Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դերասանուհի Լիլիթ Հարոյանի ամուսինը Բելառուսից է, Չինաստանում IT ընկերություն ունի. զույգի հարսանեկան ֆոտոշարքն ու սիրո խենթ պատմությունը

LIFE

EXCLUSIVE

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն ամուսնացել է: Հաղորդավարուհու ամուսնության մասին մարդիկ իմացան Ֆեյսբուքում կարգավիճակի փոփոխությունից, սակայն Լիլիթը մինչև այս պահը չէր բացահայտել, թե ով է իր ընտրյալը: Լիլիթն ամուսնացել է Բալիում: Ընտրյալը՝ Ալեքը, Բելառուսից է: Անձնական կյանքում եղած փոփոխության բացառիկ մանրամասները Լիլիթը վստահել է Tert.am Life-ին, ինչպես նաև ամուսնու հետ նկարահանվել մեր ֆոտոշարքում:

Լիլիթն ու Ալեքը հարսանիք չեն արել պանդեմիայիով պայմանավորված իրավիճակի պատճառով, ուստի՝ ֆոտոշարքը հարսանեկան էր: Լիլիթը հարսի 2 զգեստ ընտրեց, առաջինն իր ցանկությամբ, երկրորդը՝ Ալեքի: Զույգը նապխատեսում է հարսանիք ունենալ 2021 թվականին՝ Բալիում, որտեղ սկսվել է նրանց սիրո պատմությունը:

Լիլիթը ոգևորությամբ պատմեց, որ գտել է իր երազանքների տղամարդուն: Իրենց սիրո պատմությունը հաղորդավարուհին բնորոշում է խենթ: Առհասարակ, իրենց համարում է շատ ակտիվ խենթ զույգ, սիրում են շրջագայել, պարել:

Ալեքը Բելառուսից է, 15 տարի է՝ գործի բերմամբ ապրում է Չինաստանում, որտեղ, Լիլիթի խոսքով, ունի իր IT ընկերությունը: Մասնագիտությամբ ծրագրավորող է:

«Միշտ երազել եմ, որ ամուսնուս գործը լինի համակարգչով, այսինքն` հեռակա, որպեսզի կարողանանք մշտապես ճանապարհորդել: Նրա հոբբին սպորտն ու լեզուներն են: Ինձ համար միշտ կարևոր է եղել, որ տղամարդն առողջ ապրելակերպ վարի, ինչպես ես,- ոգևորությամբ ասաց Լիլիթն ու հավելեց, որ մտադիր են շատ ճամփորդել, բնակության հստակ վայր չեն ֆիքսել,- մենք սիրում ենք արև, տաք եղանակ, մտադիր ենք ձմեռել Բալիում, որը մեզ համար արդեն տուն է դարձել: Անչափ սիրում ենք Հայաստանը, տարվա մեջ մի որոշ ժամանակ կլինենք Հայաստանում: Հետագայում գուցե մեկնենք ԱՄՆ: Աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ ծրագրելն այս պահին այնքան էլ ճիշտ չէ, ուստի՝ այս տարի կլինենք Հայաստանում»:

Լիլիթի և Ալեքի հարաբերությունները բավականին արագ են զարգացել. «9 ամիս է, ինչ միասին ենք, սակայն ոչ ոքի այդքան լավ չեմ ճանաչում, որքան իրեն, և ոչ մեկ ինձ այդքան լավ չի ճանաչում, որքան Ալեքը»:

Նա պատմեց, որ Ալեքն իր կյանքում հայտնվել է հենց այն փուլում, երբ չէր մտածում անձնական կյանքը դասավորելու մասին. «Իմ մեջ ինքնաճանաչման շատ խորը փուլ էր ընթանում, ես ճանապարհորդում էի. հասել էի իմ սիրելի Բալի կղզի: Այդ փուլում չէի էլ մտածում ինչ-որ հարաբերության մասին, կենտրոնացումս ինձ վրա էր` ավելի զարգանալու և խորացնելու հոգեբանական գիտելիքներս: Մի քանի օրով ընկերուհուս մոտ գիշերելու համար պատահական հայտնվեցի շատ գեղեցիկ մի հյուրատանը: Վերջնականապես համոզվեցի, որ պատահական ոչինչ չի լինում: Ինձ շատ դուր եկավ այդ հյուրատունը, որոշեցի ավելի երկար մնալ և մասնակցել այնտեղ ընթացող բոլոր հետաքրքիր դասերին, ինքս յոգա դասավանդել: Հունվարն էր, մի գեղեցիկ առավոտ մտա ընդհանուր խոհանոց` միրգ վերցնելու, ընթացքում հայերեն խոսում էի հեռախոսով: Նկատեցի, որ երկու հոգի խոսում են, նրանցից մեկն ինչ-որ նոր տղամարդ է, ում դեռ չեմ ճանաչում (հյուրատանը բոլորս գիտեինք իրար, ապրում էինք ինչպես մի մեծ ընտանիք): Մեր հայացքները հանդիպեցին, այդ պահին կարծես ամբողջ աշխարհը դադարեց գոյություն ունենալ, պահը սառեց, մի քանի վայրկյանը դարձավ հավիտենական: Այդ մի քանի վայրկյանում զգացի սեր, կոմֆորտ, հարազատություն, կիրք: Այնուհետև լքեցի խոհանոցը: Ինչպես հետո իմացա, նա հետաքրքրվել էր, թե ինչ լեզվով եմ ես խոսում, քանի որ նա սիրում է ուսումնասիրել լեզուներ, տիրապետում է 13 լեզվի: Նրա համար, կարծես, չկային «անծանոթ լեզուներ»»:

Դերասանուհու խոսքով՝ Ալեքը եկել էր Բալի հանգստանալու, սակայն սկսվեց պանդեմիան, նա հետաձգեց իր թռիչքը դեպի Չինաստան: «Ավելի ուշ իմացա, որ թռիչքը փոխել էր նաև այն պատճառով, որ սիրահարվել էր: Մենք սկսեցինք շփվել, առավոտյան նայում էինք` ինչպես է արևը ծագում, մարզվում էինք միասին, պատրաստում համեղ ուտելիքներ: Շուտով ինձ բռնացրի այն մտքի վրա, որ իր հետ շատ կոմֆորտ է. կարծես ընտանիք լինեինք: Դե, երկար ժամանակ հեռու էի ընտանիքիցս, ու կարոտել էի այդ զգացումը: Կիսվում էինք միմյանց հետ, պատմում, ֆիլմեր դիտում. առավոտից երեկո միասին էինք: Դարձել էինք ամուր ընկերներ, նաև սիրահարված էինք: Ես նրա մեջ տեսնում էի այն ամենը, ինչ իմ մեջ բացակայում էր` դիսցիպլինա, ստաբիլություն, ուժ, ոչ էմոցիոնալություն, հստակություն և շատ այլ որակներ: Իսկապես նա այն տղամարդն է, ում մասին այդքան երազել եմ և միշտ հավատեցել, որ մի օր մեր ճակատագրերը կբախվեն»,- ընդգծեց Լիլիթը:

Այս ամենին հետևել է զույգի՝ տարբեր երկրներում հայտնվելն ու տևական բաժանումը, սակայն, ըստ հաղորդավարուհու, հեռավորությունը միայն դրական է ազդել իրենց հարաբերությունների վրա:

«Ալեքը պետք է գնար Չինաստան, որպեսզի համակարգիչը բերեր ու կարողանար աշխատել: Առաջարկեց, որ ես էլ իր հետ գնամ: Դա հենց այն ժամանակն էր, երբ Չինաստանն ամենածանր վիճակում էր Կորոնավիրուսի առումով: Ասացի, որ ծնողներս կանհանգստանան, հրաժարվեցի գնալ: Նա խոստացավ, որ համակարգիչը կվերցնի ու հետ կգա: Սակայն նրա՝ Չինաստան հասնելուն պես Բալին իր սահմանները փակեց, նա չկարողացավ վերադառնալ: Այդ ժամանակ մեր հարաբերություններում սկսվեց մի նոր փուլ: Ճակատագիրը փորձեց ստուգել մեր հարաբերությունների ամրությունը. սկսեցինք ավելի մտերմանալ, ավելի շատ շփվել, կիսվել: Սկսեցինք միասին գրքեր կարդալ, քննարկել, վիդեոզանգերի միջոցով շփվել և այլն: Ֆիզիկապես մեր բաժանումն ավելի մտերմացրեց մեզ և ամրացրեց մեր հարաբերությունները: Սերը հաղթում է»,- ասաց դերասանուհին:

ԱՎԵԼԻՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal