Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե այս հրե­շա­վոր երև­ույ­թին վերջ չտրվի, ապա ոչ հե­ռա­վոր ապա­գա­յում մայր բու­հը հա­մալ­սա­րա­նից վե­րած­վե­լու է լի­ցե­յի»

ANALYSIS

Օրերս «Փաստ» թերթը գրել էր, որ իշխանությունները ԵՊՀ ղեկավարությանը հանձնարարել են առանձին ցուցակներում ի մի բերել «անհնազանդ» դասախոսներին, որպեսզի առաջիկայում նրանց նկատմամբ կոնկրետ մեխանիզմներ իրականացվեն ու քայլեր կիրառվեն։ Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, արդեն իսկ քաղաքական որոշում է կայացվել, որ գտնեն այնպիսի միջոցներ, որպեսզի այդ դասախոսներից շատերը դադարեցնեն իրենց դասախոսական գործունեությունը։

Եվ ահա, երեկ խմբագրությունը ստացել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, 2007-2020 թթ. ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Աշոտ Մանուչարյանի նամակը, որում բավականին մտահոգիչ փաստեր են ներկայացված: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Ամեն ինչից դատելով և իմ օրինակով կարող եմ ենթադրել, որ ԵՊՀ-ում երկրորդ տարին անընդմեջ գործում է անցանկալի դասախոսներից (ընդ որում, սրանք հիմնականում վատ երևույթներ չհանդուրժող, սեփական «ես» ունեցող, հայրենասեր, նվիրյալ, պարտաճանաչ, արդյունավետ աշխատող մասնագետներ են) ձերբազատվելու պարզունակ կարգ, որն իրականացվում է նրանց դասաժամեր չհատկացնելով և «արդարացվում» ժամերի սղության պատճառաբանությամբ:

Եվ սա՝ այն դեպքում, երբ յուրային կամակատար խամաճիկ միջակությունների համար ժամեր միշտ կան: Եթե այս հրեշավոր երևույթին վերջ չտրվի, ապա ոչ հեռավոր ապագայում հայ մտավորական կադրերի դարբնոց մայր բուհը համալսարանից վերածվելու է լիցեյի: Երևանի պետական համալսարանը միշտ եղել է մտքի ազատ արտահայտման անդաստան, առաջադեմ գաղափարի թևածման կաճառ, և հուսով եմ, որ, անկախ ժամանակի փոթորկումներից, այդպիսին էլ շարունակելու է մնալ:

Զավեշտն այն ցավալի իրողությունն է, որ ակամայից ժամաբաշխության լիազորություն ստացած անձը, ժամեր չտալով, ռեկտորի ժ/պ-ի հետ համաձայնեցված ինձ հեռացնում է համալսարանից, բայց իր վրա գրում է դասաժամեր ու լսարան չմտնելով` ձախողում ուսումնական գործընթացը, ուսանողներին պարապուրդի մատնում և ամեն ամիս անաշխատ գումար գրպանում: Հետո էլ ոմանք անդադար բարբաջում են որակյալ գիտելիքի մասին: Ի ՜նչ որակյալ գիտելիքի մասին կարող է խոսք լինել, երբ որակ ապահովող դասախոսին հեռացնում են համալսարանից:

Գուցե անկյալ գորշության մեջ ես չեմ «համապատասխանում» դասախոսների «արդի» չափանիշներին, որովհետև երբեք դասերից չեմ բացակայում, գեթ մեկ վայրկյան չեմ ուշանում, անպատրաստ լսարան չեմ մտնում, դասախոսությունները գլխառադ չեմ անում, ապահովում եմ քար լռություն, իմ կյանքից չեմ պատմում, տիրապետում եմ մի քանի մասնագիտությունների, հրատարակում եմ շատ գիտական գրքեր ու հոդվածներ: Վերջին երկու տարիներս ոչ միայն դասախոսել եմ, զբաղվել գիտական բեղուն գործունեությամբ, այլև աչքի եմ ընկել ԶԼՄներում իմ մտահոգ հրապարակումներով` ընդդեմ աղանդների, ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու շահերի ու իրավունքների, քանիցս հիմնավորել եմ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման կարևորությունը դպրոցում:

Միշտ առանձնակի հպարտությամբ շեշտում եմ, որ Հայաստանում առաջինն եմ, ով վահանել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դեմ արձակված նետերը, այն դեպքում, երբ Աստուծո տան որոշ «խոնարհ ծառաներ», որոնք ի պաշտոնե պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեին, համառորեն լռել են, ծպտուն անգամ չեն հանել: Ինչե՜ր ասես, որ չարեցին իմ գլխին համալսարանական «բարեկամներս» այս երկու տարիներին։

Ո՞վ է տեսել նման խուլիգանություն, երբ անարժաններն ուրիշների գրածներով դառնան դոկտորներ, ապա կազմակերպեն քո դոկտորական ատենախոսության պաշտպանության ձախողումը, հետո էլ ազատեն քեզ աշխատանքից: Ողբամ զքեզ, ներկայիս Հայոց աշխարհ, որտեղ նվիրյալ աշխատողի վարձատրությունը նրան աշխատանքից ազատելն է: Բայց անարժանները թող չանհոգանան, քանզի մի օր բերելու ենք նրանց արժանի դատաստանը, և մոտ է այդ հատուցման ժամը»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal