Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ատամի խոզանակ. փայտանյութով, խոզի և ձիու մազով, հիմա արդեն՝ տեսախցիկով

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ատամները լվանալը և մաքրելը պարտադիր հիգիենիկ գործողություն է, որը յուրաքանչյուր քաղաքակիրթ և իրեն հարգող անձ պետք է կատարի առավոտյան և երեկոյան: Այդ հմտությունը մարդիկ սովորեցնում են երեխաներին վաղ տարիքից: Գաղտնիք չէ, որ ատամները կարևոր դեր են խաղում մարմնի առողջության մեջ: Այդ մասին իմացել են նաև մեր նախնիները, ինչը նշանակում է, որ մենք նրանց ենք պարտական առաջին ատամի խոզանակի համար: Ատամի խոզանակի պատմությունը սկսվել է հին ժամանակներից:

Պեղումների ընթացքում հնագետները բազմիցս գտել են մարդկանց ստեղծած այնպիսի հարմարանքներ, որոնք օգտագործվում են ատամները մաքրելու համար: Սա միայն հաստատում է, որ մարդիկ միշտ էլ խնամել են բերանի խոռոչը: Սկզբից մարդիկ ատամները մաքրելու համար օգտագործել են հասարակ ձողիկներ, որոնց մի ծայրը սրված էր, իսկ մյուսը՝ փխրեցված (փայտանյութը թելատած): Սուր ծայրով հեռացվել են սննդի մնացորդները, իսկ փխրեցված ծայրով մաքրել ատամները: Նման ատամմաքրիչներ հայտնաբերվել են Եգիպտոսի դամբարաններում: Որոշ մարդիկ ներկայումս էլ այդ կերպ են մաքրում ատամները:

Դրանք հիմնականում ցեղեր են, որոնց բնակության տարածքը ժամանակակից Աֆրիկան է: Նման ձողիկներ սովորաբար պատրաստվում են սալվադոր ծառի կեղևից, որն ունի մանրէասպան և լնդերը ամրացնելու հատկություն: Նաև Հին Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի բնակչությունն է օգտագործել ատամի խոզանակներ: Դրանց պատրաստման համար օգտագործվել են մաստիկային ծառափայտը, բրոնզը և ոսկին: Ժամանակակից խոզանակի նման մաքրիչի մասին առաջին հիշատակումը կարելի է գտնել մ.թ.ա. 4-րդ դարի ժամանակագրություններում: Այդ ժամանակ դրանք կոչվել են ատամնային ավելներ և պատրաստվել են ծառի մանրացված ճյուղերից: Ատամի առաջին իսկական խոզանակը հայտնվել է 1498 թվականի հունիսին:

Չինաստանն է համարվում նրա հայրենիքը: Խոզանակների համար բռնակներ պատրաստվել են բամբուկից կամ ոսկորից, իսկ վրձին պատրաստելու համար օգտագործվել է խոզի մազը, որն ավելի պինդ է դառնում սառը կլիմայական պայմաններում: Հետևաբար, երբ այդ խոզանակը «ժամանել» է Եվրոպա, այն առանձնապես դուր չի եկել այդ երկրների բնակիչներին: Եվրոպացիները նախընտրությունը տվել են ձիու մազին և դա են օգտագործել իրենց խոզանակների արտադրության մեջ: Լուի Պաստերի կողմից առաջ քաշված այն ենթադրությունից հետո, որ միկրոբները կարող են առաջացնել բազմաթիվ հիվանդություններ, որոնց համար խոզանակի խոնավությունը զարգացման բարենպաստ միջավայր է, որոշվել է, որ խոզանակները այնքան էլ անվտանգ չեն ատամնաբուժության և առողջության համար: Խոզանակների պատմության մեջ դրանց առաջին մասսայական արտադրողն է դարձել անգլիական Addis ընկերությունը:

Արդեն 1840 թվականին խոզանակների արտադրություն է սկսվել Գերմանիայում և Ֆրանսիայում: Խոզանակի վրձնի նյութի մատակարարներ են եղել Ռուսաստանը և Չինաստանը: 1938 թվականից սինթետիկ մանրաթելերը սկսել են փոխարինել բնական մանրաթելերին: Սկզբում դրանք եղել են շատ կոշտ և վնասել են լնդերը, բայց հետագայում որակը բարելավվել է (1950-ական թվականներ): 1938 թվականին ստեղծվել է առաջին խոզանակը, որը աշխատում է էլեկտրականությամբ, այն արտադրվել է Շվեյցարիայում և վաճառքում հայտնվել միայն 60-ականներին:

Այնպիսի էլեկտրական խոզանակ, որը սնվում է ոչ թե ցանցից, այլ մարտկոցից, ստեղծվել է 1961 թվականին, իսկ պտտվող գլխիկով ատամի խոզանակը հայտնվել է մի փոքր ուշ: Խոսելով ատամի խոզանակների արտադրության մասին՝ կարող ենք ասել, որ դրանց զարգացումն անընդհատ է: Դա նկատելի է հատկապես ճապոնական արտադրողների մոտ: Այսպիսով, Panasonic- ի աշխատակիցների մոտ ծագել է գաղափար ստեղծել ատամի խոզանակ տեսախցիկով, որը թույլ կտա օգտագործողին տեսնել իր բերանի խոռոչի բոլոր դժվար հասանելի մասերը և դրանք մանրակրկիտ մաքրել:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal