետ հակաճգնաժամային կառավարմամբ։ Ճգնաժամային իրավիճակը մեծ պատասխանատվություն է դնում իշխանությունների վրա, և ըստ երևույթին նրանք փորձելու են որքան հնարավոր է փրկել իրենց իմիջը և կանգնեցնել վարկանիշի անկումը։ Իսկ դա կարող է տեղի ունենալ կառավարման համակարգին նոր լիցքեր հաղորդելու միջոցով, երբ իրենց աշխատանքում թերացած և ոչ կոմպետենտ պաշտոնյաները կհեռանան, և նրանց կփոխարինեն պրոֆեսիոնալները։

Այս համատեքստում պատահական չէ, որ այս օրերին մամուլում տեղեկություններ են շրջանառվում տարբեր պաշտոնյաների ու գերատեսչությունների ղեկավարների հնարավոր պաշտոնանկության մասին։ Խոսվում է նաև այն մասին, որ որոշ պաշտոնյաներ ուղղակի կարող են դառնալ քավության նոխազ, և այս հարցում կարևորն այն է, որ հանկարծ չտուժի վարչապետի վարկանիշը։

Դրան զուգահեռ աշնանը, ամենայն հավանականությամբ, կթեժանա նաև ներիշխանական պայքարը, երբ իշխանության մեջ ներկայացված տարբեր թևերը և շահեր ներկայացնող շրջանակները կփորձեն մեծացնել իրենց ազդեցության գոտին։ Եվ այս միտումը հատկապես ակներև է դառնում այն համատեքստում, երբ իշխանության, այսպես կոչված, սորոսական թևի ախորժակը ժամանակի ընթացքում ավելի է բացվում։

Եվ դեռ հարց է, թե Փաշինյանը կկարողանա՞ իշխանական համակարգում պահպանել իր արբիտրի կարգավիճակը և իշխանության տարբեր սեգմենտների միջև հավասարակշռություն հաստատել, թե՞ իշխանական համակարգում անընդհատ վայրիվերումներ տեղի կունենան, որոնք վտանգ կստեղծեն, որ իրավիճակը դուրս գա վարչապետի վերահսկողությունից։

Բացի այդ, իշխանություններին առաջիկայում շատ լուրջ մարտահրավերներ են սպասում այն առանցքային խնդիրների տեսքով, որոնք նրանք դեռևս չեն լուծել։ Տևական ժամանակ է, ինչ իշխանություններին չի հաջողվում ՍԴ դատավորներ ընտրել, և ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը շարունակվում է։

Իսկ ՍԴ-ի գործունեությունը շատ մեծ նշանակություն ունի այն հարցում, թե ինչ կոնվենցիաներ կընդունեն կամ ինչ փոփոխություններ կլինեն օրենսդրական դաշտում։ Մյուս կարևոր հարցը, որը մնացել է իշխանությունների կոկորդում, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրն է։ Այս հարցն անընդհատ ձգվում է, իսկ հանրությունը սպառիչ փորձագիտական պատասխաններ չի ստանում հանքի վտանգավորության աստիճանի ու դրա հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու քայլերի մասին։

Արդյունքում բնապահպանները և Ջերմուկի բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում և փորձում հասնել նրան, որ հանքի շահագործումը դադարեցվի, իսկ Լիդիան ընկերությունը քայլեր է կատարում հանքի անխոչընդոտ շահագործման համար։

Ըստ էության, իշխանության ու կոնկրետ Փաշինյանի մոտեցումը այդպես էլ հրապարակային չի բացահայտվում՝ հիմա հանքը շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ։ Թեպետ, գործընթացները հուշում են, որ կողմնակից է շահագործման: Եվ ստացվում է, որ իշխանություններն իրենց տատանվողական և ոչ հստակ քաղաքականության արդյունքում պայմաններ են ստեղծում, որ ինչպես ՍԴ-ի հարցում, այնպես էլ Ամուլսարի խնդրում իրավիճակը թեժանա, սակայն հաշվի չեն առնում, որ դրանք կարող են հանգեցնել ներքաղաքական պայթյունի:

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded