Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կա­ռա­վա­րու­թյու­նը թույլ է տա­լիս սխալ­ներ՝ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գցե­լով քա­ղա­քա­ցի­նե­րի վրա»

INTERVIEW

Կառավարման առումով կարևորագույն դերակատարություն ունեն թե՛ պրոֆեսիոնալիզմը, թե՛ նաև տվ յալ ոլորտում գրագետ կադրերի առկայությունը: Այս ամենը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն է հանգեցնում, բայց այսօր մեզ մոտ իրականությունն ամբողջովին այլ է: Այս կարծիքին է հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը, որի հետ զրույցում խոսել եք կառավարմանն առնչվող մի շարք խնդիրների մասին:

«Ունենք մի իրավիճակ, երբ կառավարման օղակը վերցնում է մի թիրախ, ու հենց այդ թիրախի շուրջ են կառուցվում բոլոր ելույթները, խոստումներն ու հայտարարությունները: Օրինակ՝ տնտեսական քաղաքականության մեջ շեշտը կամ հույսը միայն ՀԴՄ-ների կամ օտարերկրյա ներդրումների վրա է դրվում: Անընդհատ խոսվում է դրանց մասին, բայց իրականում անպատասխան է մնում, թե դրանք, ի վերջո, ինչ ազդեցություն ու արդյունք են ստեղծել տնտեսական ու սոցիալական առումներով: Մյուս թիրախներից մեկն էլ օտար լեզուն է, և անհասկանալի է, թե այն ինչ կապ ունի, օրինակ՝ գյուղատնտեսության զարգացման հետ: Մինչդեռ իրականության մեջ այս պահին չկա որևէ կառույց, որը կպաշտպանի գյուղացու շահն ու նրա արտադրանքը:

Հիմա գյուղական համայնքներին պետք է տարրական աջակցություն ցուցաբերել, ոչ թե ասել՝ գնացեք, անգլերեն սովորեք ու այս կամ այն բույսը, հատապտուղն աճեցրեք: Այս ամենն իրականում աբսուրդի ժանրից է, անգրագետ մոտեցում է մեր քաղաքացու հանդեպ: Կառավարման համակարգն անտեսում է քաղաքացուն: Կառավարության շենքի առջև տեղի ունեցող բողոքի ակցիաները որևէ ազդեցություն չունեցան կառավարության գործելաոճի վրա:

Բայց չէ՞ որ նույն քաղաքացիներն այս կառավարությանը վստահության քվե էին տվել ոչ թե հիմնախնդիրներն ավելացնելու, այլ դրանք լուծելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սերոբյանը: Օրինակ բերելով նաև առողջապահական համակարգն ու այն որակելով որպես տապալված ոլորտ՝ փորձագետը հավելեց. «Ընդհանուր առմամբ, մեզ մոտ մի խնդիր է թիրախավորվում, իսկ մնացյալ հիմնախնդիրներն աչքաթող են արվում: Այստեղ էլ ամեն ինչ կառուցվեց դիմակների վրա, թեպետ մեզ մոտ սկզբնական շրջանում դիմակ դնելը ծաղրի ենթարկվեց:

Իսկ այսօր, այն դեպքում, երբ մեր երկիրը վարակակիրների ու մահացության թվերով բարձր ցուցանիշ ունի, առողջապահության նախարարն իր ֆեյսբուքյան էջն է ապաակտիվացնում ու... արձակուրդ գնում: Միգուցե սա և՞ս մի ծաղր է քաղաքացիների նկատմամբ: Իսկ ընդհանրապես, ֆեյսբուքյան էջ ջնջելով՝ պատասխանատվությունից խուսափել հնարավոր չէ:

Ընդհանուր առմամբ, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մանիպուլացնելով ու ժողովրդի ուշադրությունը շեղելով տարրական խնդիրների վրա՝ վերևի օղակն աչքաթող է անում ահռելի խնդիրները: Այնուամենայնիվ, սոցիալական բաղադրիչից բխող բոլոր խնդիրների պատասխանատվությունն ընկնում է ներկայիս կառավարության ուսերի վրա, որովհետև իրենք են պատասխանատու քաղաքացիների ու նրանց սոցիալական կարգավիճակի համար:

Մենք սոցիալական պետություն ենք ու նման արտակարգ դրության ժամանակ ոչ թե պետք է պարգևավճար բարձրացնենք, այլ այդ գումարներն ուղղենք սոցիալական աջակցություն կարիք ունեցողներին: Յուրաքանչյուր ֆինանսական միջոց նպատակային պետք է ծախսվի: Ցավոք, մեզ մոտ այդ բացն առկա է»: Այս համատեքստում Ս. Սերոբյանը շեշտեց, որ կառավարությունը շատ հետաքրքիր գործելաոճ է որդեգրել:

«Ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը շարունակում է գցել քաղաքացիների, ինչպես նաև իրենց իսկ կողմից նշված «պողոսների» վրա: Կառավարությունը չի կրում այն պատասխանատվության բեռը և հետևանքները, որոնք իրականացվում են իրենց իսկ թույլ տված քայլերից: Փոխարենը կառավարությունը թույլ է տալիս սխալներ՝ պատասխանատվությունը գցելով քաղաքացիների վրա: Նաև ցանկանում է, որ քաղաքացին իր մաշկի վրա զգա իշխանության սխալները:

Պատասխանատվությունը քաղաքացիների վրա գցելն անգրագետ մոտեցում է, քանի որ այն ամբողջապես պետք է կրի այն մարմինը, որը տվյալ որոշումը գործարկման է դնում և դրա նկատմամբ վերահսկողություն կատարելու իրավասություն ունի: Առհասարակ, պետք է տարանջատել այն սխալները, որոնք թույլ են տալիս քաղաքացիները, և այն բացթողումները, որոնք իրականացվում են կառավարության գործելաոճի պատճառով: Օրինակ` տարբեր լոզունգներ են հայտարարում, որպեսզի ստիպեն դիմակ կրել:

Բայց միգուցե հենց իրենց սխալ գործունեության արդյունքո՞ւմ է, որ այսօրվա դրությամբ դիմակ չկրելու համար հարյուր հազարավոր տուգանված քաղաքացիներ ունենք, միգուցե հենց կառավարության կողմից իրականացված գործողություննե՞րն էին սխալ: Սա է խնդիրը. ներկայիս կառավարությունը ստիպում է, որ իր սխալի համար պատասխանատվություն կրի քաղաքացին»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իշխանությունները քաղաքացուն ստիպում են որոշակի քայլեր անել, քաղաքացուց պահանջում են, բայց իրենք նույն վարքագիծը չեն դրսևորում:

«Առհասարակ, երբ քեզանից ոչինչ չես ներկայացնում, ստիպված դիմացինից ես պահանջում: Ասվածը հենց այսօրվա կառավարության մասին է: Չկա պրոֆեսիոնալիզմ, փայլում է անգրագետ կադրերով, ոչ մասնագիտական հմտություններ ունեցողներով, բայց պահանջում է քաղաքացիներից լինել այնպիսին, ինչպիսին իրենք չեն: Ամեն ինչ՝ «եթե սա չգիտես, սրան չես կարող հասնել» տրամաբանության մեջ են ներկայացնում: Բայց, կներեք, մեկը կողքից կարող է, չէ՞, հարց տալ՝ իսկ դուք, բացի քայլելուց, ի՞նչ էիք արել, որ նման պաշտոնների եք հասնում:

Ի դեպ, մեր գյուղերով, քաղաքներով շրջելուց կարող ենք բազմաթիվ քաղաքացիների գտնել, որոնք ավելի լավ կառավարում կարող են իրականացնել՝ ամենևին չտիրապետելով քայլելու արվեստին: Մեզ մոտ իրականում այսօր կառավարում գրեթե չկա»,նշեց փորձագետը: Նա շեշտեց, որ արտակարգ դրությունը պետք է ցույց տար, թե որքանով են կայուն կառավարման գործընթացները:

«Բայց, ինչպես միշտ, եկանք այն եզրահանգմանը, որ կիսով չափ պահպանելով ձևը՝ բովանդակությունը լղոզվում է: Իհարկե, «live»-ային մոտեցումը նվազել է, որովհետև իշխանության և քաղաքացու միջև պատնեշ է առաջացել. գիտակցելով, որ իր թիկունքում կայուն, հզոր ուժ կանգնած չէ, քաղաքացին սկսեց ընդդիմանալ ու հասկացավ «ջուր ծեծելու» համար օգտագործվող մեխանիզմների բնույթը: Սրա հետևանքով առաջացած պատնեշը ստիպեց իշխանությանը քչացնել live-ային ներկայացումները: Հատկապես նման արտակարգ իրավիճակներում պետք է սատար կանգնել քաղաքացիներին ոչ միայն նյութապես, այլև հոգեպես:

Բայց մենք հակառակն ենք տեսնում: Այսօր երկրի ղեկավարության մակարդակով կրկին օրինապահ-ոչ օրինապահի, սևիսպիտակի և այլ բաժանումներ են: Մենք տեսնում ենք տարանջատումներ, բաժանումներ նաև ըստ սոցիալական պատկանելիության: Այս ամենը վիրավորում է քաղաքացուն: Մեծ հաշվով, որքանով էլ փորձ արվի ձևը պահել, եթե բովանդակությունը հստակ չէ, իրական պատկերը չենք ունենալու: Եվ հենց սա է խնդիրը, որ այսօր փակուղու առաջ ենք: Մեր երկրում այս պահին պլանավորում, կազմակերպում, իրականացում ու վերահսկողություն չի իրականացվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal