Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թե ինչպես որպես հակակշիռ ստեղծվեց «Պանտերան»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անհնար է խոսել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ առանց նշելու «Պանտերա» և Т-34 տանկերը: Գերմանիայում 1930-ականների վերջից երեսուն տոննանոց տանկերի ստեղծմամբ զբաղվել է Неnschel ընկերությունը: Սակայն Խորհրդային Միության հետ պատերազմի առաջին ամիսները ճշգրտումներ են մտցրել այդ նախագծերում: Կարմիր բանակի կողմից T-34 տանկի օգտագործման հաջողված փորձը ուսումնասիրելուց հետո, որը գերազանցում էր Վերմախտի PzKpfw-3 և PzKpfw-4 ավանդական տանկերին, որոշվել է երեսուն տոննանոց նոր տանկ ստեղծել: Այդ պահից էլ սկսվել է «Պանտերա» տանկի պատմությունը:

Գերմանական հրամանատարությունը Daimler-Benz և MAN ընկերություններին պատվիրել է այնպիսի նոր տանկ ստեղծել, որը խորհրդային T-34-ի հետ կարող է հավասար մարտ վարել: Նոր տանկի 75 մմ տրամաչափի երկարափող հրանոթի ստեղծումը վստահվել է Rheinmetall ընկերությանը, ընդ որում, անձամբ Ադոլֆ Հիտլերի հրամանով: Նախագծվող տանկը անվանվել է «Պանտերա»: 1942 թվականի մարտին Daimler-Benz-ը ներկայացրել է իր նախատիպային տանկը՝ VK 3002 (DB)-ն, որը շատ նման է ստացվել T-34- ին և, ինչպես խորհրդային տանկը, ունեցել է դիզելային շարժիչ:

Ֆյուրերի որոշմամբ, ընկերությանը պատվիրվել է հավաքել 200 միավոր տանկ, սակայն Գերմանիայի ռազմարդյունաբերության պատասխանատուները այլ կարծիք են հայտնել: Ըստ նրանց, «Պանտերա» և Т-34 տանկերի նմանությունը կդժվարացներ մարտի դաշտում հակառակորդի տանկի հայտնաբերումը, ինչը կարող էր հանգեցնել հրետանու կողմից սեփական տանկերի ոչնչացմանը: Փորձագետներին ավելի է դուր եկել MAN ընկերության նախատիպային տանկը: Հաղթողին որոշելու համար ստեղծվել է «զրահահանձնաժողով», որը ուսումնասիրել է ներկայացված նախատիպերը մինչև 1942 թվականի մայիս:

Արդյունքում ընտրվել է MAN ընկերության ներկայացրած տանկը: «Պանտերայի» առաջին օրինակները դաշտային փորձություններ են անցել միայն այդ տարվա աշնանը: Ընդ որում, տանկերը դեռ աշտարակ կամ զենք չեն ունեցել: Թեստավորման ընթացքում հայտնաբերված թերությունների վերացումը թույլ չի տվել, որ «Պանտերան» արագորեն մտնի գերմանական զորքերի սպառազինության մեջ: Զրահի, շասսիի և սպառազինության մեջ առկա խնդիրներն ու թերությունները հետաձգել են տանկերի մասսայական արտադրությունը մինչև 1943 թվականի սկիզբը:

Տանկին տրվել է PzKpfw- 5՝ «Պանտերա» պաշտոնական անվանումը (ռուսները անվանել են այն T-5): Նոր տանկը ստացել է ավելի հզոր ճակատային զրահ, հրանոթի վրա տեղադրվել է երկխցային արգելակ, իսկ աշտարակին տեղադրվել են նաև ծխաքողարկիչ վարագույրներ: Եղել են նաև այլ նորամուծություններ, որոնք, ընդհանուր առմամբ, բարձրացրել են տանկի հզորությունը: Մայիսին գերմանական զորքերի հրամանատարությունը ծրագրել էր Կուրսկի շրջանում լայնածավալ հարձակողական գործողություն՝ «Ցիտադել» պայմանական անվանումով:

Այդ նպատակով պլանավորվում էր Վերմախտի մեխանիզացված կորպուսը համալրել մեծ թվով «Պանտերա»-ներով: Այնուամենայնիվ, այդ պլանները չեն իրականացվել: Տանկերի արտադրության դժվարությունները հետաձգել են դրանց մատակարարումները մինչև 1943 թվականի հուլիս: «Ցիտադել» օպերացիայի սկզբին արտադրվել է ընդամենը 422 «Պանտերա»: Այնուամենայնիվ, դրանք արժանի հակառակորդ են դարձել T-34- երին: «Պանտերայի» արտադրության բարդությունը և դրանց անընդհատ կորուստները հնարավորություն չեն տվել բոլոր բանակներում ունենալ դրանց բավարար քանակ, և արդյունքում յուրաքանչյուր տանկային դիվիզիայում եղել է «Պանտերա» տանկային ընդամենը մեկ գումարտակ:

Այնուամենայնիվ, 1943 թվականի հուլիսից ի վեր «Պանտերա»-ները մասնակցել են Երկրորդ աշխարհամարտի բոլոր տանկային մարտերին: Դրանց մասնակցությամբ վերջին խոշոր ճակատամարտը տեղի է ունեցել Բալատոն լճի շրջանում (Հունգարիա): Այդ մարտում խորհրդային բանակի կողմից «Պանտերա»-ների մեծ թվով ոչնչացումը բացասաբար է անդրադարձել գերմանական բանակում եղած տանկերի քանակի վրա: Ընդհանուր առմամբ, գերմանական բանակը պատերազմի ընթացքում կորցրել է 5 500 «Պանտերա»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտով «Պանտերա»-ների արտադրությունը դադարեցվել է, բայց դրանք ներկայումս ևս սպառազինության մեջ են այնպիսի երկրներում, ինչպես Ֆրանսիան, Հունգարիան, Չեխիան, երկրներ, որոնք «Պանտերա»-ները ստացել են որպես ռազմավար:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal