Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞րն է հայ-եգիպ­տա­կան հա­րա­բե­րու­թյու­ննե­րին նոր թափ հա­ղոր­դե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը

INTERNATIONAL NEWS

Չնայած կորոնավիրուսի համավարակը տարածվում է, բայց դա խոչընդոտող հանգամանք չի հանդիսանում, որպեսզի տարածաշրջանում ակտիվ աշխարհաքաղաքական շարժեր տեղի ունենան։ Սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ երկրների կառավարությունները փորձում են հանրության ուշադրությունը շեղել ճգնաժամային իրավիճակով պայմանավորված ներքին խնդիրներից։ Եվ այս տեսանկյունից թերևս պատահական չէ Միջերկրական ծովի արևել յան հատվածում ստեղծված ճգնաժամը։

Խնդիրն այն է, որ Միջերկրականի արևել յան մասը ոչ միայն մեծ կարևորություն ունի կոմունիկացիոն առումով, այլև այնտեղ ածխաջրածնային խոշոր պաշարներ կան։ Դրա համար էլ ծովային այս հատվածի նկատմամբ բացահայտ հավակնություններ ունի Թուրքիան, ինչի արդյունքում էլ սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Վերջին շրջանում Թուրքիան փորձեր է ձեռնարկում ավելացնելու իր ներկայությունը տարածաշրջանում, իսկ դա նշանակում է, որ թուրքական պետության կշռի բարձրացումը տեղի է ունենալու տարածաշրջանային այլ դերակատարների հաշվին, ինչի արդյունքում էլ սրվում են Թուրքիայի և հարևան երկրների հարաբերությունները։

Իսկ հունական կողմին արևելամիջերկրականի հարցի շուրջ սատարում են ոչ միայն ԵՄ երկրները, այլև մի շարք արաբական պետություններ, այդ թվում՝ տարածաշրջանային լուրջ դերակատար Եգիպտոսը։ Եգիպտոսի ու Թուրքիայի հակասությունները դրսևորվում են ոչ միայն այս կոնֆլիկտում, այլև լիբիական հակամարտության շրջանակներում։ Թուրքիան Լիբիայում աջակցում է Ազգային համաձայնություն կառավարությանը և փորձում է այնտեղ իր ռազմական ներկայությունը հաստատել, իսկ Եգիպտոսը դեմ է Թուրքիայի այդ նկրտումներին և, հարևան Լիբիան համարելով իր ազդեցության գոտին, մեծ աջակցություն է տրամադրում գեներալ Հաֆթարի գլխավորած ուժերին։ Երկու երկրների շահերը բախվում են նաև համաարաբական աշխարհում ազդեցություն ձեռք բերելու հարցում։

Եվ գաղտնիք չէ, որ Եգիպտոսը, լինելով արաբական ամենամեծ բնակչությունն ունեցող երկիրը (100 մլնից ավելի) համաարաբական լիդերության է ձգտում, իսկ դրան հակազդում է Թուրքիան։ Թուրք-եգիպտական հակասությունները դրսևորվում են նաև ներքաղաքական ասպեկտով։ Խնդիրն այն է, որ Թուրքիան ամեն կերպ աջակցում է Եգիպտոսի «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական կուսակցությանը, որը Մուհամմեդ Մուրսիի գլխավորությամբ կարողացավ որոշ ժամանակով իշխանություն ստանալ Եգիպտոսում, սակայն Մուրսիի տապալումից հետո 2013 թվականին եգիպտական դատարանը արգելեց «Մուսուլման եղբայրների» գործունեությունը։ Եվ Եգիպտոսի ներկայիս իշխանությունները շատ զգայուն են «Մահմեդական եղբայրների» հարցում Թուրքիայի դիրքորոշման նկատմամբ։

Ստացվում է, որ Եգիպտոսի և Հայաստանի շահերը հիմնական ուղղություններով համընկնում են, քանի որ Թուրքիան հակահայկական քաղաքականություն է վարում, Հայաստանին ենթարկում է տնտեսական շրջափակման և բացահայտ աջակցություն է տրամադրում Ադրբեջանին։ Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ հայ-եգիպտական հարաբերությունները պատմական խորություն ունեն։ Եվ եգիպտահայ համայնքի թիվը կտրուկ աճել է, երբ ավելի քան մեկ դար առաջ այդտեղ ապաստան են գտել Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցները: Եգիպտահայ համայնքը լուրջ ներդրում է ունեցել ժամանակակից Եգիպտոսի պետականության կայացման և զարգացման գործում՝ զբաղեցնելով ազդեցիկ պետական և հասարակական դիրքեր։

Եվ պատահական չէ, որ Եգիպտոսի առաջին վարչապետը եղել է Նուբար Փաշան։ Ուստի վերջին շրջանում փորձագիտական մակարդակով ակտիվորեն քննարկվում էր այն թեման, որ արտաքին քաղաքականության առումով մեծ անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդել հայ-եգիպտական հարաբերություններին։ Մի քիչ ուշացումով, բայց, կարծես թե, փորձեր ձեռնարկվում են այս ուղղությամբ։

Կարևոր է, որ Եգիպտոս կատարած այցի շրջանակներում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ ունեցավ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրի և նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի հետ, բայց երկկողմ հարաբերություններում լուրջ տեղաշարժ արձանագրելու համար արտգործնախարարի այցը բավարար չէ, անհրաժեշտ է, որ այդ երկիր այցելի նաև վարչապետ Փաշինյանը, և ձեռք բերվեն հստակ քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներին առնչվող պայմանավորվածություններ։ Պահը շատ հարմար է նաև նրա համար, որ Եգիպտոսը քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal