Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«... Որ ստվե­րա­խաղ­քը չմո­ռաց­վի»

CULTURE

Շատ ժողովուրդներ ունեցել են ստվերների թատրոն, բայց քչերին է հաջողվել պահպանել և սերունդներին փոխանցել տիկնիկային թատրոնի այս ձևը: Ստվերների թատրոնի ժամանակ հանդիսատեսը դառնում է ներկայացման մասնակիցը, ներկայացումը, պահպանելով հիմնական սյուժեն, ենթարկվում է իմպրովիզացիայի՝ երկխոսության մեջ ներքաշելով հանդիսատեսին: Այսօր ստվերների թատրոնի ավանդույթները շարունակում և հայ հանդիսատեսին է ներկայացնում «Այրուձի» արշավախմբի «Այրոգի» ստվերների թատրոնը:Нет описания.

Թատրոնի ղեկավար Արմեն Կիրակոսյանը նշում է՝ «Այրոգի» ստվերների թատրոնից առաջ՝ դեռ 1980 թվականին, պոլիտեխնիկական ինստիտուտում ստեղծվել էր «Այրուձի» արշավախումբը: «Մենք այն ժամանակ փորձում էինք ազգային երգ ու պարն ինչ-որ ձևով վերականգնել: Խորհրդային երկիր էր, այն այնքան տարածված չէր, ինչպես հիմա: Ամեն ինչ կապված էր մեր ավանդույթների հետ, մեր խնդիրների շրջանակում էր, մասնավորապես՝ հեծյալ խաղերը, ձիախաղեր, որոնք մենք վերականգնեցինք: Վերջին անգամ երևի ձիախաղեր խաղացել էին 1950-ական թվականներին Երևանի ձիարշավարանում, և մինչև 80-ականները դրանք մոռացության էին մատնվել: Վերականգնեցինք մոտ 7-8 հեծյալ խաղ, որոնք ժամանակին հայերը խաղացել էին:Нет описания.

«Այրուձի»-ի նպատակներից մեկն էլ այն էր, որ արշավներ էինք կազմակերպում Հայաստանով մեկ: Այն պոլիտեխնիկական ինստիտուտին կից ակումբ էր, գործում էր դրա ուսանողական արտկոմիտեի աջակցությամբ, որի կազմում կային ուսանողներ, դասախոսներ: Տարին մեկ անգամ մեկ ամսով արշավներ էինք կազմակերպում Հայաստանով մեկ, ցուցադրում հեծյալ խաղեր, հայկական երգն ու պարն էինք ներկայացնում: Մեզ երգեր ու պարեր էին սովորեցնում ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Էմմա Պետրոսյանը և Ժենյա Խաչատրյանը: Մի օր զրույցներից մեկի ժամանակ պարզեցինք, որ Ժենյա Խաչատրյանը ժամանակին Ջավախքում հանդիպել է մի մարդու, որը ստվերների թատրոնն է ներկայացրել:Нет описания.

Դա մեզ համար դարձավ մեկնարկ, սկսեցինք ուսումնասիրել ստվերների թատրոնի պատմությունը, Ժենյա Խաչատրյանն օգնեց մեզ վերականգնել այդ թատրոնը, սկսեցինք տիկնիկներ պատրաստել ու արշավախմբի անդամներն արդեն 1983 թվականից սկսած բուն արշավների ժամանակ բացի ձիախաղերից, հայկական երգ ու պարից նաև ստվերների թատրոնն էին ներկայացնում: Սկզբից, իհարկե, ներկայացնում էինք ավանդական սյուժեները, որոնք պահպանվել էին մեզանում, խոսքը 150-200 տարի առաջվա սյուժեների մասին է, և նույն տիկնիկներն էինք օգտագործում, իսկ հետո արդեն սկսեցինք մեր սյուժեները, մեր սցենարներն ու տիկնիկները ստեղծել, ըստ այդմ, դա շարունակվում է մինչ օրս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կիրակոսյանը: Նշում է՝ երբ սկսվեց 1988-ի շարժումը, տղաներից շատերն ընդգրկվեցին շարժման մեջ, հետագայում մի մասը մասնակցեց պատերազմին:Нет описания.

«Ստվերների թատրոնի խաղացնողներից մեկը՝ Սեդրակ Արամյանը, զոհվեց պատերազմում: Թերևս նա ստվերների թատրոնի ամենալավ ցուցադրողներից մեկն էր մեր մեջ: 1990-ականներին մեր ելույթները չունեին պարբերական բնույթ, որովհետև մարդիկ այլ հոգսեր ունեին, շատերն ընդգրկված էին պետականաշինության աշխատանքներում, մի մասն՝ անձնական խնդիրներով էր զբաղված: Հետո արդեն 2000-ական թվականներին հասկացանք՝ եթե մենք չզբաղվենք այս թատրոնով, ապա հերթական անգամ այն մոռացության կմատնվի, և որոշեցինք, որ այն պետք է ունենա պարբերական բնույթ: Ստվերների թատրոնը կոչեցինք «Այրոգի»՝ այրուոգի/ ստվեր բառերից, որպես «Այրուձիի» շարունակություն ՝այր ու ձի»,-նշում է մեր զրուցակիցը: Ուրախությամբ ընդգծում է, որ կառավարությունը ստվերների թատրոնը ճանաչել է որպես ոչ նյութական մշակութային արժեք:Нет описания.

«Անցյալ տարի նույնիսկ մի փոքր դրամաշնորհ հատկացրեց, և մենք տարբեր խմբեր ձևավորեցինք մարզերում և մինչ օրս էլ շարունակում ենք դա անել: Ի դեպ, մինչ այդ էլ նման խմբեր ձևավորել էինք: Եթե այս համաճարակը չլիներ, նախատեսում էինք այս տարի ամռանը մի փառատոն անցկացնել, որին տարբեր խմբեր պետք է մասնակցեին՝ մեր պատրաստած, մեր օգնությամբ ձևավորված ստվերների թատրոնների խմբեր, բայց համաճարակը խանգարեց: Հուսամ՝ այս իրավիճակից շուտ դուրս կգանք և կկարողանանք մեր գաղափարն իրականություն դարձնել»,-ընդգծում է թատրոնի ղեկավարը:Нет описания.

Կիրակոսյանը նշում է՝ նախորդ տարիներին դպրոցներում, հայորդաց տներում պարզապես ելույթներ էին ունենում: «Ուզում էինք, որ թատրոնը տարածվի, երեխաները տեսնեն, և նրանց հիշողության մեջ մնա: Բայց զուգահեռ դասընթացներ էինք անում տարբեր կազմակերպություններում: Մի քանի թատերական պրոֆեսիոնալ խմբեր հետաքրքրվեցին, ներկայացումներ են բեմադրել: Խումբ ձևավորվեց ինժեներական դպրոցում, երեխաներն իրենք բավականին հաջող ներկայացում բեմադրեցին: Խմբեր են ձևավորվել Սպիտակում գործող երիտասարդական կենտրոնում, Էջմիածնում գործող «Մաչանենց» կենտրոնում, Արմավիրի մարզում՝ «Գալչյան» կենտրոնը, որտեղ մի քանի գյուղերից են երեխաները գալիս, և մի քանի խումբ ենք ձևավորել, ծրագիր էինք անում Լոռիում՝ Թումանյան ավանում և այլուր:Нет описания.

Օրերս տեղեկացանք, որ Գյումրիում ևս հետաքրքրված են: Կարելի է ասել՝ գործը գնում է առաջ»,-ասում է մեր զրուցակիցը: Կիրակոսյանը նշում է՝ այս թատրոնը սովորական թատրոնի բոլոր բաղադրիչները պարունակում է՝ գծանկար, երաժշտական ձևավորում, բեմական խոսք, ռեժիսուրա և այլն: «Բայց մյուս կողմից մեծ ծախսեր չեն պահանջվում, որ իրացնես քո մտահղացումը: Այն բավականին պարզ տեսք ունի՝ պահանջվում է մեկ ճրագ և մի էկրան: Պետք է ծանոթանալ ստվարաթղթից տիկնիկների պատրաստման տեխնոլոգիային, ցուցադրման տեխնիկային, մնացածն արդեն ամեն խումբ գտնում է իր լուծումը, արտահայտման իր ձևը»,-եզրափակում է Արմեն Կիրակոսյանը:Нет описания.

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal