Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տնտե­սա­կան խնդիրներին ավե­լի կոմպ­լեքս մո­տե­ցումներ են անհրաժեշտ

ECONOMICS

Հայաստանի ամենաառաջնահերթ խնդիրներից մեկը վերաբերում է տնտեսությանը։ Գրեթե միշտ տնտեսության զարգացման թեման գտնվել է հանրային-քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Սակայն վերջին շրջանում այս թեման առավել հրատապություն է ձեռք բերել, քանի որ «տնտեսական հեղափոխությունը», որի մասին հայտարարում էին իշխանությունները, ոչ միայն տեղի չունեցավ, այլև կորոնավիրուսի համավարակի արդյունքում մենք թևակոխել ենք տնտեսական խորը ճգնաժամի փուլ։

Ճիշտ է՝ վերջին շրջանում համավարակի տարածման թվերը սկսել են փոքրանալ, բայց դա դեռևս չի նշանակում, որ վարակի նվազման հետ մեկտեղ մենք սկսելու ենք դրական տնտեսական ցուցանիշներ ունենալ։ Ու ընդհանրապես, ամբողջ աշխարում տնտեսական առումով անորոշ իրավիճակը շարունակվում է պահպանվել, քանի որ բացառված չէ, որ համաճարակը աշնանը կամ ձմռանը կարող է նոր բռնկումներ ունենալ, և նորից սահմանափակումների ռեժիմին անցնելու անհրաժեշտություն լինի։ Հնարավոր զարգացումներից մեկն էլ այն է, որ տնտեսական ճգնաժամի հետևանքները ավելի խորը կարող են լինել, քան սպասվում է։

Առանց այն էլ արդեն իսկ տնտեսության բազմաթիվ ճյուղերում ուղղակի կաթվածահար իրավիճակ է։ Անգամ կանխատեսումներ կան, որ տնտեսական ճգնաժամը շատ ավելի երկար կարող է տևել, քան համավարակը։ Իսկ եթե մոտ ապագայում տնտեսական առումով նոր ցնցումներ ևս լինեն, ապա դրանք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար, որը ոչ միայն շրջափակման մեջ է գտնվում երկու հարևան երկրների կողմից, այլև դեմոգրաֆիական սրացող խնդիրների առաջ է կանգնած։ Եվ սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացումը մեծացնելու է նոր արտագաղթի հավանականությունը։

Ու հենց այստեղ է, որ հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանը կարող էր տնտեսապես առավել բարվոք վիճակում գտնվել, քան այսօր է։ Մասնագետների վերլուծություններից պարզ է դառնում, որ կարող էր։ Նախ և առաջ հնարավորություն կար, որ տնտեսությանը վերաբերող շատ հարցերում առավել պրոֆեսիոնալ մոտեցումներ որդեգրեին և որոշումներ ընդունեին։ Եվ այն, որ այսօրվա տնտեսական դրությունը չափազանց մտահոգիչ է, դրա մասին է վկայում երկիրը տարիներ շարունակ ղեկավարելու հնարավորություն ունեցած և այդ առումով հսկայական փորձ կուտակած գործիչների կողմից հնչող մտահոգությունները։

Այս առումով հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում տնտեսական խնդրի շուրջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները, որոնց մասին վերջինս խոսեց տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Երկրորդ նախագահը շոշափեց տնտեսությանը վերաբերող գլխավոր հարցերը՝ գյուղատնտեսությունից ու արդյունաբերությունից սկսած, պետական պարտքով և ներդրումներով վերջացրած։ Եվ նրա հիմնական շեշտադրումը վերաբերում էր նրան, որ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը համահունչ չէ առկա տնտեսական ճգնաժամային իրավիճակին և առկա մարտահրավերներին։

Իսկ տնտեսությունը վերականգնելու համար կառավարությունը նախ պետք է փորձի հաշվարկներ անել, վերլուծել իրավիճակը, տեսնել, թե ինչ սցենարներ են հնարավոր, ապա ընտրի այդ սցենարներից ամենաօպտիմալ տարբերակները ու ըստ այդմ որոշումներ ընդունի, որոնք միտված կլինեն տնտեսական զարգացման խթանմանը։ Ու հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն իր կողմից ներկայացվող մոտեցումներն առավել պատկերավոր և հիմնավոր դարձնելու համար փորձում էր զուգահեռներ տանել իր կառավարման ժամանակաշրջանի և ներկա իրողությունների միջև և դրանով ցույց տալ, թե ինչպիսի ձեռնարկումների միջոցով կարելի է հասնել հաջողության։

Այսպիսի փաստարկների արդյունքում պարզ է դառնում, որ իշխանությունները շատ պարզունակ կերպով են մոտենում տնտեսական հարցերին։ Նրանց թվում է, որ եթե իրենք կարողացել են ստանալ ժողովրդի վստահության քվեն, ապա դա բավարար է, որ իրենց ամենագետի տեղ դնեն՝ համարելով, թե գլուխ կհանեն ցանկացած խնդրից։ Դրանով է պայմանավորված նաև իշխանությունների այն պատկերացումը, թե տնտեսվարողներին և գյուղացիներին միայն վարկեր տրամադրելը բավարար է տնտեսության վերականգնմանը հասնելու համար։ Տնտեսական զարգացման խնդիրն ավելի կոմպլեքս մոտեցում է պահանջում։

Նախ պետք է ստեղծել համապատասխան ներդրումային միջավայր, բարելավել օրենսդրական դաշտը, մեծ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը և ձևավորել գործընկերային մթնոլորտ, երբ տնտեսվարողներն ու գյուղացիները կարողանան բարձրացնել իրենց հուզող խնդիրները և այդպիսով մասնակից լինեն որոշումների ընդունման գործընթացին։ Շատ կարևոր է նաև որոշ բարդ տնտեսական հարցերի շուրջ այլընտրանքային լուծումներ գտնելու մոտեցումը։ Օրինակ՝ Ամուլսարի հարցը մնացել է պետության կոկորդում և տևական ժամանակ է, հայտնի չէ՝ այն ի վերջո շահագործվելու է, թե ոչ։

Եվ որպեսզի այսպիսի խնդիրը ծանր հետևանքներ չունենա պետության համար, օրինակ՝ Քոչարյանը, հաշվի առնելով նախկինում իր ունեցած փորձը, մասնավորապես Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված, առաջարկում է դիտարկել հարցի լուծման այնպիսի տարբերակներ, ինչպես հանքավայրի շահագործումը փակ հանքի տեսքով իրականացնելն է, կամ ոսկու կորզման գործարանը այլ վայրում կառուցելը, որը հնարավորություն կտա առավելագույն չափով չեզոքացնել բնապահպանական ռիսկերը։

Եվ եթե իշխանությունները հաշվի չնստեն ռացիոնալ քննադատությունների հետ, փորձի հետ, տարբեր իրողությունների շուրջ առաջարկվող լուծումների հետ և շարունակեն նույն կերպով, ապա տնտեսական իրավիճակի վատացմանը զուգահեռ ժողովուրդը կարող է պահանջել, որ պետության ղեկին նրանց փոխարինեն այնպիսի պրոֆեսիոնալ գործիչներ, որոնք ի վիճակի կլինեն դուրս հանել երկիրը ստեղծված իրավիճակից։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal