Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ար­վես­տի հիմ­քում պետք է լի­նի գրա­գի­տու­թյու­նը». երբ նույ­նիսկ տնա­կա­յին պայ­ման­նե­րը սո­վո­րե­լու և սո­վո­րեց­նե­լու հա­մար չեն կա­րող խո­չըն­դոտ լի­նել

CULTURE

Գեղանկարիչ Սամվել Գալստյանի հետ մեր զրույց-պատումի մեկնարկին առաջարկում ենք նրան ինքնանկար ստեղծել, ուղղակի ոչ թե թղթի կամ կտավի վրա, այլ բառերի օգնությամբ: «4-5 տարեկան էի, երբ նկարչությունն ինձ հրապուրեց: Բայց հետաքրքիր է այն, որ քույրս էր նկարում, ինձ գերում էին իր աշխատանքները և երազում էի՝ կլինի՞ մի օր, որ ես էլ այդքան սիրուն նկարեմ: Մեծացել եմ Գյումրու «Սլաբոդկա» կոչվող թաղամասում: Մեր հարևանները Գերմանիայից էին տեղափոխվել, ազգությամբ ռուս զինվորականներ էին:Нет описания.

Քույրս ընկերություն էր անում նրանց երեխաների հետ, նկարում էին, և նկարների մեջ ես ինձ համար հայտնաբերեցի գույներ, որոնք չկային խորհրդային 24 գույնի մատիտների գունապնակում: Իրենց ունեցած գույներն ավելի շատ էին: Քրոջս հետ հյուր էի գնում նրանց, փորձում էի նկարել, բայց ոչինչ չէր ստացվում: Հետո արդեն իմ մեջ խոսեց «թասիբը»՝ ինչո՞ւ չեմ կարողանում ես էլ այդպես նկարել: Հետագա փորձերս քիչ-քիչ սկսեցին ստացվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գեղանկարիչը: Նշում է՝ իր կյանքում նկարների հետ կապված մի քանի դիպվածներ են եղել, երբ նա համոզվել է՝ նկարիչ լինելն իր առաքելությունն է, նկարելու ձիրքը չի վրիպել հորեղբոր աչքից:Нет описания.

«Մերոնք Մուշից էին գաղթել: Տատս շատ կոլորիտային կին էր՝ թե՛ լեզուն, թե՛ նիստ ու կացը: Հեքիաթ էր պատմում, իսկ ես նստած իրեն էի նկարում: Չէի նկատել, որ հորեղբայրս ուշադիր նայում է՝ ինչպես եմ նկարում: Համարյա վերջացրել էի նկարը, երբ նա ձեռքիցս վերցրեց թուղթը և ասաց՝ եթե չտեսնեի, որ դու ես նկարում, հնարավոր է, որ չհավատայի: Սա հիմք դարձավ, որ ինձ նկարչական դպրոց տանեին»,-նշում է մեր զրուցակիցը: Սկսում է ուսանել Գյումրու Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, որի մասին խոսելիս չի կարողանում զսպել հիացմունքը:Нет описания.

Ասում է՝ դպրոցը Խորհրդային Միության տարիներին առաջինների շարքում է եղել՝ իր կոլորիտային միջավայրով, արհեստավարժ ուսուցիչներով: «Դպրոցը հագեցած էր արվեստով, ներս էիր մտնում, անգամ հոտն էր քեզ տրամադրում, որ այս շենքի ներսում դու պետք է այլ կերպ քեզ դրսևորես: Ընդունելության քննությունների արդյունքում հայտնվեցի նկարչական դպրոցի ամենաբարձր՝ չորրորդ դասարանում: Բայց չէի ուզում միանգամից ամենաբարձր դասարանում հայտնվել, քանի որ ցանկանում էի դպրոցի բոլոր աստիճանակարգերով անցնել՝ ամենացածրից մինչև ամենաբարձրը, ամեն ինչ սովորել, յուրաքանչյուր հմտության տիրապետել:Нет описания.

Գերազանց առաջադիմությամբ ավարտեցի նկարչական դպրոցը, հետո ճանապարհները բերեցին Երևան, այստեղ ընդունվեցի բուհ, ավարտեցի, զորակոչվեցի բանակ: Բանակից հետո ինձ ներքաշեցին ադմինիստրատիվ աշխատանքի մեջ: Սուսաննա Մկրտչյանի հետ Գյումրիում հիմնեցինք գեղագիտական կենտրոն, որը Երևանում գործող կենտրոնի մասնաճյուղն էր: Երկու տարի այստեղ աշխատելուց հետո Ախուրյանում զրոյից գեղագիտական կենտրոն հիմնեցի: Այդտեղ աշխատելու ընթացքում դասավանդում էի մանկավարժական համալսարանում: Մոտ 15 տարի աշխատեցի, այդ ընթացքում, իհարկե, նաև նկարում էի:

Բայց եկավ մի պահ, երբ հասկացա՝ իմ մեջ ստեղծագործող նկարիչն է ապրում: Թողեցի ադմինիստրատիվ աշխատանքը և սկսեցի բացառապես նկարել: Մեկ տարում դարձա ԽՍՀՄ նկարիչների միության անդամ»,ասում է գեղանկարիչը: Այստեղ դադար ենք առնում: Նշում է՝ բավականին բարձր մակարդակ էր պետք ունենալ նկարիչների միության անդամ դառնալու համար: «Բացի դա, նկարիչների միությունում հրաշալի օրենքներ էին գործում, այն լավ դրվածք ուներ: Ե՛վ ֆինանսապես էին քեզ օժանդակում, և՛ ցուցահանդեսների ժամանակ նկարներդ վաճառվում էին:

Հետո արդեն նկարիչների միությունն ավելի շատ դարձավ հասարակական կազմակերպություն»,-ասում է նա: Այդ ընթացքում ոչ միայն նկարիչների միությունում, այլև մեր երկրում է շատ բան փոխվել: 1988 թվականի ավերիչ երկրաշարժը շատերի կյանքը գլխիվայր շուռ տվեց: Երկրաշարժի ժամանակ նկարիչը կորցնում է ոչ միայն տունը, այլ նաև արվեստանոցը: Ժամանակավորապես հաստատվում են Երևանում՝ Երիտասարդական պալատի հյուրանոցում:

«Հետագայում, երբ կառուցում էին Անի թաղամասը, ինձ արվեստանոց էին հատկացրել, սակայն երբ գնացի այնտեղ, տեսա, որ այդ տարածքում ընտանիքներ են հաստատվել, չկարողացա այդ մարդկանց ասել՝ գնացեք: Երկու անգամ արվեստանոց հատկացրեցին, բայց այդպես էլ չկարողացա տեր կանգնել դրանց: Այդ ընթացքում Լեհաստանում սիմպոզիումի մասնակցեցի: Հաջողություններ ունեցա, և ինձ առաջարկեցին պայմանագրով՝ հինգ տարի ժամկետով մնալ Լեհաստանում և ստեղծագործել: Համաձայնեցի:

Այստեղից նաև իմ աշխատանքները պետք է տեղափոխեի Լեհաստան՝ ցուցահանդես բացելու համար: Պետք է նաև հայ նկարիչների խումբ մեկներ: Այդ ծրագրով աշխատած գումարներով պետք է Գյումրիում նկարիչների համար բնակարան-արվեստանոցներ կառուցվեին: Բայց նկարները Լեհաստան տանելիս մաքսատուրքերի հետ խնդիրներ առաջացան: Վիզաներս պատռեցին և թույլ չտվեցին լքել երկիրը»,-ընդգծում է նա: Հիշում է՝ այդ ընթացքում բյուրոկրատական և այլ տեսակի բազմաթիվ խնդիրների հանդիպեց, ինչի պատճառով էլ հնգամյա իր պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց:Нет описания.

Մոտ երեք տասնամյակ է՝ Սամվել Գալստյանն ընտանիքի հետ բնակվում է տնակում: «Քանի որ երկրաշարժի հետևանքով անմիջապես մեր ընտանիքում զոհեր չկային, բնակարան ստանալու ամենավերջին հերթում էինք: Բնակարանի առաջարկ եղավ մի թաղամասում, որը, մեղմ ասած, չէի հավանում: Այդ շենքերն ամրացրել էին, բայց որ հեռվից նայում էիր, մի տեսակ վախ էր մտնում մեջդ: Հրաժարվեցի: Հետո խոստացան, որ Գյումրու կենտրոնում կառուցվելիք շենքից բնակարան կհատկացնեն, սակայն բնակելի շենքի նախագիծը փոխվեց, հիմա այդտեղ դատարանի շենքն է: Հետո արդեն սերտիֆիկատներ բաժանեցին, օրենքը հետևյալն էր՝ որքան քառակուսի մետր կորցրել ես, նույնքան քառակուսի մետր իրավունք ունես գնելու:

Փնտրեցի, իմ ուզած բնակարանը գտա, այն մեկ մետրով պակաս էր իմ կորցրած բնակարանի տարածքից: Ասում էի՝ համաձայն եմ, բայց մերժեցին այդ բնակարանի ձեռքբերումը, որովհետև օրենքը թույլ չէր տալիս: Այս ճանապարհին բնակարան ունենալու տարաբնույթ փորձեր եղան, բայց ապարդյուն: Ի վերջո, իմ տունը դարձավ այն տնակը, որտեղ հիմա էլ բնակվում եմ և երեխաներին նկարչություն դասավանդում»,ասում է գեղանկարիչը: Դասավանդման փորձը սկսվեց 2010 թվականից, երբ նրան նշանակեցին Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրեն: «Իմ պայմանը մեկն էր՝ դպրոցը պետք է դրվեր այն նույն հիմքերի վրա, որոնք եղել էին նախկինում:Нет описания.

Կային շենքային խնդիրներ, փորձեցինք դրանց լուծում տալ, հետո արդեն եկավ թոշակիս տարիքը, բայց այդ ընթացքում կարողացա իմ աշակերտների և դասավանդողների մեջ արթնացնել Մերկուրովի նախկին դպրոցի միջավայրը, կոլորիտը: Ծնողներն ասում էին՝ դուք ուր գնաք, ձեր հետևից կգանք: Ինձ շատ էին դիմում, որոշեցի չմերժել և պարապել երեխաների հետ: Հիմա ութ աշակերտ ունեմ, բաժանել եմ երկու խմբի, որ կարողանամ հասցնել: Երկու տասնյակից ավելի շրջանավարտ ունեմ, նրանց թվում արդեն կան ակադեմիայի շրջանավարտներ, Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի և Մոսկվայի ու Երևանի ճարտարապետական համալսարանների ուսանողներ: Երեխաներին դասավանդում եմ ակադեմիական սկզբունքներով, նրանք առաջին հերթին պետք է լավ նկարել սովորեն:

Ասում եմ՝ չեմ կարող ձեզ լավ նկարիչ դարձնել, ձեզ լավ նկարել կսովորեցնեմ: Իսկ նկարելու տաղանդը Աստված է ձեր մեջ դնում: Պատգամս է՝ պետք է գրագետ լինեն: Նրանք կարդում են, օգտվում ժամանակակից տեխնոլոգիաներից, այստեղ նաև արվեստի պատմության դասեր ենք անցկացնում: Անգամ երեխաներ են եղել, որոնք դպրոցում առաջադիմությամբ չեն փայլել, բայց այսօր բացարձակ գերազանցիկ են, օլիմպիադաների են մասնակցում:

Մեր ժամանակներում դա է գնահատված եղել, մտավորականները կիրթ էին, դաստիարակված, 1970-80-ական թվականներին, երբ մեր մշակույթը վերելք ապրեց, հիմքում կարդացած, զարգացած մտավորականներն էին: Հիմա ժամանակակից նկարչության անվան տակ ներկերը լցնում են կտավի վրա, ասում են նկար ստացանք: Ընդունում եմ ժամանակակից նկարչությունը, բայց երբ դրա հիմքում գրագիտություն կա»,-եզրափակում է Սամվել Գալստյանը:

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded