Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ձվի գի­նը բարձ­րա­ցել է. որ­քա­նո՞վ է կա­յու­նա­ցել շու­կան, ի՞նչ վնաս­ներ են կրել ար­տադ­րող­նե­րը

ECONOMICS

Ամիսներ շարունակ ձվի շուկայում արձանագրված գնանկումից հետո վերջին շրջանում շուկայում որոշակի գնաճ է նկատվում: Ի տարբերություն նախորդ ամիսների, այսօր սուպերմարկետներում 19-22 դրամով ձու գրեթե չկա: Իսկ պաշտոնական տվյալներով, ձվի գինը 2020 թ. օգոստոսին 2020 թ. հուլիսի համեմատ 2 տոկոսով բարձրացել է: «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ թեպետ շատ մեծ դժվարությամբ, բայց շուկան դեպի կայունացում է գնում:

Նրա խոսքով, թեպետ մարտին ձվի գնի նվազման շուրջ այլ կասկածներ կային, բայց փաստն այն էր, որ իրականում արտադրության ծավալներն էին մեծացել: «Գերարտադրության հետևանքով ստիպված գինը շատ իջեցրինք, որովհետև բացի խոշոր ընկերություններից, մյուսները երկարաժամկետ պահեստավորման հնարավորություններ չունեին: Դրա համար գինը իջեցրին, որպեսզի կարողանան սպառում ապահովել և իրենց օրվա ծախսերը կատարել: Այս ընթացքում կրճատեցին նաև ածան հավերի գլխաքանակը, և ձվի քանակը նվազեց: Օրվա կտրվածքով 4000 արկղից այսօր 3000 արկղի ենք իջեցրել:

Ու կարելի է ասել՝ թեպետ դանդաղ, բայց կարողացանք որոշակի կայուն վիճակ ստեղծել, կայունացնել թե՛ ձվի քանակը, թե՛ գինը, որպեսզի վնասները շարունակական բնույթ չկրեն: Բայց, այնուամենայնիվ, համաճարակային պայմաններում սպառողական հնարավորությունները շատ նվազեցին: Այսօրվա վիճակով, այդուհանդերձ, ձվի պահանջարկը կրկին ցածր է, ինչը բնական է՝ հաշվի առնելով, որ նաև մարդկանց գնողունակությունն է պակասել: Հիմա փորձում ենք ուղղակի կայունացած վիճակը պահել, որ մեր արտադրողները կարողանան գոնե վնասով չաշխատել, քանի որ հիմա ոչ մեկը եկամտով չի աշխատում»,ասաց ՀԿ նախագահը:

Ս. Ստեփանյանը շեշտեց՝ ամեն ինչ արվում է, որ ձվի շուկայում գների ո՛չ թռիչքային բարձրացում լինի, ո՛չ էլ կտրուկ նվազում: «Կարևոր է, որ շուկայում կայուն գին ապահովվի: Մեր հաշվարկով, բարձրացման վտանգ չկա, գների կայունացում է գնում և, երևի, մինչև տարեվերջ նույնկերպ կշարունակվի: Մեր խնդիրն այն է, որ ձվի գինը չբարձրանա, լինի ինքնարժեք + առավելագույնը 2-3 դրամ և ոչ մի հավել յալ եկամուտ: Իսկ այն վնասները, որոնք կրել ենք այս ընթացքում, կփորձենք վերականգնել հաջորդ տարի, երբ վիրուսը կանցնի»,-ասաց նա: Անդրադառնալով ընդհանուր շուկային, ձեռբերումներին ու խնդիրներին՝ Ս. Ստեփանյանն ընդգծեց. «Մենք հիմա անգամ ձու ենք արտահանում Ռուսաստան, որ մեր շուկայում ավելցուկ չառաջանա ու գնանկում չլինի:

Առհասարակ, վերջին երկու տարվա մեջ հաջողություն ենք գրանցել, որովհետև Հայաստանը ձվի շուկայով երբեք ինքնաբավ չէր եղել: Միշտ ձվի պակասություն էր լինում ու ներկրվում էր, ինչի պատճառով հոկտեմբեր-դեկտեմբերին գինը բարձրանում էր: Երկու տարվա մեջ հասել ենք նրան, որ ներկրում չկա: Ու քանի որ սկսել ենք ինքնաբավ դառնալ, արդեն մեկ տարի է՝ «Հայաստանի թռչնաբույծների միությունը» կառավարության առաջ մի հարց է բարձրացրել: Խոսքը ձվի վերամշակման գործարան ստեղծելու մասին է: Այդ արտադրությունը կփրկի մեզ այն առումով, որ էլ չենք մտածի շուկան կարգավորելու մասին:

Այսինքն, որքան հնարավոր է, կարող են ձու արտադրել, և եթե անգամ պահանջարկից ավելի լինի, այն կգնա վերամշակման՝ փոշու և հեղուկի տեսքով, որի պահանջարկը, ի դեպ, դրսում շատ մեծ է: Հայաստանում էլ մեծ պահանջարկ կա: Արտադրության 9 ճյուղ փոշի կամ հեղուկ ձու է օգտագործում: Օրինակ՝ օգտագործվում է հրուշակեղենի, մակարոնեղենի, մսամթերքի, մայոնեզի արտադրության, ինչպես նաև խմիչքների մեջ: Մենք բարձրաձայնել ենք պետության հետ համատեղ ձեռնարկություն բացելու մասին, ինչը լայն հնարավորություններ կտա նախ՝ շուկա դուրս գալու իմաստով, երկրորդ՝ գործարանի առկայության դեպքում արտադրողները վնասներ չեն կրի:

Կառավարությունն ընդունել է, որ այն իսկապես կարևոր է, երկու անգամ քննարկում է եղել: Գյուղատնտեսության և վերամշակման ոլորտում եղած ծրագրերի մեջ այն դասվել է առաջին տասնյակի մեջ: Հիմա մնում է տեսնել, թե գործնականում ինչ անդրադարձ կլինի, մնում է ձեռնամուխ լինեն նշվածն իրագործելու տեսանկյունից»:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer