Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­յաս­տա­նյան շու­կա­յի ոչ ստան­դարտ վայ­րի­վե­րում­նե­րը

ECONOMICS

Համավարակի պատճառով հայաստանյան շուկայում ոչ ստանդարտ երևույթներ են տեղի ունենում։ Այս ամիսներին որոշ ուղղություններով պահանջարկի նվազման արդյունքում տեղի ունեցավ մի շարք ապրանքների գնանկում։ Բայց միշտ չէ, որ գնանկումը կարող է դրական ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա։ Օրինակ՝ համաշխարհային շուկայում նավթի գների անկումը մեծ հաշվով բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա։ Խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է ռուսական տնտեսության հետ, իսկ ռուսական տնտեսությունը և ռուսական արժույթի՝ ռուբլու փոխարժեքը շատ զգայուն են նավթի գների նկատմամբ։

Իսկ ռուբլու փոխարժեքի անկման պարագայում ոչ միայն պակասում են Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները, այլև որոշակի վնասներ են կրում Հայաստանից Ռուսաստան արտահանում կազմակերպող ընկերությունները։ Գնանկումային տրամադրություններ են նաև անշարժ գույքի շուկայում։ Փորձագետները կանխատեսում են, որ մինչև տարեվերջ անշարժ գույքի շուկայում գների նվազումը կկազմի 10-ից 20 տոկոս։ Սա, իհարկե, անշարժ գույքի շուկայում ակտիվության նվազման արդյունք է։ Կադաստրի կոմիտեի տվյալներով, այս տարվա երկրորդ եռամսյակում (2020 ապրիլ-հունիս) Հայաստանի անշարժ գույքի շուկայում առուվաճառքի գործարքները 36,5%ով նվազել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Համավարակը հանգեցրել է գործարքների հետաձգմանը կամ չեղարկմանը։

Անորոշությունը մարդկանց ստիպել է առայժմ զերծ մնալ խոշոր գործարքներից։ Որոշ պոտենցիալ գնորդներ էլ սպասում են, որ տնտեսության անկման ֆոնին նաև անշարժ գույքի գների անկումն ավելի կխորանա ու առավել հարմար պայմաններ կստեղծվեն անշարժ գույք գնելու համար։ Մտահոգիչ է նաև բնակչության եկամուտների նվազման ֆոնին մի շարք ուղղություններով ահռելի գնաճային իրավիճակը։ Ընդ որում, մեր ներքին շուկայում գնաճի ամենաբարձր տեմպն արձանագրվել է «մրգեր» անվանախմբում: 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ մրգերի գինն աճել է 30,6%-ով։

Ուշադրության է արժանի, որ մրգերի ապրանքախմբում գնաճային «շքերթը» գլխավորում է խնձորը՝ հունիսին 84,8 տոկոսով, հուլիսին 120,3 տոկոսով ավելի թանկ լինելով նախորդ տարվա ամռան նույն ամիսների համեմատ։ Մրգերից բացի, 10,7 տոկոսով աճել են «ալ յուր, ձավարեղեն» ապրանքախմբի գները։ Ուշագրավ է, որ երկնիշ թվով գնաճ կա (10,6 տոկոս) նաև ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի բաժնում: Սակայն այսպիսի գնաճը ոչ թե բերքի հետ է կապված, այլ իշխանությունների կողմից վարվող հարկային քաղաքականության արդյունք է, երբ պարբերաբար բարձրացվում են ծխախոտ-ալկոհոլի ակցիզային հարկերը:

Որպես ակցիզային հարկերը բարձրացնելու հիմնական նպատակ իշխանությունների համար ծառայում է առողջ ապրելակերպի խրախուսումը, սակայն դրանից նախընտրելի կլիներ, որ հաշվարկվեր, թե ինչ ազդեցություն է ունենալու գնաճային ճնշումը նվազող եկամուտներ ունեցող սպառողների վարքագծի վրա։ Դրա արդյունքում է, որ մարդիկ ձգտում են գնել էժան և անորակ օղիներ, ինչի արդյունքում էլ այնպիսի դեպքեր ենք ունենում, ինչպես, օրինակ՝ վերջերս Արմավիրում երկու տասնյակ մարդկանց թունավորումն էր։ Այնպես որ, հատկապես ներկայիս համաճարակային պայմաններում շուկայում տեղի ունեցող գնային տեղաշարժերը իշխանությունների ուշադրության կենտրոնում պետք է լինեն։

Եվ անհրաժեշտ է, որ կառավարությունն օգտագործի համապատասխան տնտեսական գործիքներ շուկայում հավասարակշռությունը վերականգնելու համար, այլ ոչ թե շարժվի այն տրամաբանությամբ, թե պետք չէ ոչինչ ձեռնարկել, շուկան ինքն իրեն կկարգավորվի։ Ընդ որում, քայլեր պետք է ձեռնարկվեն իրական ուսումնասիրությունների միջոցով առարկայական գործիքակազմի կիրառմամբ:

Թե չէ այս ֆոնին բացառված չէ նաև, որ վարչապետը, հանրության շրջանում դժգոհությունների խորացմանը զուգընթաց, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս այցելի շուկաներ ու ուղիղ եթերով հետաքրքրվի առկա գներից՝ իբր ցույց տալով, թե մեծ գործ է անում։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal