Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշ­խա­նա­հա­ճո հեր­թա­կան մար­մի­նը ձև­ա­վո­րե­լու վերջ­նան­պա­տակ կար. ՍԴ-ն աս­տի­ճա­նա­բար վե­րած­վում է հեր­թա­կան խա­մա­ճիկ մարմ­նի

INTERVIEW

Խորհրդարանի պատգամավորներից երեկ ՍԴ դատավորների ընտրությանը մասնակցեց 88-ը, ու թեև ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին քվեարկությունը, այնուամենայնիվ, ՍԴ դատավորի երեք թեկնածուներն էլ ընտրվեցին: Անդրադառնալով ընտրությանը՝ «Փաստի» հետ զրույցում իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը նախ մատնանշեց այս ամբողջ գործընթացի հակաիրավական բնույթի մասին: «Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ընդհանրապես չեմ հետևել նիստերին:

Խնդիրն այն է, որ հունիսի 22-ի հակաիրավական բնույթի սահմանադրական փոփոխությունից հետո իշխող ուժին իրապես հաջողվեց կյանքի կոչել, այսպես կոչված, սահմանադրական ճգնաժամը: Ամբողջ մեկ տարվա ընթացքում կիրառվող ճնշումների առկայության դեպքում ՍԴ-ին հաջողվում էր ապահովել իր բնականոն գործունեությունը, արդյունավետ կերպով իրականացնել ՍԴ գործառույթները, բայց նշված փոփոխությունից հետո արդեն մի շարք խնդիրներ ի հայտ եկան, որոնցից մեկն անգամ սահմանադրական մարմնի կողմից իր գործառույթների իրականացման խնդիրն էր: Մեծ հաշվով, օրենսդիրի չհաշվարկված, սխալ քայլերն ու շտապողականությունը հանգեցրին իրավական բացերով կիսալուծումների, որի արդյունքում ականատես ենք լինում, թե ինչպես են ոտնահարվում մի շարք շրջանակների իրավունքներ»,- ասաց Գ. Մելոյանը՝ շեշտելով, որ հիմա պարզապես ականատես ենք լինում նկարագրվածի պատճառահետևանքային կապից բխող հաջորդող քայլերին:

«Բնականաբար, իշխող ուժը, հասնելով յուրային ու կառավարելի ՍԴ ձևավորելու իր համար այդքան ցանկալի վերջնանպատակին, այն արդեն պետք է համալրեր ցանկալի անդամներով: ՍԴ դատավորների թեկնածուներից առնվազն երկուսին խորին հարգանքով եմ վերաբերվում, իմ դասախոսներն են եղել, սակայն ինձ համար, ամեն դեպքում, մտահոգիչ էր այդ գործընթացին մասնակից դառնալու հանգամանքը: Ընդհանուր առմամբ, թեպետ ՍԴ-ում ներկայումս ճգնաժամային իրավիճակ է, կազմը համալրվում է: Փորձում են, այսպես կոչված, ընթացակարգեր ապահովել, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, բայց որքան էլ իշխող ուժը ջայլամի քաղաքականություն վարի ու հիմնվի բացառապես պոպուլիստական հայտարարությունների ու որակումների վրա, ամեն ինչ ակնհայտ է:

Իմ գնահատմամբ, ՍԴ-ում մինչ այս ճգնաժամային իրավիճակ չկար, և իրենց կողմից նշված խնդիրների ու ճգնաժամի վերաբերյալ այդպես էլ որևէ լուրջ վերլուծական հիմնավորում հանրությանը չներկայացվեց: Իրենց մատնանշած որակումները պոպուլիստական բնույթի էին: Նույն բնույթն ունեին նաև դատական իշխանության նկատմամբ վստահության մասին ամպագոռգոռ հայտարարությունները: Մինչդեռ ակնհայտ էր, որ իշխանահաճո հերթական մարմինը ձևավորելու վերջնանպատակ կար: Ըստ իս, այս ամբողջ գործընթացը խնդրահարույց է: ՍԴ-ն աստիճանաբար վերածվում է հերթական խամաճիկ մարմնի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Գոհար Մելոյանը շեշտեց, որ ընդդիմությանն ուղղված այն որակումները, ըստ որի՝ քվեարկությանը չմասնակցելը նշանակում է, թե դեմ են դատական բարեփոխումներին, նույնպես պոպուլիզմի տրամաբանության մեջ են: «Մենք արդեն շուրջ երկու տարի է, ինչ իշխող ուժի շանտաժային քաղաքականությանն ենք ականատես լինում: Այսինքն՝ «ով մեզ հետ չէ, սխալ է վարվում»: Եվ այդ ճանապարհին փորձում են ամենածիծաղելի ձևերով հիմնավորել իրենց իրավացիությունը. իրենց գործողությունների հիմքում որևէ մասնագիտական հիմնավորում չկա:

Տարբեր ոլորտներում անընդմեջ օրենսդրական հապշտապ փոփոխություններ են իրականացնում՝ ելնելով զուտ անձնական շահերից: Եվ, որպես կանոն, իրավական ակտերի փոփոխությունների հիմքում նորմալ վերլուծությունները ու հիմնավորումները կրկին բացակայում են: Օրինակ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պարբերաբար խախտումներն արդեն համատարած բնույթ են կրում, չեն իրականացվում հանրային լսումներ, օրենքներն ընդունվում են լույսի արագությամբ, և մասնագիտական համայնքն անգամ չի հասցնում հետևել, ուսումնասիրել դրանք՝ գոնե կարծիք հայտնելու համար: Կարգավորման ազդեցության գնահատում ևս չի իրականացվում: Չեմ կարծում, թե դատական բարեփոխումները պետք է սկսեին ՍԴ-ից:

Եվ ՍԴ-ի շուրջ գործընթացները դատական բարեփոխումների անվան տակ քողարկելն առնվազն անկեղծ չէ: Ես չեմ կիսում այն կարծիքները, որ սա բարեփոխում է, կամ վերջնանպատակը որևէ դրական արդյունքի հասնելն է: Ակնհայտ է, որ նպատակի հիմքում կառավարելի սահմանադրական մարմին ձևավորելն էր, որի ճանապարհին չկանգնեցին ո՛չ Սահմանադրության հստակ ձևակերպված նորմերի, ո՛չ էլ իրավական պետության կարևորագույն սկզբունքների առջև»,-շեշտեց իրավաբանը: Նա մի շարք հարցադրումներ ու փաստեր մատնանշեց, որոնց հանրագումարը կասկածի տակ է դնում դատական իշխանության բարեփոխումների նպատակը. «Նախ՝ օրենքի խախտումներով, միջազգային գործընկերների, մասնագիտական կարծիքի արհամարհմամբ Սահմանադրության փոփոխություն եղավ, ու դրա հիման վրա դադարեցվեցին ՍԴ երեք դատավորների և ՍԴ նախագահի լիազորությունները:

Բացի այդ, առկա էին այլ բացեր, կիսալուծումներ. մասնավորապես, հարց էր առաջացել, թե որ մարմինը պետք է կյանքի կոչեր և որ պահից պետք է ուժի մեջ մտած համարվեին Սահմանադրության փոփոխությունները: Մենք նաև ականատես եղանք զավեշտալի իրավիճակների, երբ ոստիկանության աշխատողները թույլ չտվեցին ՍԴ դատավորին մուտք գործել ՍԴ շենք: Զավեշտալի իրավիճակ ունեցանք նաև այն առումով, որ գործադիրի ղեկավարը առնվազն երկու անգամ իր ֆեյսբուքյան էջով հայտարարեց, թե՝ վերջ, այս պահից ուժի մեջ են մտնում սահմանադրական փոփոխությունները: Մեծ հաշվով, հապշտապ, չկողմնորոշված ու կիսալուծումներով ուղեկցվող փոփոխություններ էին տեղի ունենում, որից հետո կրկին բացերի ականատես եղանք:

Նախ՝ օդում կախված մնաց, թե այդ փոփոխություններն արդյո՞ք տարածելի էին տիկին Ալվինա Գյուլումյանի վրա, որովհետև, ինչպես հիշում եք, իրավական խնդիր առաջացավ՝ կապված նրա պաշտոնավարման ժամկետների հաշվարկման հետ: Ու այդպես էլ կիսալուծումներով այդ հարցը ևս օդում կախված մնաց: Նույն կիսալուծումների հետևանքով նաև Սահմանադրական դատարանում քվորումի հարց առաջացավ»: Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձանք Սահմանադրական դատարանը Վճռաբեկի հետ միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու մտադրությանը:

«Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ անգամ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում այդ հայեցակարգին հավանություն է տրվել ձայների 8/7 հարաբերակցությամբ: Սա առնվազն տարակուսելի է, ինչպես տարակուսելի է այն աշխատելաոճը, ըստ որի, կրկին որոշում է կայացվել անձնական կարծիքի հիման վրա: Որևէ լուրջ վերլուծություն չի ներկայացվում: Հիմքում կրկին հապշտապությունն ու կիսահիմնավորվածությունն է. չեն իրականացվում միջազգային փորձի հիմնարար վերլուծություն, հանրային լսումներ, կարգավորման ազդեցության գնահատումներ: Թվարկվածները կիսալուծումների հիմնական պատճառներն են, որոնք մեզ հետագայում լուրջ խնդիրների առջև են կանգնեցնելու»,-եզրափակեց Գ. Մելոյանը:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer