Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«380 հազար աշակերտի մեկ օրում ուղարկում ենք դպրոց». բարդ է լինելու թե՛ այս հոսքը կառավարելու, թե՛ առողջապահական տեսանկյունից

INTERVIEW

Օրերս ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրեց ուղեցույց, որով պետք է առաջնորդվեն ուսհաստատությունները: Ուղեցույցի մի շարք կետերի վերաբերյալ հասարակության մեջ առաջ եկան դժգոհություններ, օրինակ՝ դիմակ կրելու, դասարանները կիսելու, դասամիջոցներ չանելու և այլնի հետ կապված: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ նախարարության վիճակը բավականին ծանր է, որովհետև երկու կարևոր հարցեր բախվում են իրար՝ առողջությունը և կրթությունը: «Սովորաբար առողջապահությունն ու կրթությունն իրար օգնում են, բայց հիմա, կարծես թե, իրար դեմ են դուրս եկել:

Հանուն առողջության ստիպված ես զիջումների գնալ կրթության ոլորտում, բայց հանուն կրթության էլ առողջապահական ինչ-որ հարցեր պետք է ռիսկի տակ դնես: Հեշտ իրավիճակ չէ: Նշեմ, որ, կարծես թե, էլի բավարար քննարկումներ չեղան, շատ հարցեր արագ որոշվեցին: Օրինակ՝ ճիշտ կլիներ սեպտեմբերի մեկից բացել կրտսեր դպրոցը՝ 1-4-րդ դասարանները: Գուցե օգոստոսի 24ից արդեն գործեին Շիրակի և Գեղարքունիքի մարզերի դպրոցները, որովհետև այդտեղ եղանակը շոգ չէ: Պետք է ճկունություն դրսևորենք:

Տեսեք՝ կարելի էր այս շաբաթ բացել Շիրակի և Գեղարքունիքի մարզերի կրտսեր դպրոցները ու գյուղերի փոքր դպրոցները և ուշադիր հետևել, թե ինչ խնդիրներ են առաջանում, փորձ հավաքել, հետո սեպտեմբերի մեկից արդեն գործեին մյուս մարզերի կրտսեր և գյուղական փոքր դպրոցները և այդ մեկ շաբաթվա ընթացքում կուտակված փորձը փոխանցեին իրենց: Հետո սեպտեմբերի 8-ից միջին, իսկ ամսի 15-ից՝ ավագ դպրոցում կսկսվեին դասերը:

Դպրոցները «գլորվելով», փորձ հավաքելով՝ արդեն սեպտեմբերի 15-ին կունենային պատրաստի վիճակ: Եթե պատճառն այն էր, որ պետք է ուսուցիչների թեստավորում անեին, ապա դա էլ կարելի էր փուլ առ փուլ անել, ի վերջո, բոլորին մեկ օրում չէին թեստավորելու: Կարելի էր սկսզբում Շիրակի և Գեղարքունիքի կրտսեր դպրոցների ուսուցիչներին թեստավորել, հետո մնացածներին: Այս կերպ անցումն ավելի փափուկ կլիներ: Ի՞նչ ենք մենք անում՝ միանգամից 380 հազար աշակերտի մեկ օրում մասսայաբար ուղարկում ենք դպրոց: Ե՛վ դպրոցների համար է դժվար լինելու միանգամից այդ հոսքը կառավարել՝ առանց փորձ ունենալու, և՛ առողջապահական տեսանկյունից է բարդ լինելու:

Բայց սա արդեն փոխել չենք կարող, ուշ է, այս պահին սեպտեմբերի մեկին չեն հասցնի սա անել, գուցե պետք էր մի 20 օր առաջ այդպես որոշել, որ հնարավոր լիներ պատրաստվել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Խաչատրյանը: Փորձագետի խոսքով՝ շատ է քննարկվում դիմակներով դպրոց գնալու, գրատախտակին չմոտենալու և դասամիջոցներն արգելելու հարցը: «Դիմակների հարցում շատ զգուշավոր կխոսեմ, որովհետև սա առաջին հերթին առողջապահական հարց է, չեմ կարող ասել, թե դիմակ դնելն ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ երեխայի առողջության վրա, դա կարող է ասել մասնագետ բժիշկը:

Կրթական տեսանկյունից դիմակն, իհարկե, ստեղծելու է որոշակի խնդիրներ, այսինքն՝ երեխաները և ուսուցիչները անհարմարություն են զգալու, որովհետև դիմակով խոսելը դասի ժամանակ անհարմար է լինելու, մանավանդ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ բավականին շոգ է, բայց մյուս կողմից գիտենք, որ դիմակը որոշ չափով պաշտպանում է մարդկանց, դա ապացուցված է: Դիմակն իր ռիսկերն ունի այն առումով, որ երեխան կարող է անընդհատ ձեռք տալ դրան, դասի ժամանակ հանել այն կամ իջեցնել, և ուսուցիչը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի այս առումով՝ անընդհատ նկատողություն անելով, որ աշակերտը ճիշտ կրի այն:

Մյուս կողմից էլ հասկանալի է, որ սա անվտանգությունից ելնելով է արվում: Մյուս վիճահարույց խնդիրը դասամիջոցների հարցն է: Ե՛վ առողջապահական, և՛ կրթական տեսանկյունից դասամիջոցն անհրաժեշտություն է, կարևոր է, որ այն լինի ակտիվ, երեխաները շարժվեն, մի քիչ քայլեն, խաղան: Այդ տեսանկյունից նախարարության մոտեցումն ինձ համար խնդրահարույց է, դասից հետո դասարանում՝ նույն տարածքում մնալը երեխաներին ավելի ագրեսիվ է դարձնելու, արդեն վերջին ժամերին նրանք դժվար են դիմանալու: Կարելի էր գոնե դասը 5-10 րոպե կրճատել, կամ էլ կառաջարկեի դրանք սկսել լողացող գրաֆիկով, այսինքն՝ նույն հարկում գտնվող դասարաններն իրարից հինգ րոպե տարբերությամբ դասերը սկսեն, որպեսզի ամեն մեկի մոտ դասամիջոցը լինի տարբեր ժամի, և աշակերտները կարողանան գոնե միջանցք դուրս գալ, մի փոքր թարմանալ, քայլել:

Այս դեպքում էլ ուսուցիչները պետք է կարողանան կառավարել երեխաներին, որպեսզի աղմուկ չլինի, քանի որ մյուսները դաս են անում: Սա կարող էր նոր մշակույթ լինել, երեխաները կհասկանային, որ պետք է լուռ մնալ մյուսներին չխանգարելու համար: Մյուս հարցը գրատախտակի մոտ չկանչելն է, խմբային աշխատանքների արգելումը: Սա հասկանալի է, խմբային աշխատանքների ժամանակ երեխաներն իրար մոտ պետք է նստեն, հեռավորություն չեն կարող պահել: Գրատախտակին մոտենալիս աշակերտը պետք է տեղաշարժվի, կավիճին դիպչի և այլն: Հասկանալի է, որ այստեղ առողջապահական խնդիր կա:

Այս կետի ազդեցությունն առարկաների վրա տարբեր կլինի, որոշների վրա ընդհանրապես չի ազդի, բայց օրինակ՝ աշխարհագրություն առարկայի դեպքում, երբ քարտեզի կամ գլոբուսի վրա ինչ-որ բաներ պետք է ցույց տալ, ֆիզիկա ու մաթեմատիկա առարկաների դեպքում, երբ պետք է բանաձևեր, խնդիրներ գրել, շատ դժվար է լինելու, ունենալու ենք որակական անկում: Ոչ միայն ինձ համար ամենավիճահարույցը դասարանների բաժանման հարցն է:

Բավականին անհավասար պատկեր ենք ունենալու: Այն դասարանները, որտեղ կա 20-ից ավելի աշակերտ, բաժանվելու են երկու մասի, աշակերտները երեք օր են դասի գնալու: Մի մասը գնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, մյուս մասը՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ: Այն դասարանները, որտեղ աշակերտների թիվը 20-ից պակաս է, վեց օր են դպրոց գնալու: Առաջանում է շատ մեծ անհավասարություն երեխաների միջև, չեմ պատկերացնում, թե կրտսեր դպրոցում ինչպես է լինելու այն, որ երեխաները երեք օր են դասի հաճախելու և պետք է ինքնուրույն շատ աշխատանք կատարեն: Ինչպե՞ս է նա ինքնուրույն աշխատելու, երբ նոր է դպրոց հաճախում: Այստեղ կարող են ծրագրային խնդիրներ առաջանալ:

Հետո արդեն աշակերտները կարող են ասել՝ մեզ քիչ եք սովորեցրել, թվանշանը պետք է վերացնել»,ընդգծում է Խաչատրյանը: Կարծիքներ էին հնչում, որ ստեղծված իրավիճակում գուցե ճիշտ էր հեռավար ուսուցման տարբերակը պահպանելը: Խաչատրյանը նշում է, որ ճիշտ տարբերակը հետևյալն էր՝ բացել 1-6-րդ դասարանները, որովհետև մինչև 6-րդ դասարանի երեխան հեռավար տարբերակով չի կարող սովորել: «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ երկրորդ դասարանի երեխան նստի համակարգչի մոտ ու դաս անի, մանավանդ, եթե ծնողն էլ աշխատում է: 7-րդ դասարանից սկսած երեխաները կարող են քիչ թե շատ ինքնուրույն սովորել, կազմակերպական հմտություններ ունեն: Այս դեպքում կարելի էր նաև ուսուցման հիբրիդային տարբերակը կիրառել:

Այսինքն՝ երեխաները 2-3 օր գնում են դպրոց, մնացած օրերը տանից են պարապում: Այս դեպքում ծրագրային խտրականություն չէր լինի: Կարելի էր բացել նաև գյուղերի մինչև 200 հոգանոց դպրոցները, որոնք հեշտ է կառավարելը: Եթե վիրուսակիր լինի, ապա օջախը գտնելն ու մեկուսացնելը հեշտ է, իսկ Երևանն ավելի խիտ է բնակեցված, բարդ է միանգամից հասկանալ՝ ով ումից վարակվեց, ով է վիրուսակիրը:

Եթե դասի հաճախեին մինչև 6-րդ դասարանի և գյուղական փոքր դպրոցների երեխաները, ապա մոտավորապես 280 հազար երեխայի կուղեկցեինք դպրոց, իսկ մնացած 100 հազարն էլ կարող էր հիբրիդային տարբերակով հաճախել: Այս ձևով կարելի էր նաև ռիսկերը կանխարգելել»,-եզրափակում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal