Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կառավարում՝ օրվա կուրսով. իշխանություններն այդպես էլ որևիցե դաս չքաղեցին»

INTERVIEW

Սոցիալ-տնտեսական վատ իրավիճակ, համաճարակի դեմ անարդյունավետ պայքար, լճացում՝ տնտեսական ու քաղաքական բոլոր ոլորտներում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանն է թվարկում ու նշում, որ քաղաքական դաշտում ակտիվություն դրսևորելու առիթներ միշտ են եղել, և թվարկված օրինակներն ընդամենը դրանց մի մասն են: «Հատկապես այս շրջանում եղել են ծանր վիճակներ՝ կապված կորոնավիրուսի և դրա հետևանքների հետ:

Կարող ենք ավելացնել նաև Ամուլսարի հարցը, սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, օր օրի վատացող սոցիալ-տնտեսական վիճակը, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ գործազուրկ դարձան: Այս հարցերն աշնանն էլ են լինելու, դրանց գումարվելու է էլ ավելի մեծ անկում ապրող տնտեսությունը: Բացի այդ, Ստամբուլ յան կոնվենցիան է բերվելու Ազգային ժողով, ինչը ևս խնդիրներ է առաջացնելու:

Մի խոսքով, բազմաթիվ հարցեր կան, որոնք ընդդիմադիր ուժերի ակտիվացման առիթ էին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ թեպետ Հայաստանում այսօր մի քանի տասնյակ կուսակցություններ են գրանցված, բայց իրականում մի քանիսն են ազդեցիկ ու այդ մի քանի ուժերն են, որ կարող են առաջիկայում ակտիվություն ցուցաբերել: «Իհարկե, առիթները կան, բայց այս պահին չեմ կարող ասել՝ կակտիվանան, թե ոչ:

Չեմ կարող ասել նաև` գրագետ կակտիվանան, թե ոչ, որովհետև կարևորը ոչ թե ակտիվանալն է, այլև գրագետ գործելը»,-հավելեց Ա. Բադալ յանը: Անդրադառնալով իշխանական ճամբարին ու այնտեղ առկա իրավիճակին, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ վերոնշյալ մարտահրավերները կրկին ցույց տվեցին, որ իշխանությունները երկրի տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ չունեն: «Հատկապես համավարակը ցույց տվեց, որ իշխանությունները չեն տիրապետում հակաճգնաժամային քաղաքականությանը, չեն տիրապետում հակաճգնաժամային կառավարման մեթոդներին, ինչի հետևանքով հազարից ավելի մարդ մահացավ: Այդ խնդիրները նաև ցույց տվեցին, որ իշխանություններն ապրում են օրվա կուրսով՝ «այսօր կառավարենք, մյուս օրը կերևա՝ ինչ ենք անում» տրամաբանության մեջ:

Բայց նման իրավիճակներում այդպիսի կառավարումն անընդունելի է, որովհետև նույն համաճարակից բխող խնդիրները ոչ թե մեկ օրվա, այլ ամիսների, գուցե անգամ մեկ կամ երկու տարվա հարց են: Նույն տնտեսական ճգնաժամը մեկ-երկու օրվա խնդիր չէ: Այս բոլոր հանգամանքներին պետք է գումարել նաև այն իրողությունը, ըստ որի՝ աշխարհի տեսքն է փոխվել, աշխարհի մակարդակով բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում: Այդուհանդերձ, այս ամբողջ գործընթացից Հայաստանի իշխանություններն այդպես էլ որևիցե դաս չքաղեցին:

Ընդամենը օպերատիվ կառավարում և վերջ: Մի կողմ դնենք անգամ այդ կառավարման որակը, որովհետև կորոնավիրուսի հետևանքները վերացնելու մի շարք ծրագրեր հաստատեցին, բայց դրանք, որպես այդպիսին, տեսանելի արդյունք չտվեցին»: Նրա խոսքով, ցուցիչ էր նաև Սահմանադրական դատարանի կազմի ձևավորման գործընթացը. «Այն ցույց տվեց, որ իշխանության մեջ կա երկու ընդգծված թև. առաջինը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են կամ, պայմանական ասած, նիկոլականները, երկրորդը՝ սորոսականները, որոնք հիմա Ն. Փաշինյանին կարողանում են ցույց տալ, որ իրենք արդեն իր հլու-հնազանդ զինվորները չեն: Լավագույն օրինակը ՍԴ դատավորի թեկնածուի՝ իր թեկնածությունից հրաժարվելն էր:

Այդ գործընթացում իր դերակատարությունն ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում գոյություն ունեցող սորոսական ու մասնակիորեն նաև ՀԱԿ-ի թևը: Այդ երկու թևերը, մասնավորապես սորոսականները, նիկոլականներին ցույց տվեցին, որ արդեն չեն պատրաստվում կատարել այն բոլոր որոշումները, որոնց հետ իրենք այդքան էլ համաձայն չեն: Եթե մեկ տարի առաջ մի հրամանով իշխող ուժի բոլոր 88 պատգամավորները քվեարկում էին այնպես, ինչպես Ն. Փաշինյանին էր անհրաժեշտ, ապա այս անգամ դա չստացվեց: Միգուցե ինչ-ինչ պատճառներով Փաշինյանը հետ կանգնեց, բայց այս ամենը ցույց տվեց, որ սորոսականներն արդեն իշխանության մեջ ազդեցիկություն են ձեռք բերել: 

Իսկ ԱԺ փոխխոսնակի կողմից «Սորոսն ում շունն է» ասվածը, ենթադրում եմ, հենց Փաշինյանի մեսիջն էր իշխանության մեջ գտնվող սորոսականներին: Այդուհանդերձ, նա զիջեց նրանց, մյուս կողմն էլ ցույց տվեց, որ չի պատրաստվում ենթարկվել: Բայց սա չի նշանակում, որ միշտ կարող է այսպես լինել, քանի որ Փաշինյանը կփորձի այդ ըմբոստությունը ջարդել, քանի որ ավտորիտար մտածելակերպ ունի ու չի ընդունում, որ ինչ-որ մեկն առհասարակ կարող է ընդդիմանալ իրեն, թեպետ ժամանակին ինքն ընդդիմության ներկայացուցիչ է եղել»:

Շարունակելով՝ քաղտեխնոլոգը հավելեց. «Համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակը, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ Ն. Փաշինյանի ազդեցությունը նաև իր թիմակիցների մոտ է նվազել: Բայց նա, իհարկե, կսկսի տարբեր մեթոդներով թիմակիցների նկատմամբ իր դիրքը կրկին ամրապնդել, որովհետև, չմոռանանք, որ ուժային կենտրոններն անմիջականորեն իրեն են ենթարկվում, և նա կարող է ուժային կառույցների միջոցով ճնշում գործադրել չենթարկվողների վրա»: Արմեն Բադալ յանը նկատեց՝ առհասարակ, իշխանական թև ասվածն այս պարագայում մի քիչ հարաբերական է:

«Թևեր ասելով՝ դրա տակ ազդեցություն ունեցող ենք հասկանում: Իշխանության մեջ պարզապես կա խումբ, որը սորոսական է և որի ներկայացուցիչները Հայաստանի հետագա ճակատագրի մասին այլ պատկերացում ունեն: Օրինակ՝ նույն այդ խմբին դուր չեկավ, որ վարչապետը Բելառուսի նախագահին շնորհավորեց նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար, ինչի համար խիստ քննադատության ենթարկեցին նրան ու դա արեցին հրապարակային: Մեծ հաշվով, կարող ենք ասել, որ այսօր իշխանությունը, փաստացի, երկու ոչ հավասարազոր ուժերի կոալիցիա է. թեպետ սորոսականները նիկոլականներից ուժեղ չեն, բայց իրենք արդեն սկսում են գիտակցել իրենց կշիռը:

Հիմա այդ գործընթացն է տեղի ունենում ու իրենք իրենց համար նոր լիդեր են փնտրում՝ որպես վարչապետի թեկնածու: Ինչու, որովհետև այն հույսը, որը կար հատկապես արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ հայեցակարգային փոփոխություններ անելու տեսանկյունից, չիրականացավ: Եվ, բնականաբար, փորձելով իր դիրքերն ավելի ամրապնդել կառավարման համակարգում՝ սորոսական թիմը փորձում է իր համար տարբեր թեկնածուներ փնտրել՝ հետագա հնարավոր զարգացումներում իրենց համար ցանկալի ընթացք ապահովելու համար:

Այս պահին դեռ հարց է՝ կոնկրետ վարչապետի, թե պարզապես իրենց դիրքերն էլ ավելի ամրապնդելու խնդիր կա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մոտավորապես այսպիսի կոնստրուկցիա կա այսօրվա կառավարման համակարգում: «Բայց սա չի նշանակում, որ սորոսականներն այնքան են ուժեղացել, որ կարող են թելադրել: Այս պահի դրությամբ չի նշանակում նաև, որ այս գործընթացը պառակտման կտանի կամ կողմերից մեկը մյուսին կոչնչացնի: Թե ինչ զարգացում կլինի, այս պահի դրությամբ դժվար է ասել: Բայց մի հետաքրքիր երևույթ կա. հենց ազգայնական ուժերը սկսում են ամրապնդել իրենց դիրքերը, քննադատել իշխանությանը, անմիջապես սորոսականները նիկոլականների հետ միավորվում են ու սկսում են պայքարել այդ ուժերի դեմ: Հենց նրանք մի քիչ չեզոքանում են, պասիվ են գործում, անմիջապես սկսվում է սորոսականների անուղղակի գրոհը Նիկոլ Փաշինյանի և վերոնշյալ նիկոլականների դեմ»,-եզրափակեց Ա. Բադալ յանը:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023