Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անկախ նրանից՝ նախկին ղեկավար ես, ներկա, թե ապագա...

ANALYSIS

Հայաստանն այսօր կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ։ Մի կողմից՝ կորոնավիրուսի համավարակն է, մեկ այլ կողմից` տնտեսական ճգնաժամը, իսկ մյուս կողմից էլ երկրի անվտանգության ամրապնդման հարցն է։ Այսպիսի բարդ փուլը հաղթահարելու համար Հայաստանից ներքաղաքական և արտաքին քաղաքական ասպարեզում լուրջ աշխատանք է պահանջվում։ Տրամաբանական է, որ ամեն ինչ պետք է սկսել ներքաղաքական օրակարգից, ապա անցում կատարել արտաքին քաղաքական իրողություններին։ Խնդիրն այն է, որ մեծ հաշվով արտաքին քաղաքականությունը կախված է երկրի ներքաղաքական իրավիճակից և դրա շարունակությունն է։

Սակայն երկրի ներքաղաքական իրավիճակի գլխավոր խնդիրը մնում է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը, որը հիմքեր է ստեղծում հանրության՝ սևերի և սպիտակների սեգմենտավորման համար։ Լուրջ խնդիրներ կան նաև արտաքին քաղաքականության ոլորտում, որոնք կարող են Հայաստանի համար ծանր հետևանքներ ունենալ։ Իսկ այսպիսի իրավիճակից դուրս գալու և համապատասխան լուծումներ գտնելու համար պետք է հասկանալ, թե որոնք են այդպիսի իրադրության ստեղծման պատճառները։

Այլ կերպ ասած՝ առկա իրողությունները սթափ և լուրջ վերլուծության կարիք ունեն հատկապես այն պարագայում, երբ հանրության շրջանում տիրող էյֆորիկ տրամադրություններն անցել են, և մարդիկ ավելի իրատեսական դիրքերից են մոտենում առկա իրողություններին։ Այս ֆոնին բավական ուշագրավ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ինտենսիվ կերպով հանդիպումներ ունենալ լրագրողների և վերլուծաբանների հետ ու վերլուծել առկա իրավիճակը։

Նախկին նախագահն իր դիտարկումները կառուցում է ոչ տեսական դատողությունների հիման վրա, այլ հենվում է փաստերի ու անցյալում գրանցված փորձի վրա՝ ըստ այդմ նաև մատնանշում իշխանությունների ունեցած բացթողումները։ Այս առումով մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Քոչարյանի հանդիպումը տնտեսական հարցեր լուսաբանող լրագրողների և վերլուծաբանների հետ, որի ընթացքում մանրամասն վերլուծության ենթարկվեցին տնտեսական բլոկի հարցերը։

Սակայն օրեր անց, երբ իշխանությունները դեռևս չէին հասցրել «մարսել» տնտեսական հարցերի շուրջ երկրորդ նախագահի վերլուծությունները, վերջինս նոր հարցազրույց է տվել, սակայն այս անգամ ռուսական РБК հեռուստաալիքին: Եվ այս հարցազրույցը թեմատիկ առումով տարբերվեց տնտեսական վերլուծաբանների և լրագրողների հետ ունեցած հանդիպումից։ РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում լրագրողի բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին ներքին քաղաքական և արտաքին քաղաքականության օրակարգերին, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել հանրային լայն շրջանակների համար։

Քոչարյանը նախ և առաջ խոսեց Հայաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունից՝ նշելով, որ դրա պատճառները հասարակության հիասթափությունն ու իշխանություններից հոգնածությունն էր, որից հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ կարողացան օգտվել պոպուլիստական ուժերը և իշխանության գալ։ Եվ այս համատեքստում ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ երկրորդ նախագահը քննադատության ենթարկեց նաև խորհրդարանական կառավարման համակարգը, որն իր կարծիքով հարմար չէ ՀՀ-ին, ինչն ապացուցվեց առկա իրականության պայմաններում։

Միաժամանակ Քոչարյանի ներքաղաքական գլխավոր ուղերձներից մեկն այն էր, որ ինքը ակտիվ դերակատարություն է ստանձնելու առաջիկա ակտիվ քաղաքական զարգացումներում, և դա կատարելու է իրեն մտահոգող խնդիրները միշտ բարձրաձայնելու և դրանք միշտ ակտուալ պահելու միջոցով։ Քոչարյանի դիտարկումներից պարզ դարձավ, որ ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը վերջինիս ընդհանրապես չի բավարարում, իսկ հայ-ռուսական փոխգործակցության ցածր մակարդակը բացասական է անդրադառնում մեր երկրի վրա։ Խնդիրն այն է, որ տարածաշրջանում կայունության ապահովման, Հայաստանի տնտեսական զարգացման ու մեր երկրին սպառնացող թուրքական ագրեսիվ նկրտումները չեզոքացնելու ուղղությամբ Ռուսաստանի դերակատարությունը գրեթե անփոխարինելի է։

Այս հարցում երկրորդ նախագահը հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդելու դիրքերից։ Մյուս թեման, որը բարձրացրեց երկրորդ նախագահը, վերաբերում էր ազգային ինքնության դեմ արշավին, որին վերջինս պատկերավոր ձևով տվել է «սորոսիզացիա» անվանումը։ Դա պայմանավորված է նրանով, որ արևմտյան կողմնորոշում ունեցող որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ պետական կառավարման համակարգում բարձր պաշտոններ են ստացել և մեծ ազդեցություն են ձեռք բերել պետության կողմից տարվող քաղաքականության վրա, ինչի արդյունքում էլ ներկա քաղաքական նպատակադրումներից մեկն էլ դարձել է ազգային ինքնության թուլացումը։

Իսկ այն դրսևորվում է հավատի, ընտանիքի, կրթության և ինքնության այլ հիմնասյուների դեմ տարվող պայքարով, որով փորձ է կատարվում ոչ միայն երկիրը զրկել իր ազգային արմատներից, այլև կտրել դաշնակից Ռուսաստանից։ Քոչարյանի խոսքից պարզ դարձավ, որ իր քաղաքական պայքարի կարևոր հանգրվաններից մեկը լինելու է ինքնության և ազգային արժեհամակարգի պահպանման ուղղությունը։ Ուշագրավ էր նաև մեկ այլ «ակնարկ». երկրորդ նախագահն ասում է, որ քաղաքականությունն ինքը վերադարձավ իր մոտ: Սա հետաքրքիր է այն համատեքստում, թե ինչի արդյունքում է «քաղաքականությունը վերադարձել»...

Ընդհանրապես, այս հարցազրույցը շատ փորձագետների վերստին հիմք է տվել բարձրաձայնելու, որ անկախ նրանից՝ նախկին ղեկավար ես, ներկա, թե ապագա, պարտավոր ես պահպանել սառնասրտությունը, հավասարակշռվածությունը, իրազեկվածությունը, խոսքի տրամաբանվածությունը, մի խոսքով՝ երբեք չմոռանալ, որ երկիր ու պետություն ես ներկայացնում:

Ի դեպ, այս տեսակետից սոցցանցերում արդեն իսկ ոչ հօգուտ ներկայիս վարչապետի համեմատականներ էին տարվում Նիկոլ Փաշինյանի՝ մասնավորաբար BBC-ին տված հարցազրույցի հետ, որը հսկայական քննադատությունների պատճառ էր դարձել։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal